Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ Ջնդի Ամարյանին եւ գերմանաբնակ բարերար Սուրեն Սարդարյանին` մեր հայրենակցուհու աճյունը , Գերմանիայից Մայր Հայրենիք տեղափոխելու համար

Գաղտնիք չէ, որ հայերի և եզդիների բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Եզդի ժողովրդի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ ավելի վառ դրսևորվեց 1915 թվականին, երբ եղեռնից փրկված, թուրքական յաթաղանից մազապուրծ 6 հազար հայերի Իրաքի եզդիները պատսպարեցին իրենց օջախներում, ապահովեցին հագուստով ու սննդով։
Եզդի ժողովրդի նվիրվածությունը հայ ազգին՝ եւս մեկ անգամ փաստվեց գործով:
Ուզում ենք տեղկացնել, որ ընդամենը մի քանի օր առաջ, NewsMedia.am-ի խմբագրությունը ահազանգել էր այն մասին, որ 24-ամյա մեր Հայուհու աճյունը Գերմանիայի Հանրապետությունից անհրաժեշտ էր տեղափոխել Հայաստան, քանի որ ընտանիքը գտնվում էր սոցիալապես բավականին ծանր եւ օրհասական վիճակում:
Իսկ օտար ափերում գտնվող աղջկա աճյունը՝ մեկ ժամ շուտ անհրաժեշտ էր հասցնել Մայր Հայրենիք, քանի որ 24-ամյա դստերը կորցրած ծնողների միակ մխիթարանքը՝ այլեւս աղջկա աճյունը հայրենի հողին հանձնելն էր…
Խնդրի մասին ահազանգ ստանալուց հետո, NewsMedia.am-ը անմիջապես դիմել էր ԱԳՆ-ին, Կառավարությանը, բնականաբար խնդրի մասին տեղեկացվել էր նաեւ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Դեսպանությանը,
որտեղից էլ խոստացվել էր՝ գործուն քայլեր ձեռնարկել մեր հայրենակցուհու մարմինը Հայաստան տեղափոխելու համար:
Եւ մինչ Գերմանիայի Դեսպանատունը հանգանակություն էր կազմակերպում մեր հայրենակցուհու աճյունը ՀՀ տեղափոխելու համար, որպես լրատվամիջոց մենք փորձել էինք դիմել նաեւ Հայաստանի, այդ թվում նաեւ Գերմանիայի մեր հայրենակիցներին, (քանի որ հայ համայնքի կողմից հանգանակված գումարը՝չէր բավականացնում՝հոգալու անհրաժեշտ ծախսերը),որպեսզի օգնեն դեսպանատանը, մեկ օր շուտ՝ աղջկա աճյունը հասցնելու Հայաստան:
Դիմել էինք նաեւ Գերմանիայում հաստատված մեր հայրենակիցներից ոմանց, անգամ աշխարհահռչակ դեմքերի, սակայն շռնդալից խոսքերից բացի՝ գործուն քայլեր այդպես էլ չիրականվեցին:
(Հայտնի հեղինակություն ՋՆԴԻ ԱՄԱՐՅԱՆ)
Փոխարենը, երբ հայտնի հեղինակություն, եզդի համայնքի կարկառուն ներկայացուցիչ Ջնդի Ամարյանը տեղեկացավ այս ողբերգական դեպքի մասին` անմիջապես ականջալուր եղավ խնդրին եւ օգտագործելով Գերմանիայում ունեցած իր կապերը՝ մարդասիրական մեծ քայլ կատարեց:
Եւ ահա Գերմանիայում հաստատված, եզդի ազգի ներկայացուցիչ, բարերար Սուրեն Սարդարյանի հեղինակության եւ հարգանքի շնորհիվ, եզդի համայնքի ներկայացուցիչները ինքնակազմակերպվել էին, եւ դարձյալ Սուրեն Սարդարյանի մարդասիրության եւ պատվախնդրության արդյունքում՝ 24 ժամվա ընթացքում կարգավորվել էին թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական, եւ թե՛ բոլոր տիպի փաստաթղթային խնդիրները, եւ արվել էր հնարավորը՝ ամենասեղմ ժամկետներում աղջկա աճյունը ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ տեղափոխելու համար:
(Բարերար` ՍՈՒՐԵՆ ՍԱՐԴԱՐՅԱՆ)
Այո, հայ աղջկա մարմինը Հայաստան հասավ Գերմանիայի Դաշնությունում շուրջ 25 տարի հաստատված գործարար, բարերար Սուրեն Սարդարյանի ֆինանսական բարոյական աջակցության, նրա կողմից գործադրված մեծ ջանքերի, ինչպես նաեւ հայտնի հեղինակություն Ջնդի Ամարյանի կողմից որպես ՄԱՐԴ՝ ցուցաբերած աջակցության, սրտացավության ու մարդասիրության արդյունքում:
Ի դեպ, ազգությամբ եզդի Սուրեն Սարդարյանը, ով ծնունդով Արտաշատի մարզի Ջրաշեն գյուղից է , իսկ Գերմանիայի Դաշնությունում հաստատվել է դեռեւս 1995 թվականից, եւ մինչ օրս իր ծավալած մարդասիրական ու հայրենասիրական գործունեության ընթացքում, սատար է կանգնել բազմաթիվ հայ եւ եզդի ընտանիքների:
Ի դեպ, Գերմանիայում ապրող հայերից տեղեկացանք, որ բոլորովին վերջերս, դարձյալ գործարար, բարերար Սուրեն Սարդարյանի նախաձեռնության ու եզդիական համայնքի միասնական ջանքերի շնորհիվ, դարձյալ Հայսատան էր տեղափոխել ՀՀ քաղաքացիներից մեկի աճյունը: Նրան ճանաչողները նշում են, որ Սարդարյանը միշտ է ձեռք մեկնում կարիքավոր ընտանիքիներին, եւ ամենատարբեր հարցերով սատար է կանգնում մարդկանց՝անկախ ազգային պատկանելությունից:
Անգամ Գերմանիայի Դաշնության Հուզում քաղաքում(որտեղ էլ որ նա ապրում է) առանձին հողակտոր է ձեռք բերել՝ եզդի ազգի ներկայացուցիչների աճյունն այնտեղ ամփոփելու համար: Մեզ պատմեցին նաեւ, որ գործարար, բարերար Սուրեն Սարդարյանը հինգ տարի առաջ էլ Գերմանիայի Բրեմեն քաղաքից եզդի կնոջ աճյուն է տեղափոխել Հայաստան՝ ցուցաբերելով թե՛ ֆինանասական, եւ թե՛ բարոյական աջակցություն…
Իսկ ահա 2019 թվականին էլ, Սարդարյանը Հայաստան է տեղափո, խել Չարբախ գյուղի ազգույթամբ եզդի բնակիչներից մեկի աճյունը ՝ Գերմանիայի Դաշնության Մինդեն քաղաքից, դարձյալ հոգալաով բոլոր տիպի ծախսերը:
Ու ինչպես ընդգծում էին լավատեղյակները. Եզդիական համայնքը շատ միասնական է, եւ ամուր, քանի կա ՍՈՒՐԵՆ ՍԱՐԴԱՐՅԱՆ, ՋՆԴԻ ԱՄԱՐՅԱՆ Տեսակը, ՈՎՔԵՐ ՈՒՆԵՆ ԱՄԵՆԱՐԺԱՆԻ ՊԱՇՏՈՆԸ՝ լինել եւ մնալ ՄԱՐԴ...
Հ.Գ
NewsMedia.am-ը խորապես ցավակցում է 24-ամյա մեր Հայուհու ընտանիքին, եւ նրա հարազատներին ՝վաղաժամ եւ անդառնալի կորստի համար:
Հավերժ հիշատակ մեր Հայուհուն...
NewsMedia.am-ը, շնորհակալություն է հայտնում եզդի համայնքի ներկայացուցիչներին, մասնավորապես հայտնի հեղինակություն Ջնդի Ամարայանին,Գերմանիայում մեծ հարգանք վայելող, բարերար, գործարար Սուրեն Սարդարյանին եւ բոլոր նրանց, ովքեր խմբագրության կողմից վեր բարձրացրած խնդրին ականջալուր լինելուց հետո, արագ արձագանքեցին, եւ հավատարիմ մնացին ՝ՄԱՐԴ կոչմանը:
Շնորհակալ ենք ՝մեր ՀԱՅՐԵՆԱԿՑՈՒՀՈՒ ԱՃՅՈՒՆԸ Հայաստան տեղափոխելու, եւ Ձեր կողմից ցուցաբերած ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐՈՅԱԿԱՆ ու ֆինանսական մեծ աջակցության համար: