«Սահմանափակումները չեն տարածվի սրճարանների վրա»․ փոխնախարարը մանրամասնում է
«Սահմանափակումները կգործեն բարերի, կինոդիտումների, սպորտի, զվարճանքի վայրերի և շահումով խաղերի կազմակերպման օբյեկտների նկատմամբ»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ անդրադառնալով տնտեսական գործունեության տեսակների արգելքին։
Նա նշեց, որ սահմանափակումներ կլինեն անհատական ծառայությունների մատուցման դեպքում, բացառությամբ՝ հուղարկավորության կազմակերպմամբ զբաղվողների։ Սահմանափակումներ չեն լինի նաև սրճարանների, շարժական կետերում խմիչքների վաճառքի, պարենային ապրանքերի վաճառքով զբաղվող օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների դեպքում: