Նույնիսկ հիմա,մարդիկ իրենց արարքները չեն վերանայում. ամոթ է, սիրեք մեր երկիրը...
Դե արտակագ դրության իրավիճակում, կարծես թե մարդկանց մի մասն հասկացել է, որ պետք է տանը մնա, մի մասը ոչ, ամեն դեպքում կյանքն ամենուր լռություն է, միայն քամու բերանն ընկած ծիրանենիների ծաղկաթերթիկներն են պտտվում ամենուր։
Տարիներ առաջ, երբ առաջին անգամ եղա Եգիպտոսում, զարմացած էի, թե արաբներն իրենց երկիրն ինչքա~ն շատ են սիրում, ամենուր ակնհայտ մաքրություն, նույնիսկ մեր հայերն էին նրանց նման դառնում սրտացավ, սակայն նույն հայերը մեր երկրում միայն ավերում են։ Աշխարհում երևի ամենագեղեցիկ աղբամանները մեր Հայաստանում են՝ փայտե մետաղե կոնստրուկցիայով, Եգիպտոսում պլաստմասսե խորը սափորատեսք տարաներ էին մեջը պոլիէթիլենային պարկերով և ինչպես էին հավաքարարներն ամբողջ օրը հետևողական, նույնիսկ ընկած տերև չէիր տեսնի։ Այսօր, գնում եմ խանութ և շենքի հարակից այգում 8 ոստիկան միասին քայլում են, նրանցից քիչ հեռու վառվող աղբամանն է, ինչոր սրիկա, նմաններին թուրք եմ ասում, իր սև գործն էր արել, ոստիկաներին կանչում եմ, ասում եմ էդքանդ այդտեղ կանգնած չեք տեսնեւմ, որ վառվում է մի դույլ ջուր լցնեք հանգի, մտնում եմ դիմացի հացի խանութն, ուր բոլորը դռան մոտ նայում էին այրվող աղբամանին ու մեկի մտքով չէր անցնում ջուր հասցներ, մինչ մեր ոստիկաններից մեկը շարժվեց, ջուրը հասցրեց, քամին և կրակը խժռեցին ևս մեկ աղբաման։ Էլ չասեք, թե մեր նմանը չկա, մե~նք մե~նք։ Վիրուսն էլ մեզ մարդ չսարքեց։ Նույնիսկ հիմա, երբ մահն առել է աշխարհը, մարդիկ իրենց արարքները չեն վերանայում։ Ամոթ է, սիրեք մեր երկիրը...
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ