1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Որ մի անգամ էլ՝ «ճակատից մեխեն» այս իրավիճակի պատասխանատուներից գեթ մեկին, բանակում նմանօրինակ դեպքեր, գուցեեւ էլ տեղի չունենան

Զինված ուժերում վերջին օրերին տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի կապակցությամբ. առայժմ ՀՀ ՔԿ-ից լսում ենք, որ (հարուցված քր. գործերի շրջանակներում)՝ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:

Վերջին բոթը, որ նորից ալեկոծեց ՀԱՅԻՆ. Հայկ Ասրյանի մահն էր…


Զինվորը մահացել էր ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքից:
Ժամանակն ու հետագա զարգացումների ընթացքը, իհարկե ցույց կտան, թե որքանով է քննչականը հետեւողական իր գործողություններում,
բայց որ իշխանությունները իրական կամք դրսեւորեն եւ "ճակատից մեխեն" այս իրավիճակի պատասխանատուներից գեթ մեկին, բանակում նմանօրինակ դեպքեր՝ գուցեեւ էլ տեղի չունենան...
Լավ, ինչքա՞ն կարելի է ներսից ջլատել, եւ բարոյալքել զինված ուժերը: Մինչեւ երբ ենք ասելու. չպարզված հանգամանքներում զինվոր սպանվեց, զինվորն ինքնասպանություն գործեց, զինվորը հանկարծամահ եղավ…մինչեւ ե՞րբ այսպես…

Ե՞րբ ենք գիտակցելու, որ սա լրջագույն աղետ է՝ մեր զինված ուժերի, պետության եւ բոլորիս համար:
Պատժեք՝բոլոր մեղավորներին մեկ առ մեկ, եւ թույլ մի տվեք, որ որեւէ մեկը ՊԼՍՏԱ:

Ամեն մի զինվորի կորուստը՝ մեր ողջ ազգի ցավն է, ողջ հայության վիշտը: Ինչու չեն գործուն քայլեր իրականացվում՝ ՄԵՐ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱՐԺԵՔ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ.պարոնա՛յք սպաներ, եւ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ…

Եթե դուք գիտակցեք, եւ ըմբռնեք, թե ինչքան թանկ է զինվորի կյանքը իր ընտանիքի եւ բոլորիս համար, ապա գուցե այս դեպքերը բանակում կրճատվեն:
Այնպիսի մթնոլորտ է ձևավորվել, որ բանակը ակամայից դարձել է զոն, ու զնդան…
Գուցե ճեղքեր այնուամենայնիվ թողնվել ե՞ն, որից կարող են օգտվել մեծահարուստների, պաշտոնյաների ու արտոնյալների զավակները: Մտածե’ք, արդեն ուշ է… եթե համակարգային փոփոխություններ չեղան, այս ամենը կարող է հղի լինել՝ անդառնալի հետեւանքներով:


Հ. Գ 1

Չեմ կասկածում. շատերդ եք քաջատեղյակ, որ բանակում տարիներով կուտակված խնդիրներ կան. մասնավորապես` խորհրդային բանակից փոխանցված վատ ավանդույթներ` գաղութային օրենքներ, «դեդավշինա» կոչված, կոռուպցիոն երեւույթներ, եւ այլն:
Պատերազմի մեջ գտնվող բանակներում, մթնոլորտը առանց այն էլ շատ ավելի լարված է. թե՛ հոգեբանական, թե՛ մնացած բոլոր առումներով, եւ կյանքը ցույց է տալիս, որ նման Զինված ուժերում ավելի հաճախ են հանցագործություններ լինում:
Ուստի, բանակում արմատական քայլեր է պետք իրականացնել, մասնավորապես կոշտացնել է պետք կադրային քաղաքականությունը:
Սպաների ատեստացիայի` որակավորման գործընթացը պետք է շատ խիստ պայմաններում անցկացվի: Եւ բոլոր նրանք, ովքեր արժանի չեն այդ կոչմանը, եւ
չեն կարող կրել սպայի կոչումն ու կատարել իրենց  վրա դրված պարտականությունները, չպետք է տեղ ունենան մեր Զինված ուժերում:

Ժամ առաջ, փոփոխություններ են պետք կրթական-դաստիարակաչական ոլորտում, պետք է տնտեսական, սոցիալական որոշակի միջավայր ստեղծել զինծառայողների համար, օրենսդրական դաշտում նույնպես փոփոխություններ են պետք, որպեսզի բանակը առողջանա՝ առաջընթաց ապրի:

Հ. Գ2

Եւ վերջապես պարոն Փաշինյան , ժամանակն է ԱԱԾ ին հանձնարարելու ոչ թե ֆեյք ու սատանաներ բռնել, այլ ժամանակն է բռնելու, եւ «
պոկելու նրանց թաթիկները, կամ ԹԱԹԸ »
, ում մատը կարող է խառը լինել՝ այս անգութ գործերում:
Կարծում եմ՝ իրար հասկացանք…


Հավերժ փառք, ու խոնարհվում Ձեր Հիշատակի առաջ, սիրելի Հայորդիներ:

ԳԱՅԱՆԵ  ԶԱՐԳԱՐՅԱՆ 

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan