1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ Ջնդի Ամարյանին եւ գերմանաբնակ բարերար Սուրեն Սարդարյանին` մեր հայրենակցուհու աճյունը , Գերմանիայից Մայր Հայրենիք տեղափոխելու համար

Գաղտնիք չէ, որ հայերի և եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Եզդի ժողովրդի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ ավելի վառ դրսևորվեց 1915 թվականին, երբ եղեռնից փրկված, թուրքական յաթաղանից մազապուրծ 6 հազար հայերի Իրաքի եզդիները պատսպարեցին իրենց օջախներում, ապահովեցին հագուստով ու սննդով։

Եզդի ժողովրդի նվիրվածությունը հայ ազգին՝ եւս մեկ անգամ փաստվեց գործով:

Ուզում ենք տեղկացնել, որ ընդամենը մի քանի օր առաջ, NewsMedia.am-ի խմբագրությունը ահազանգել էր այն մասին, որ 24-ամյա մեր Հայուհու աճյունը Գերմանիայի Հանրապետությունից անհրաժեշտ էր տեղափոխել Հայաստան, քանի որ ընտանիքը գտնվում էր սոցիալապես բավականին ծանր եւ օրհասական վիճակում:
Իսկ օտար ափերում գտնվող աղջկա աճյունը՝ մեկ ժամ շուտ անհրաժեշտ էր հասցնել Մայր Հայրենիք, քանի որ 24-ամյա դստերը կորցրած ծնողների միակ մխիթարանքը՝ այլեւս աղջկա աճյունը հայրենի հողին հանձնելն էր…


Խնդրի մասին ահազանգ ստանալուց հետո, NewsMedia.am-ը անմիջապես դիմել էր ԱԳՆ-ին, Կառավարությանը, բնականաբար խնդրի մասին տեղեկացվել էր նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Դեսպանությանը,
որտեղից էլ խոստացվել էր՝ գործուն քայլեր ձեռնարկել մեր հայրենակցուհու մարմինը Հայաստան տեղափոխելու համար:

Եւ մինչ Գերմանիայի Դեսպանատունը հանգանակություն էր կազմակերպում մեր հայրենակցուհու աճյունը ՀՀ տեղափոխելու համար, որպես լրատվամիջոց մենք փորձել էինք դիմել նաեւ Հայաստանի, այդ թվում նաեւ Գերմանիայի մեր հայրենակիցներին, (քանի որ հայ համայնքի կողմից հանգանակված գումարը՝չէր բավականացնում՝հոգալու անհրաժեշտ  ծախսերը),որպեսզի օգնեն դեսպանատանը, մեկ օր շուտ՝ աղջկա աճյունը հասցնելու Հայաստան: 


Դիմել էինք նաեւ Գերմանիայում հաստատված մեր հայրենակիցներից ոմանց, անգամ աշխարհահռչակ դեմքերի, սակայն շռնդալից խոսքերից բացի՝ գործուն քայլեր այդպես էլ չիրականվեցին:

Lurer Lurer-ի լուսանկարը:

(Հայտնի հեղինակություն ՋՆԴԻ ԱՄԱՐՅԱՆ)


Փոխարենը, երբ հայտնի հեղինակություն, եզդի համայնքի կարկառուն ներկայացուցիչ Ջնդի Ամարյանը տեղեկացավ այս ողբերգական դեպքի մասին` անմիջապես ականջալուր եղավ խնդրին եւ օգտագործելով Գերմանիայում ունեցած իր կապերը՝ մարդասիրական մեծ քայլ կատարեց: 

Եւ ահա  Գերմանիայում հաստատված, եզդի ազգի ներկայացուցիչ, բարերար Սուրեն Սարդարյանի հեղինակության եւ հարգանքի շնորհիվ, եզդի համայնքի ներկայացուցիչները ինքնակազմակերպվել էին, եւ դարձյալ Սուրեն  Սարդարյանի մարդասիրության եւ պատվախնդրության արդյունքում՝ 24 ժամվա ընթացքում կարգավորվել էին թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական, եւ թե՛ բոլոր տիպի փաստաթղթային խնդիրները, եւ արվել էր հնարավորը՝ ամենասեղմ ժամկետներում աղջկա աճյունը ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ տեղափոխելու համար:

Lurer Lurer-ի լուսանկարը:

(Բարերար` ՍՈՒՐԵՆ ՍԱՐԴԱՐՅԱՆ)

Այո, հայ աղջկա մարմինը Հայաստան հասավ Գերմանիայի Դաշնությունում շուրջ 25 տարի հաստատված գործարար, բարերար Սուրեն Սարդարյանի ֆինանսական բարոյական աջակցության, նրա կողմից  գործադրված մեծ ջանքերի, ինչպես նաեւ հայտնի հեղինակություն Ջնդի Ամարյանի կողմից որպես ՄԱՐԴ՝ ցուցաբերած աջակցության, սրտացավության ու  մարդասիրության արդյունքում:


Ի դեպ, ազգությամբ եզդի Սուրեն Սարդարյանը, ով ծնունդով Արտաշատի մարզի Ջրաշեն գյուղից է , իսկ Գերմանիայի Դաշնությունում հաստատվել է դեռեւս 1995 թվականից, եւ մինչ օրս իր ծավալած մարդասիրական ու հայրենասիրական գործունեության ընթացքում, սատար է կանգնել բազմաթիվ հայ եւ եզդի ընտանիքների:


Ի դեպ, Գերմանիայում ապրող հայերից տեղեկացանք, որ բոլորովին վերջերս, դարձյալ գործարար, բարերար Սուրեն Սարդարյանի նախաձեռնության ու եզդիական համայնքի միասնական ջանքերի շնորհիվ, դարձյալ Հայսատան էր տեղափոխել ՀՀ քաղաքացիներից մեկի աճյունը: Նրան ճանաչողները  նշում են, որ Սարդարյանը միշտ է ձեռք մեկնում կարիքավոր ընտանիքիներին, եւ ամենատարբեր հարցերով սատար է կանգնում մարդկանց՝անկախ ազգային պատկանելությունից: 

Անգամ Գերմանիայի Դաշնության Հուզում քաղաքում(որտեղ էլ որ նա ապրում է) առանձին հողակտոր է ձեռք բերել՝ եզդի ազգի ներկայացուցիչների աճյունն այնտեղ ամփոփելու համար: Մեզ պատմեցին նաեւ, որ գործարար, բարերար Սուրեն Սարդարյանը հինգ տարի առաջ էլ Գերմանիայի Բրեմեն քաղաքից եզդի կնոջ աճյուն է տեղափոխել Հայաստան՝ ցուցաբերելով թե՛ ֆինանասական,  եւ թե՛ բարոյական աջակցություն…


Իսկ ահա 2019 թվականին էլ, Սարդարյանը Հայաստան է տեղափո, խել Չարբախ գյուղի ազգույթամբ եզդի բնակիչներից մեկի աճյունը ՝ Գերմանիայի  Դաշնության Մինդեն քաղաքից,  դարձյալ հոգալաով բոլոր տիպի ծախսերը:

Ու ինչպես ընդգծում էին լավատեղյակները. Եզդիական համայնքը շատ միասնական է, եւ ամուր,  քանի կա ՍՈՒՐԵՆ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՋՆԴԻ ԱՄԱՐՅԱՆ   Տեսակը, ՈՎՔԵՐ ՈՒՆԵՆ ԱՄԵՆԱՐԺԱՆԻ ՊԱՇՏՈՆԸ՝ լինել եւ մնալ ՄԱՐԴ... 


Հ.Գ

NewsMedia.am-ը խորապես ցավակցում է 24-ամյա մեր Հայուհու ընտանիքին,  եւ նրա հարազատներին ՝վաղաժամ եւ անդառնալի կորստի համար:
Հավերժ հիշատակ մեր Հայուհուն...


Մեր խմբագրության անունից եւս, շնորհակալություն ենք հայտնում եզդի համայնքի ներկայացուցիչներին, մասնավորապես հայտնի հեղինակություն Ջնդի Ամարայանին,Գերմանիայում մեծ հարգանք վայելող, բարերար, գործարար Սուրեն Սարդարյանին եւ բոլոր նրանց, ովքեր խնդրին ականջալուր լինելուց հետո, արագ արձագանքեցին, եւ հավատարիմ մնացին ՝ՄԱՐԴ կոչմանը:


Շնորհակալ ենք ՝մեր ՀԱՅՐԵՆԱԿՑՈՒՀՈՒ ԱՃՅՈՒՆԸ Հայաստան տեղափոխելու, եւ Ձեր կողմից ցուցաբերած ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐՈՅԱԿԱՆ ու ֆինանսական մեծ աջակցության համար:

ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ.Իրինա Ծատուրյան Խոշտանգման հաստատված և ապացուցված դեպքերով վա... VIDEO.Քննվում է 12 տարի առաջ ոստիկանական բաժա... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... ԵՐԲ ԿԱՐԵՎՈՐԸ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ Է` Չ ՛ՎԱՃԱՌՎՈՂ ՎՍ... Կվերադառնանք՝փետրվարի 21-ին Կենտրոնում՝ խաղահրապարակի կողքը ինչ-որ թափոնն... Այս հունվարին նախորդ հունվարի համեմատ 9,1 մ... Հասել ենք նրան, որ ձեռնարկությունը պետք է փակ... «Հանրաքվեն կարժենա 7.000.000 դոլար՝ «ժողովրդի... «Ուշադիր նայեʹք, միգուցե վերջին անգամ եք զմ... «Իր մոտ բանալիներից կախված «բաբըչկա» տեսակի ... Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Ճամբա... Դատարանի ծանրաբեռնվածությունը ողջամիտ ժամկետո... Մանրամասներ՝ Վանաձոր քաղաքի երկու բնակչի սպան... «Սին են Թուրքիայի հետ ավելի մերձենալու ձեր մտ... «Միայն անձերի փոփոխությունը հակահեղափոխական օ... Թրամփի վարչակազմը որոշել է զգալիորեն կրճատե... Ժամկետային զինծառայող Վալերի Պետրոսյանի մահվա... Հայրենաճանաչության ամեն մի դաս շատ խորը հետք ... 1988, ԹԵ՞ 2018՚ քայլում և մեռնում էին ոչթե իր... Մարտական դիրքում սպանված զինծառայողի վրա առկա... Զգացողություն ունեմ, որ մեր երկրից փախչելու ե... Օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու... Սպիտակ տունը կարող է պաշտոնից հեռացնել Թրամփի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Հերոսական քայլի դիմած Արթուր Միքայելյանը, հա... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքե... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սե...
Հովիկ Աբրահամյանի եղբոր ու վարորդի գործը դատարանում է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի և վարորդի՝ Ամբիկ Գևորգյանի գործն արդեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանում է: Այն մակագրվել է դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին: Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հենրիկ Աբրահամյանը նախաքննությամբ դեռևս չպարզված ժամանակ և հանգամանքներում անհայտ աղբյուրից ապօրինի կերպով, «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ս Ոստիկանությունը ծածուկ հսկում է Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը 168.am-ի տեղեկություններով, արդեն քանի օր է՝ իրավապահ մարմիններին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգ է իջեցվել որևէ ձևով ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, բառի բուն իմաստով, «պառկեցնել ասֆալտին» և կրկին բերման ենթարկել։ Նույնիսկ տեղեկություններ կան, որ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումներից մեկի անդամները, արդեն 4 օր է՝ հսկողություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի առան Արթուր Վանեցյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հանդիպել է Միքայել Մինասյանի հետ «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ հանդիպեց հայաստանյան տպագիր մամուլի գլխավոր խմբագիրների հետ՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։ ԱԱԾ նախկին տնօրենը չթաքցրեց, որ պաշտոնավարման ժամանակ, հատկապես՝ վերջին շրջանում տարաձայնություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ոչ մեկ անգամ է հրաժարականի դիմում ներկայացրել, այդ թվում՝ ՀՔԾ պետ Ս ՊՊԾ նախկին պետ Կրակեմ Հրաչն ընտանյոք թռել է ԱՄՆ «Ժամանակ» թերթը գրում է. «Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի՝ Կրակեմ Հրաչի ընտանիքն ամբողջությամբ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Ըստ մեր աղբյուրի՝ նրա երկու տղաներն էլ արդեն հասցրել են ԱՄՆ-ում երեխաներ ունենալ: Հիշեցնենք, որ Հարությունյանը զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տվեց իշխանափոխությունից մեկ ամիս հետո»: Մանրամասները՝ թերթի համարում: Իրավապահների հավաքի հետքերով․ ինչո՞ւ է այն չէր կայացել և ինչ սպասել. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեում հունվարի 17-ին չի կայացել նախապես պլանավորված հանդիպումը: Բանն այն է, որ այդ օրն իր բնարակարանում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան էր եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գեւորգի Կուտոյանը: Իսկ ի՞նչ հանդիպման մասին է խոսքը: Թերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում հրավիրվելու է խորհրդակցություն մի շարք գործարարների ահազանգի առիթով: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգ
website by Sargssyan