1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ովքե՞ր են պաշտպանում Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտորին և ինչի՞ դիմաց

Շիրակի պետհամալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը նամակով դիմել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե ի՞նչ քրեական գործեր են հարուցված 2016 թվականից սկսած, ե՞րբ են հարուցվել այդ քրեական գործերը, ի՞նչ հիմքերով են դրանք հարուցվել, ովքե՞ր են ներգրավված այդ գործերով՝ որպես մեղադրյալ և որպես կասկածյալ...ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը նաև իր մտահոգությունն է հայտնել Սասուն Խաչատրյանին այդ գործերի չափազանց դանդաղ և անարդյունավետ քննության կապակցությամբ, հայտնելով, որ տպավորություն ունի, որ այդ գործերի քննությունն անհրաժեշտից դանդաղ է ընթացել քննչական կոմիտեում և դա արվել է հատուկ դիտավորությամբ...
Այդպիսի տպավորություն և կասկածներ ոչ միայն ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն ունի, այլև բազմաթիվ գյումրեցիներ, ովքեր լավատեղյակ լինելով ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար, 20 տարի Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնը զբաղեցրած վատահամբավ և տխրահռչակ Սահակ Մինասյանի գործունեությանը քմծիծաղով են մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի հակակոռուպցիոն քաղաքականությունը և արդարադատությունը...
ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին ի պատասխան պարոն Խաչատրյանը բացի քրեական գործերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուց, որի մասին ողջ Գյումրին է տեղյակ, շաբլոնային պատասխանել է, որ գործով նախաքննությունը շարունակվում է, կատարվում են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ` ենթադրյալ չարաշահումներ կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ... Հավելեմ, որ ի սկզբանե այս անգիր արած հայտարարությունը ամեն անգամ անում էր Շիրակի մարզի դատախազ, Սահակ Մինասյանի բնութագրմամբ, իր մտերիմ Կարեն Գաբրիելյանը, իսկ հիմա էլ այն հնչում է պարոն Սասուն Խաչատրյանի շուրթերից...
Հետաքրքիր է, 2 տարի ի՞նչ են արել մարզի դատախազությունը, Քննչական կոմիտեն և Հարկային ծառայությունը...Ես ինքս մեկ անգամ 2018 թ-ի նոյեմբերին մասնակցել եմ ապրանքագիտական փորձաքննության աշխատանքներին, որոնց պատասխանը, ըստ հանձնաժողովի ղեկավարի, մենք պետք է իմանայինք 2019 թ-ի մարտին...Հետագայում այդ նույն թիմին ես բուհում տեսել եմ 2019 թ-ի ամռանը՝ նույն առաքելությամբ... Զարմանալի է, որ մինչև հիմա որևէ փորձաքննության արդյունք չկա, պարո՛ն Խաչատրյան...
Կամ ի՞նչ եք 2 տարի հետաքննում...Թե ինչպես պարոն Մինասյանը մի ամբողջ կոլեկտիվի 2017 թ-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թ-ի հոկտեմբերի 2-ը խաբեց և ժամավճարի փոխարեն դրույքաչափով վճարեց՝ միլիոնավոր դրամների վնաս տալով բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմին... 2 տարի էլ չեք կարող բացահայտել, թե իրականում Սահակ Մինասյանը 100 միլիոն դրամով ինչպես է վերանորոգել բուհի դահլիճը, երբ տարբեր փաստաթղթերում և իր հարցազրույցներում տարբեր թվեր է նշում՝ բացահայտելով, որ կեղծում է...2 տարի էլ Կարեն Գաբրիելյանը և ՀՔԾ-ն չեն կարող պարզել, թե ինչպես է հայտնի ՀՀԿ-ականը 1,5 միլիոն դրամի փոխարեն ՀՀԿ-ի կողմից վերահսկվող Հայաստանի երիտասարդական հիմնադրամին փոխանցել 6 միլիոն դրամ... Մինչև հիմա չեք կարող պարզել, թե Սահակ Մինասյանը ինչպես է կեղծ լիցենզիաներով բազմաթիվ կրթական ծրագրեր մատուցել ՇՊՀ-ում, երբ այն բացահայտելու համար անհրաժեշտ է ընդամենը 5 րոպե...2 տարի է դատախազությունը և ՀՔԾ-ն չեն կարող պարզել, թե 14 միլիոն դրամով գնված դիզելային գեներատորը, որը գրեթե բացարձակ չի օգտագործվել, իրականում ի՛նչ արժի...Մինչև հիմա չեք կարող պարզել, թե ինչպես Սահակ Մինասյանը իր հանցակիցների հետ ոչնչացրեց ՇՊՀ-ի գրադարանի 15 տոննա գիրքը՝ ներկայացնելով 2 կեղծ փաստաթղթեր՝մեկն այն ժամանակվա ԿԳ նախարարության հանձնաժողովին, որը բուհում աշխատել է 2017 թ-ի սեպտեմբերի վերջերից հոկտեմբերի 2-ը, մյուսն էլ՝ իրավապահներին...2 տարի է իրավապահները քննում են բուհի "կեղծ" վարորդի գործը ու մինչև հիմա չեն կարող բացահայտել...Սահակ Մինասյանի վերջին հաշվետվությունը խայտառակություն էր՝ բուհի ֆինանսական բացասական սալդոն կազմում էր 242 միլիոն 273 հազար դրամ, բայց իրավապահները դա չեն "նկատել"...9 ամսից ավել է ՆՈՐԿԵՆՏ-ի կեղծված մրցույթների գործը գտնվում է ՀՔԾ-ում, սակայն սայլը տեղից չի շարժվում...Ինձ մինչև հիմա չեն առերեսման հրավիրել համապատասխան պաշտոնյայի հետ, ով, ըստ բուհում շրջանառվող լուրերի, կեղծ ցուցմունքներ է տվել այդ գործի հետ կապված և համոզված է, որ այն մարսել է...
Մինչ այսօր Գյումրիում տարբեր վարկածներ էին շրջանառվում, թե ինչու Փաշինյանի իշխանությունը հանրաճանաչ ՀՀԿ-ականին, որին այս իշխանության որոշ երկրպագուներ մեղադրում են Շիրակի մարզի հանրակրթության ոլորտի ավերման և ընտրությունները կեղծելու ու այլ հանցագործությունների մեջ, չի պատժում...Ավելին, նա մինչև հիմա մեղադրյալի կարգավիճակ չունի...Պատասխանը այժմ շատ պարզ է՝ պարոն Մինասյանը բավական ակտիվ լծված էր "ԱՅՈ՛"-ի շտաբի աշխատանքներին, որը ցնծել էր շատերին...Նրան հաճախ են տեսել Գյումրիում գտնվող "ԱՅՈ՛"-ի շտաբերում...
Ի դեպ, սա միակ "գինը" չէ,որ Մինասյանը վճարում է իր ազատության համար գործող իշխանություններին...
Ըստ Գյումրիում պտտվող լուրերի՝ ՇՊՀ-ի հետ կապված գործերը ձգձգելու և ծածկադմփոցի անելու համար պարոն Մինասյանն ահռելի գումարներ է ծախսել, իսկ նրան հովանավորող ևս մի քանիսը, ովքեր մեծ լումա ունեն, ըստ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այդ հակագիտականին ՇՊՀ ռեկտորի պաշտոնին նշանակելու մեջ, այժմ էլ հովանավորում են Մինասյանին, քանի որ բարձր պաշտոններ են զբաղեցնում նրա կառավարությունում, ինչպես նաև վաղեմի սերտ կապեր ունեն Փաշինյանի ընտանիքի հետ...

 

ԳԱԳԻԿ   ՀԱՄԲԱՐՅԱՆ 

Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա... Google քարտեզը արդեն Տավուշի մի հատվածը ադրբե... Տավուշի իրավիճակով պայմանավորված՝ փոխել են դե... Արցախից հետո այսօր Տավուշն է, ՀՀ գործող վարչա... Գյուղացիները թույլ չեն տվել Ոսկեպարի եկեղեցու... Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan