1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ինձ ռեժիմով ծեծում էին ու սպառնում. Հայրապետ Կարապետյանը սպառնում էր, որ կվերացնի ինձ ու ընտանիքիս, անչափահաս էրեխեքիս կորցնել կտա, հայհոյում էր ամենավերջին բառերով ». «Կերամա Մարացցի»-ի շուրջ ստեղծված աղմուկի հետքերով

NewsMedia.am-ը անդրադարձել էր «Կերամա Մարացցիի» սեփականատերերի կողմից իրենց արդեն նախկին աշխատողներից մեկի` Բ.Ս-ի նկատմամբ իրականացված խոշտանգումներին ու կտտանքներին, ինչի արդյունքում Բ.Ս.-ն ճանաչվել էր տուժող:

Սակայն պարզվում, որ Բ.Ս.-ից ոչ պակաս դաժան են վարվել «Կերամա Մարացցիի» սեփականատերը նաեւ իրենց մոտ 2006 թվականից աշխատող պահեստապետի` (Ա. Հ-ի հետ. ում անունը իր իսկ խնդրանքով եւ անվտանգության նկատառումներից ելնելով չենք ներկայացնում), 2018թվականին` չդիմանալով այլեւս նրանց բիրտ վերաբերմունքին. հոգեկան եւ ֆիզիկական ճնշումներին, մի կերպ` ինչպես ինքն է նշում. «ազատագրվել է» վերջիններիցս: Նկատենք, որ Ա. Հ-ն վաճառելով իր տունը, այժմ բնակություն է հաստատել հանրապետության փոքրիկ գյուղերից մեկում:

NewsMedia.am-ի հետ զրույցում Ա.Հ-ն պատմեց, որ 2006-2018 թվականներին աշխատել է «Լիա Կերամիքս» ՍՊԸ-ում՝ որպես պահեստապետ, իսկ ահա 2017 թվականի դեկտմբերի 22-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցի 8 հասցեում գտնվող «Կերամա Մարացցի» խանութի պահեստում, նշված ՍՊԸ մասնաճյուղերից մեկի տնօրենի` «Կերամա Մարացցիի» սեփականատերից Հայրապետ Կարապետյանի հրամանով , (ոմն Ռուբո), ով Հայրապետ Կարապետյանի ընկերն է, դաժան ծեծի է ենթարկել իրեն: Իսկ Հայրապետը, ով ներկա է եղել ծեծին, սպառնացել եւ հրանհանգներ է տվել ծեծող ընկերոջը: Եւ ինչպես տեղեկացրեց Ա. Հ-ն.

«2006-2018 թվականը աշխատել եմ «Կերամա Մարացցիում»` սկզբում որպես բանվոր, ապա պահեստապետ: Պահեստից գողություն էր կատարվել` 16 միլիոն դրամի, որի մասին տեղեկացրեցի տնօրինությանը: Չհավատացին, ասեցին դու ես արել , կամ էլ դու գիտես՝ թե ով արել: Ու դրանից հետո, սկսվեցին իմ սեւ օրերը: Հայրապետ Կարապետյանն ու նրա ընկերը ինձ ռեժիմով ծեծում էին, սպառնում: Հայրապետի ձեռքը էդ ժամանակ վիրահատված էր, թե չէ ինքն էլ իր ձեռքերով ինձ կծեծեր»,-վախեցած պատմեց Ա.Հ-ն:


-Այսինքն,  Հայրապետ Կարապետյանը Ձեզ չի՞ ծեծել:

-Անձամբ չէ, իր ներկայությամբ Ռուբոն էր ծեծում, Հայրապետն էլ իրենց ասում էր նենց ծեծի, որ հետքեր չմնան: Ընկերը ծեծում էր, իսկ Հայրապետը սպառնալիքներ հնչեցնում: էդ դժոխք էր, որը չեմ ցանկանա անգամ թշնամուս(-լռում է):

- Ի՞նչ սպառնալիքներ էր հնչեցնում:

-Հայրապետ Կարապետյանը սպառնում էր, որ կվերացնի ինձ ու ընտանիքս. անչափահաս էրեխեքիս կորցնել կտա, հայհոյում էր ամենավերջի բառերով: Էս տղամարդ եմ, պատկերացրեք իմ վիճակը: Մենակ Հայրապետը չէր սպառնում. մյուս սեփականատերն էլ էր սպառնում, բայց նա չի ծեծել:

-Մյուս սեփականատերն ո՞վ է:

-Անդրանիկը, ինքը եկավ օձիքիցս բռնեց ու հետեւի մուտքով սպառնալով տարավ իրա կաբինետ: Հիմա էլ, որ խոսում եմ. էլի վախենում եմ, որ մի վնաս կտան:
-Իսկ ինչու ե՞ք հիմա դիմել իրավապահներին:
-Որովհետեւ հիմա Նիկոլ Փաշինյանն է երկրի ղեկավարը, ես հիմա հավատում եմ, որ արդարությունը կվերականգնվի: Որ Նիկոլ Փաշինյանը չի թողի՝ որ նրանք անպատիժ մնան: Մարդիկ, որոնց պատճառով մինչեւ հիմա էրեխեքս վեր են թռնում, ու վախեցած ապրում են:

 

Հաշվի առնելով Ա.Հ-ի հոգեվիճակը, նրան շատ հարցեր չտվեցինք, որովհետեւ խոսքի մեջ ակնհայտ էր նրա վախն ու հուզական վիճակը:Բայց, խոստանում ենք ընթերցողին հետամուտ լինել խնդրին եւ իրավական գործընթացների զարգացմանը:

 

ՆՈՆԱ  ԱԴԱՄՅԱՆ 

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ աշխարհից 

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan