VIDEO.10-ամյա աղջնակի մայրը դիմել է ՀՀ վարչապետի տիկնոջը՝ խնդրին ականջալուր լինելու, եւ ձեռք մեկնելու համար
Ամենաթողությունն ու քաոսը՝ շարունակվում է Երեւանի թիվ 75 դպրոցում:
NewsMedia.am-ը շարունակում է անդրադառնալ թիվ 75 դպրոցում ստեղծված այս թնջուկին:
Նախօրեին, մենք բարձրաձայնել էինք այն մասին, որ ՄԱՆԿԱՎԱՐԺ ԿՈՉՎԱԾ աննա արամյանը, 10-ամյա աղջնակին նվաստացնելուց հետո անցել է եղբորը` անվանելով նրան «Զիբիլ»....
Նաեւ տեղեկացրել էինք այն մասին, որ դպրոցում ստեղծված այս քաոսի շուրջ, մենք փորձել էինք ստանալ դպրոցի տնօրեն Նարինե Սուրմալյանի մեկնաբանությունը, ով NewsMedia.am-ի հետ զրույցում ավետել էր. որ արամյան կոչվածը դպրոց չի եկել, ուստի նա չի կարող մեկնաբանություն տալ ԱՄԵՆԱԿԱՐՈՂԻ հերոսությունների վերաբերյալ:
Իսկ ահա միջադեպի հաջորդ օրը, 10-ամյա աղջնակի մայրիկը՝ տիկին Զառան, մեզ հետ զրույցում պատմել էր, որ դպրոցի տնօրենի առանձնասենյակում. փոխտնօրենների, ուսուցչուհի Գեղամյանի, աննա արամյան կոչվածի ներկայությամբ միջադեպին ներկա աշակերտները հրավիրվել են տնօրենի առանձնասենյակ , եւ աշակերտներից մեկը` ով 10-ամյա աղջնակի եղբոր հետ սովորում է նույն դասարանում, բոլորի ներկայությամբ .այո, խոստովանել է, որ աննա արամյանը վիրավորել է Անգելինայի եղբորը՝ ասելով նրան "ԴՈՒ ԶԻԲԻԼ ԵՍ' ....
Ճշմարտությանն ու հերթական միջադեպի ողջ եղելությանը ծանոթանալուց հետո, թիվ 75 դպրոցի տնօրեն Նարինե Սուրմալյան, խոստացել էր որ թիվ 75 դպրոցում սովորող երեխաների մայրիկին՝տիկին Զառա Առստամյանին կներկայացնի, թե ի վերջո ի՞նչ նկատողություն է ստացել արամյանը՝ իր քաջագործությունների համար, եւ թե ի՞նչ է պատրաստվում անել. 10-ամյա աղջնակին ու նրա եղբորը՝ հեռու պահելու արամյանի գրոհներից… Սակայն, ի զարմանս տիկին Զառա Առստամյանի՝ տնօրենը նրան տվել է անհասկանալի ու իրար հակասող պատասախններ, որի արդյունքում ծնողն այդպես էլ չի կարողացել ծանոթանալ բովանադակությանը՝ թե այդ ինչ գրավոր նկատողության մասին էր խոսում թիվ 75 դպրոցի տնօրեն Ն. Սուրմալյանը, երբ հայտարարում էր, որ արամյանի գործողություններին տրվելու է համակողմանի գնահատական:
Հ. Գ Սպաասում ենք ՝Երեւանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ՝ Աննա Ստեփանյանի կողմից տրված խոստմանը՝ ստեղծված իրավիճակին արդարացի լուծում տալու, եւ մեկ օր շուտ Անգելինային դպրոց վերադարձնելու համար:
Ի դեպ, 10-ամյա աղջնակի մայրը, NewsMedia.am-ի հետ զրույցում դիմել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին. հույս հայտնելով որ նա որպես երեք աղջիկների մայր, որպես վարչապետի տիկին՝ ականջալուր կլինի 10-ամյա աղջնակի ՄՈՐ ՁԱՅՆԻՆ..
Շարունակելի...