(18+) «Որ հիվանդանոց գնում եմ՝ասում են պետպատվեր չկա. ես հիվանդ եմ՝ օգնեք կարողանամ ոտքի կանգնել». 56-ամյա հաշմանդամ տղամարդը դիմում է բարի մարդկանց, եւ ՀՀ վարչապետին
Նախօրերին NewsMedia.am-ի խմբագրություն է դիմել Արարատի մարզի Այնթապ համայնքի հաշմանդամ, անդամալույծ 56-ամյա Գառնիկ Հակոբյանը, ով այս պահին գտնվում է ծանր վիճակում: Երեք անգամ հանրապետության տարբեր հիվանդանոցներում վիրահատվելուց հետո, նա հույս է փայփայել, որ կկարողանա ոտքի կանգնել, որ կկարողանա օրվա հացը արժանապատվորեն վաստակել, բայց արդյունքում դարձել է անդամալույծ եւ այժմ միակ հույսը բարի մարդիկ են, եւ ինչպես ինքն է ասում` Աստվածը: «Որ հիվանդանոց գնում եմ `ասում են պետպատվեր չկա, գնա՝, երբ լինի քեզ կտեղեկացնենք: Բայց տարիները գնում են, իսկ ես օր-օրի գամվում եմ անկողնուն: Ապրում եմ Աստծո ողորմածությամբ, բարի մարդկանց օգնությամբ: Միակ խնդրանքս, որ մարդիկ, պետությունը օգնեն, որ ես կարողանամ ոտքի կանգնել, որ ինքս իմ կարիքները կարողանամ հոգալ»:
Ինձ անտեսված ու արհամարված եմ զգում սեփական պետությանս մեջ
ճակատագրի ծանր հարվածներ ստացած միայնակ տղամարդը` անհույս և գոյատևման տարրական պայմաններից զուրկ, շարունակում են անտեսված մնալ` 2011թվականից ի վեր. «Այն ժամանակ գոնե մայրս կար.ինձ խնամում էր, ձեռք մեկնում, որ կարողանամ ուժ գտնեմ՝ գոյատեւելու, ապրելու: Բայց մորս կորստից հետո՝ լրիվ թեւաթափ եղա: Ինձ անտեսված ու արհամարված եմ զգում ՝սեփական պետությանս մեջ»:
Ստեղծված իրավիճակում Գառնիկը ոչ մեկի չի մեղադրում, պարզապես օգնություն է հայցում. «Ես գիտեմ, հասկանում եմ, որ ոչ մեկ պարտավոր չի իմ խնդիրներով ապրել, ինձ օրվա հաց տալ, ես դա չեմ էլ ուզում, ուղղակի խնդրում եմ՝ օգնեք ապաքինվեմ, օգնեք, որ կարողանամ օրվա հացս արժանապատիվ վաստակեմ: Մինչեւ վերջերս, քչից շատից կարողանում էի գլուխս պահել` աղբարկղերից շշեր էի հավաքում, պլաստմասներ` տանում հանձնում էի, որ օրվա հացս գտնեմ: Բայց վերջին շրջանում ցավերս անտանելի են դարձել, ցավերի ժամանակ չեմ տիրապետում ինձ, ուզում եմ գոռամ: Չեմ դիմանում էս ցավերին, օգնեք ոտքի կանգնել, ուրիշ ոչ մի բան չեմ խնդրում: Ես սոված եմ, բայց ձեզանից հաց չեմ ուզում, ես հիվանդ եմ, օգնեք, որ կարողանամ ոտքի կանգնել, օգնեք, որ հուսահատությունից… Ես մեծ հույս ունեմ, որ իմ խնդրանքը կկարդա մեր սիրելի վարչապետը»,-հուզված, աղերսագին ձայնով խնդրանքը եզրափակեց Գառնիկը:
Նկատենք, որ Գառնիկը, ինչպես որ նշեցինք, ապրում է միայնակ. «Մի կին կա, որ էս վերջին շրջանում գալիս է ինձ օգնում, որ տեղաշարժվեմ. բայց վախենամ մի օր իրեն էլ` զզվացնեմ իմ խնդիրներով ու ինքն էլ թողի գնա»:
Անդրադառնալով տեղական իշխանություններին, Գառնիկը ասաց. «Ես ուրացող մարդ չեմ, ոնց կարում են՝ օգնում են, բայց ինձ լուրջ բուժում է պետք, ուրիշ ոչ մի բան: Ես մեծ հույս ունեմ, որ իմ խնդրանքը կկարդա մեր սիրելի վարչապետը, ու կզգա, որ ես օգնություն չեմ խնդրում, որ պարապ ման գամ, ես օգնություն եմ խնդրում, որ կարողանամ բուժվել, աշխատել»:
Գեղամ Հակոբյանին օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել նրա հետ, հետեւյալ հեռախոսահամարներով.
095323698. 055363298
Պատրաստեց՝ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ