1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Իմ զինվոր բալե՛ք. միմյանց նկատմամբ ներողամիտ եղեք, ուշքի եկե՛ք տղերք ջան, մենք Ձեզանից թանկ բան չունենք».Մարգարիտա Խաչատրյան

Newsmedia.am-ի զրուցակիցն է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ, Բանակի Մայր Մարգարիտա Խաչատրյանը:

-Տիկին Խաչատրյան, ինչպես կբնութագրեք Զինված ուժերում տիրող ներկայիս իրավիճակը: Ձեր կարծիքով, բարոյագեբանական առումով ի՞նչ լրջագույն խնդիրներ կան, որոնք կարող են պատճառ դառնալ հատկապես ինքնասպանությունների…

-Բանակում հենց այնպես ինքնասպանություններ չունենք. մենք ունենք ինքնասպանությունների հասցնելու դրդապատճառներ, ինչը մեր բալեքին կարող է դրդել նման քայլի:
Անաստված բան է՝ զինվորների հետ կատարվածը, որակել որպես ինքնասպանություն:
Դուք պատկերացնում ե՞ք որդեկորույս մոր վիշտը, որին գումարվում է ինքնասպանության խարանը: Մենք պետք է աշխատենք, որ զինվոր-զինվոր, զինվոր-սպա հարաբերություններում բարոյահոգեբանական վիճակը այնքան բարելավվի, որ զինվորը սպայի համար դառնա հարազատ որդի: Եթե սպան բանակում իր պարտականությունները լիարժեք կատարի` մենք զինվորների նկատմամբ ոտնձգությունների դեպքեր չենք ունենա:

-Այսինքն սպայական կազմի՞ բացթողման խնդիր ունենք:


-Ավելի շուտ ոչ թե բացթողում է, այլ խնդիրն այն է, որ սպայական կազմի դերն ու նշանակությունը այսօր իջել է շատ ցածր մակարդակի: Սպան իրավունք չունի լիարժեք հրաման արձակելու, սպան զինվորին հավասար նույն NOKIA հեռախոսն է բռնում, սպան ախ է քաշում, թե երբ ծառայությունը կվերջացնի, որ տուն կգնա: Երբեւիցէ մեր բանակը այս կարգավիճակում չի եղել:
Մենք միշտ էլ ունեցել ենք այս խնդիրը, բայց հեռախոսների մուտքը բանակ` ավելի արագացրեց ու խորացրեց այն:

 Պատկերներ Մարգարիտա Խաչատրյան զորմաս հարցումով

 

 -Տիկին Խաչատրյան, շատերը վերջին ցավալի դեպքերը կապում են բանակում քրեական ենթամշակույթի հետ: Դուք ի՞նչ կասեք՝դրա հետ կապված:

-Գիտեմ գիտեմ բալես…Քրեական հեղինակություն չկա բանակում. բանակ են գնում հիմնականում խեղճ ու անճարի զավակները: Իսկ սոցիալապես անապահով ընտանիքից դուրս եկած զավակը՝ երբեք քրեական հեղինակություն չի կարող դառնալ. իրանց կերած կաթը դա չի թողնի: Մեկ այլ բան է. որ այ՛ո, հովանավորչություն կա որոշ զինվորների նկատմամբ, ովքեր հավասար ծառայություն չեն իրականացնում:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը , շատ լավ գիտի բանակի վիճակը. մենք բանակից թանկ բան չունենք, պետք է ազգովի սատար կանգնենք մեր բանակին, մեր բալեքին:

-Տիկին Խաչատրյան, կառանձնացնե՞ք երկու կարեւոր խնդիր, որն օր առաջ պետք է շտկել` նման ցավալի դեպքերից խուսափելու համար:

-Պետք է լուծել հավասարարության խնդիրը: Պետք է հասկացնել, որ մենք լավ ու վատ տղա չունենք.բոլորը մերն են: Երկրորդ՝պետք է հասկանալ, որ չի կարող համ զինվորը նույն հեռախոսը պահի, համ՝ գնդապետը: Պատկերացնում ե՞ք, էսօր սպան չի կարող սանձել զինվորին՝ հեռախոս պահելու համար:

Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի սպայի դերն ու նշանակությունը նույնպես բարձրանա:

Պատկերներ Մարգարիտա Խաչատրյան զորմաս հարցումով

 

-Տիկին Խաչատրչյան, նկատենք, որ շատ խոսվեց նաեւ էլիտար զորամասների մասին թեման: Իրականում շատ կա՞ն այդպիսի զորմասեր, ըստ Ձեզ:

-Մենք էլիտար զորամաս՝ այն էլ է Արցախում, չունենք: Սահման պահող զորամասը՝ էլիտար լինել չի կարող: Ես էլիտար զորմաս չեմ հանդիպել բալես: Էդ ասողները չեն մտածում, որ հակառակորդի ջրաղացին են ջուր լցնում, մենք պետք է սատար կանգնենք մեր բալեքին: Որովհետեւ, իրենք են գիշեր-ցերեկ մեր անդորրը պահպանում: Էսօր խրամատը նկարներով տեսած մարդիկ՝ հեշտությամբ են փնովում բանակը: Մի հատ գնացեք տեսեք, թե ինչ խնդիրներն են ընկած էդ ամեն ինչի հետեւում: Մենք, որ մեր բանակի դերն ու նշանակությունը չիմանանք, էլ ո՞վ պետք է իմանա:


-Տիկին Խաչատրյան, վերջում Ձեր հորդորը այսօր մեր սահմանները անառիկ պահող զինվորներին, եւ իրենց զավակներին կորցրած մայրերին:

-Մեր մայրերին մաղթում եմ համբերություն, եւ ամրություն: Մայրեր ջան, երբեք մեր տղաներին բացակա չենք դնի, նրանք կան ու կլինեն մեզ հետ միասին: Իսկ իմ զինվոր բալեքին հետեւյալը կասեմ.«Իմ զինվոր բալեք, Ձեր ձեռքերի տեղը ոտքներդ պաչեմ, Ձեր ոտը լվանամ ՝ ջուրը խմեմ, միմյանց նկատմամբ եղեք ներողամիտ. ուշքի եկեք տղերք ջան: Պաղատում եմ Ձեզ՝ իմ զնվոր բալեք, մենք առանց Ձեզ ոչինչ ենք»:

 

NewsMedia.am

Լուրեր Հայաստանից եւ աշխարհից 

ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռա... Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծ... Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծ... Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվ... Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսր... Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրաց... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Բագրատ Սրբազանը չի մասնակցի Ոսկեպարում տեղի ... Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանությ... եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պ... Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծ... Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ա... Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետու... Իրանական անօդաչու թռչող սարքը խճճվել է իրաքյա... Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայել... Մնացել է երկու մատով բռնելու քարտեզ , ու... Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրա... ՊՆ-ն ծառայողական քննություն կանցկացնի Ուրալնե... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում... Ալիևը մի օր կասի` ընդունենք մուսուլմանություն... Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ս... Նիկոլի միլիոնավոր դոլարների "պադավատակայսրութ... Արցախցիների 30-40 տոկոսը պատրաստվում է լքել Հ... Դադարեցվել է «Զվարթնոց» օդանավակայանի գազամատ... Լավրովը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ ն...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր Կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան.«Ժողովուրդ» «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նի Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է «Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանր... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ ք
website by Sargssyan