1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Իրանի հայ պատգամավորը բացառիկ մանրամասներ է ներկայացնում. Մեջլիսի 290 պատգամավորներից վեցի մոտ՝ Կորոնավիրուսի թեստը դրական է եղել

Իրանի հայ պատգամավորը բացառիկ մանրամասներ է ներկայացնում. Մեջլիսի 290 պատգամավորներից վեցի մոտ Կորոնավիրուսի թեստը դրական է եղել

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 հազարը, իսկ մահվան դեպքերինը՝ 8 հազարը: Ու չնայած նրան, որ Չինաստանում համաճարակն անկում է ապրում, վարակվածների թվի ամենամեծ աճը նկատվում է Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Իրանում և ԱՄՆ-ում:

Իսկ թե ինչպե՞ս են դիմագրավում Իրանում մեր հայրենակիցները նոր տեսակի կորոնավիրուսի դեմ, առհասարակ ի՞նչ վնասներ է հասցրել կորոնավիրուսի տարածումը Իրանի տնտեսությանը, այս եւ այլ հարցերի շուրջ NEWSMEDIA.am-ի հետ զրույցում բացառիկ մանրամասներ ներկայացրեց Իրանի Մեջլիսի հայազգիպատգամավոր Կարեն Խանլարյանը, ով նախ անդրադարձավ Կորոնավիրուսի տարածմանը հայ համայնքում.

 


-Բարեբախտաբար, հայ համայնքում Կորոնավիրուսով վարակված շատ մարդիկ չկան: Կան երկու-երեք հոգի, ովքեր հոսպիտալացվել են Կորոնավիրուսի կասկածանքով: Ցավոք ունենք նաեւ հայազգի երեք տարեց կնոջ մահ, որոնց մոտ կասկածվել է կորոնավիրուս, ( թեեւ մինչեւ վերջ էլ պարզ չդարձավ, թե որն է եղել նրանց մահվան բուն պատճառը):

Ամեն դեպքում հայ համայնքում իրավիճակը խաղաղ է. չկա բացարձակ խուճապ, մեր հայրենակիցները, ինչպես ընդունված է ասել մեզ մոտ՝ լավ տրամադրությամբ ենք դիմավորում եւ ճանապարհում Կորոնավիրուսին: Պարզապես առօրյան է այստեղ խաթարվել. փակ են խանութները, դպրոցները:Մարդիկ աշխատանքից են ընկել, անորոշ իրավիճակը միայն սրանով է պայմանավորված: Թե չէ հայ համայնքը՝ շատ լավատես է: Ասում են՝ մոտ մեկ ամիս հետո , Կորոնավիրուսը կնահանջի: Հուսանք՝ այդպես էլ կլինի. լավատես ենք ամեն դեպքում:

-Մեջլիսում ինչպես են ընթանում աշխատանքները, եւ ինչպես են պատգամավորները պայքարում Կորոնավիրուսի դեմ:

-Այսպես ասեմ՝ Մեջլիսի 290 պատգամավորներից վեցի մոտ Կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Մեջլիսի աշխատանքները փորձում ենք իրականացնել վիրտուալ. մինչեւ որ վիրուսը նահանջի:Պայքարում ենք:

-Պարոն Խանլարյան, Կորոնավիրուսը բացի առողջապահական ոլորտից՝ բնականաբար վնասներ է հասցրել նաեւ Իրանի տնտեսությանը: Հետեւաբար, ինչպե՞ս կբնորոշեիք տնտեսության ներկայիս վիճակը՝ հաշվի առնելով նաեւ ԱՄՆ պատժամիջոցները:

-Շատ ճիշտ հարց տվեցիք.այո, տնտեսությունը այս օրերին տուժում է կրկնակի: Բայց այն խուճապը, որը նկատելի է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում՝ Իրանում չկա: Մարդիկ կարողանում են իրենց առօրյա գնումները անել: Բայց ինչ խոսք՝ կա գնաճ, իսկ ամերիկյան դոլարը՝ տեսնում ենք ժամ առ ժամ արժեւորվում է: Եւ դա բնականաբար իր ազդեցությունն է թողնում տնտեսության վրա: Թեեւ այդ ազդեցությունների իրական պատկերի մասին, դեռ վաղ է խոսելը: 

-Պարոն Խանլարյան, Կորոնավիրուսի հետ կապված տարբեր վարկածներ են շրջանառվում. շատ գիտնականներ արդեն իսկ չեն բացառում, որ այդ վիրուսը արհեստածին է, եւ ստեղծվել է լաբարատորիայում:


-Այո, մեզ մոտ էլ են տարբեր վարկածներ շրջանառվում: Ասում են՝ որ սա չինական բիոլոգիական զենք է, մի մասն էլ ասում են՝ ամերիկյան է: Ամեն դեպքում Իրանը այն երկրներից է, որ Կորոնավիրուսից շատ բարձր մակարդակով է տուժել: Հիմա չգիտեմ. եթե անգամ սա բիոլոգիական զենք է՝ նպատակը այս զենքի օգտագործման խիստ անորոշ է դեռ:

 

ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ 

 

 

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ աշխարհից 

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan