1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Իրանի հայ պատգամավորը բացառիկ մանրամասներ է ներկայացնում. Մեջլիսի 290 պատգամավորներից վեցի մոտ՝ Կորոնավիրուսի թեստը դրական է եղել

Իրանի հայ պատգամավորը բացառիկ մանրամասներ է ներկայացնում. Մեջլիսի 290 պատգամավորներից վեցի մոտ Կորոնավիրուսի թեստը դրական է եղել

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 200 հազարը, իսկ մահվան դեպքերինը՝ 8 հազարը: Ու չնայած նրան, որ Չինաստանում համաճարակն անկում է ապրում, վարակվածների թվի ամենամեծ աճը նկատվում է Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Իրանում և ԱՄՆ-ում:

Իսկ թե ինչպե՞ս են դիմագրավում Իրանում մեր հայրենակիցները նոր տեսակի կորոնավիրուսի դեմ, առհասարակ ի՞նչ վնասներ է հասցրել կորոնավիրուսի տարածումը Իրանի տնտեսությանը, այս եւ այլ հարցերի շուրջ NEWSMEDIA.am-ի հետ զրույցում բացառիկ մանրամասներ ներկայացրեց Իրանի Մեջլիսի հայազգիպատգամավոր Կարեն Խանլարյանը, ով նախ անդրադարձավ Կորոնավիրուսի տարածմանը հայ համայնքում.

 


-Բարեբախտաբար, հայ համայնքում Կորոնավիրուսով վարակված շատ մարդիկ չկան: Կան երկու-երեք հոգի, ովքեր հոսպիտալացվել են Կորոնավիրուսի կասկածանքով: Ցավոք ունենք նաեւ հայազգի երեք տարեց կնոջ մահ, որոնց մոտ կասկածվել է կորոնավիրուս, ( թեեւ մինչեւ վերջ էլ պարզ չդարձավ, թե որն է եղել նրանց մահվան բուն պատճառը):

Ամեն դեպքում հայ համայնքում իրավիճակը խաղաղ է. չկա բացարձակ խուճապ, մեր հայրենակիցները, ինչպես ընդունված է ասել մեզ մոտ՝ լավ տրամադրությամբ ենք դիմավորում եւ ճանապարհում Կորոնավիրուսին: Պարզապես առօրյան է այստեղ խաթարվել. փակ են խանութները, դպրոցները:Մարդիկ աշխատանքից են ընկել, անորոշ իրավիճակը միայն սրանով է պայմանավորված: Թե չէ հայ համայնքը՝ շատ լավատես է: Ասում են՝ մոտ մեկ ամիս հետո , Կորոնավիրուսը կնահանջի: Հուսանք՝ այդպես էլ կլինի. լավատես ենք ամեն դեպքում:

-Մեջլիսում ինչպես են ընթանում աշխատանքները, եւ ինչպես են պատգամավորները պայքարում Կորոնավիրուսի դեմ:

-Այսպես ասեմ՝ Մեջլիսի 290 պատգամավորներից վեցի մոտ Կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Մեջլիսի աշխատանքները փորձում ենք իրականացնել վիրտուալ. մինչեւ որ վիրուսը նահանջի:Պայքարում ենք:

-Պարոն Խանլարյան, Կորոնավիրուսը բացի առողջապահական ոլորտից՝ բնականաբար վնասներ է հասցրել նաեւ Իրանի տնտեսությանը: Հետեւաբար, ինչպե՞ս կբնորոշեիք տնտեսության ներկայիս վիճակը՝ հաշվի առնելով նաեւ ԱՄՆ պատժամիջոցները:

-Շատ ճիշտ հարց տվեցիք.այո, տնտեսությունը այս օրերին տուժում է կրկնակի: Բայց այն խուճապը, որը նկատելի է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում՝ Իրանում չկա: Մարդիկ կարողանում են իրենց առօրյա գնումները անել: Բայց ինչ խոսք՝ կա գնաճ, իսկ ամերիկյան դոլարը՝ տեսնում ենք ժամ առ ժամ արժեւորվում է: Եւ դա բնականաբար իր ազդեցությունն է թողնում տնտեսության վրա: Թեեւ այդ ազդեցությունների իրական պատկերի մասին, դեռ վաղ է խոսելը: 

-Պարոն Խանլարյան, Կորոնավիրուսի հետ կապված տարբեր վարկածներ են շրջանառվում. շատ գիտնականներ արդեն իսկ չեն բացառում, որ այդ վիրուսը արհեստածին է, եւ ստեղծվել է լաբարատորիայում:


-Այո, մեզ մոտ էլ են տարբեր վարկածներ շրջանառվում: Ասում են՝ որ սա չինական բիոլոգիական զենք է, մի մասն էլ ասում են՝ ամերիկյան է: Ամեն դեպքում Իրանը այն երկրներից է, որ Կորոնավիրուսից շատ բարձր մակարդակով է տուժել: Հիմա չգիտեմ. եթե անգամ սա բիոլոգիական զենք է՝ նպատակը այս զենքի օգտագործման խիստ անորոշ է դեռ:

 

ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ 

 

 

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ աշխարհից 

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարին մսի փոխարեն ա... Ոստիկանը, որը տուժածին տեղափոխել է բաժին ցուց... Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով վնաս... «Ո՞րն է լինելու այն շեմը, երբ կհայտարարեք, որ... Իրանում կորոնավիրուսի ապրիլի 2-ի վիճակագրական... ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Մահվան ևս մեկ դեպք՝ «Նորք» ինֆեկ... Կառավարությունը կանխավճար կտա ԶՈՒ-երին սնունդ... «Վարդաշեն» ՔԿՀ-ի պահպանության աշխատակիցների... «Շվեդիայի անհաջող փորձը մինչև այսօր թմբկահարո... Ակնհայտ է՝ իրավապահ համակարգի որոշ անձանց բաց... Գեղարքունիքի մարզի բոլոր մուտքերի մոտ գործելո... Կա հավանականություն, որ վաղը երկիր մոլորակի վ... Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի քաղաքա... Դե տեղորոշե´ք` քանի հոգի է մի կետում, հետագայ... «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով ... Մակունցը և «69 ավազակները» ԱՀ ԿԸՀ-ն հրապարակեց նաև Մարտակերտի տվյալնե... «Ինչ-որ մի բանով` թեկուզ մակարոն լինի, հաց լ... ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ ՏԵՍԱՆՔ ՕՐԻՆԱԽԱԽՏ ՔԱՂԱՔԱՑԻ ՏԻԳՐ... «ԱՇՈՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ ՍԱՐՔՈՂ է , ԻՍԿ ՃՈ ՊԵՏԸ ... ԹՈՂ ԲՈԼՈՐՆ ԻՄԱՆԱՆ, ՈՐ ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԱՐՑԱԽՆ... Վարձով ապրող մարդկանց տներից հանում են․ Էդմոն... «Ի՞նչ է տալու տվյալն այն մասին, թե երկու մարդ... Աջակցություն կտրամադրվի ամենից շատ տուժած ոլո... Տիգրանը հիմա հոգեբանական տրավմայի մեջ է. ինձ ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքե... Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սե... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք...
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը. #Корреспондент Մարտի 26-ի առավոտյան աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 472.076 դեպք՝ համաձայն Ջոն Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալների։ Ըստ այդմ՝ մահացել է 21 308 մարդ: Ապաքինվածների թիվը կազմում է 114 870: Կորոնավիրուսի վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Նշենք, որ Իտալիան մնում է մահացության բարձր ցուցանիշով առաջին երկիրը, որտեղ մահացել է 7 503 մարդ: Իտալիային «Ոչինչ փո­խել չենք կա­րող, ան­հիմն վա­խե­նա­լու փո­խա­րեն ավե­լի լավ է վեր­լու­ծենք մեր կյան­քը». «Փ... «Փաստ» օրաթերթը գրում է Գիշերը քնեցինք, իսկ առավոտյան արթնացանք ոստիկանական մեքենաներից հնչող հայտարարությունների ձայներից՝ տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մնացածը բոլորդ էլ գիտեք, և հուսով ենք՝ հետևում եք տանը մնալու կոչերին: Տանը մնալ, իհարկե, պետք է, դա այս օրերին ուղղակի անհրաժեշտություն է մեզ պատուհասած փորձությանը հնարավորինս արագ հրաժեշտ տալու համար: Բայց ինչպե՞ս անել, որ այս ընթացք «Հետհամաճարակային աշխարհում զգուշավորությունը երկար ժամանակ զգացնել է տալու իրեն». Նորայր Նորիկյան Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս համաճարակի հետևանքով փոխվելու է աշխարհի տնտեսական քարտեզը, ինչպես նաև պետությունների և մարդկանց հնարավորությունները:     Հետհամաճարակային աշխարհում զգուշավորությունը երկար ժամանակ զգացնել է տալու իրեն:     Մարդիկ այլ կերպ են պլանավորելու իրենց աշխատանքը և որակապես նոր ռազմավարությամբ են առաջնորդվելու՝ հաշվի առնելով ին Չինաստանում #COVID_19 կորոնավիրուսի պատճառով 5 մլն մարդ կորցրել է աշխատանքը. #SCMP Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն` փետրվարին քաղաքային բնակչության գործազրկության մակարդակը հասել է 6,2%-ի՝ գրանցելով երկրի համար ռեկորդային բարձր ցուցանիշ: Macquarie Group-ի տնտեսագետ Լարի Հունի խոսքով, վերջին երկու ամսվա ընթացքում չինացիների մեծ մասը կորցրել է աշխատանքը: Այս մասին գրում է South China Morning Post-ը: «Ըստ պաշտոնական տվյալների՝ տարեվերջին Չինաստանի քաղաքներում աշխատում էր 4 Չի բացառվում, որ ԱԱԾ բացահայտած՝ սպանությունների պատվերի գործով հարցաքննության կանչվի «օրենքով գող»... «Ժողովուրդ» թերթը գրում է «Մարտի 11-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ ստացել է փաստական տվյալներ՝ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պար­բերաբար հատելու վերաբերյալ: ԱԱԾ-ն հրապարակել էր, որ 2014 թ. հունիսին Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում հրազենից կրակոցներ են արձակ&sh
website by Sargssyan