«ԱՇՈՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ ՍԱՐՔՈՂ է , ԻՍԿ ՃՈ ՊԵՏԸ ԳԵԼԻ ՍԻՐՏ ՉԷՐ ԿԵՐԵԼ, ՈՐ ԲՌՆԵՐ ՈՒ ՏՈՒԳԱՆԵՐ»
«Դիտելով Ոստիկանության կողմից հրապարակված պաշտոնական տեսանյութը՝
ինձ մոտ տպավորություն առաջացավ, որ նկարահանվում է նոր Կովկասի Գերուհին: Եթե մենք անգամ վերցնենք, որ մեղքը քաղաքացունն է, եթե հարբած է եղել, ու հարբած նստել մեքենայի ղեկին, ապա այստեղ մի փոքր վերլուծության կարիք կա: Եթե մարդը խմած նստում է մեքենայի ղեկին, ապա բոլորս գիտենք, թե ինչ ձեւ է նա պահելու իրեն ոստիկանների հետ՝ մաքսիմալ բարեհամբյուր»,-NewsMedia.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հարավ-Արեւմտյանթաղամասում ոստիկանների կողմից խոշտանգման
ենթարկված տղամարդու հետ կատարվածին, ասաց ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը, նկատելով.
-Եթե ընդունենք, որ քաղաքացին տառապում է ալկոհոլային պսիխոզով կամ ալկոհոլային տենդով եւ ցուցաբերել է ագրեսիվ վերաբերմունք քաղաքացիական համազգեստով անձանց նկատմամբ, ապա դա չի արդարացնում հակառակ կողմի գործողությունները:
Ակնհայտ երեւում է, որ մարդը գտնվում է ոչ ադեկվատ վիճակում եւ նրան ընդամենը պետք էր տանել մենախուց՝ մինչեւ որ այդ մարդը հաջորդ օրը ուշքի գար, սթափվեր, ապա նոր ենթարկվեր հարցաքննության եւ այլն: Վերլուծելով տեսանյութը ակնհայտ է, որ 02-ը ցույց է տալիս, թե ինչ վիճակի մեջ է գտնվել անձը: Դիտելով ոստիկանի եւ քաղաքացու միմյանց հանդեպ վերաբերմունքը՝ տպավորություն է, թե երկու հարեւան՝ լիրբ կանայք միմյանց հետ կռվում են: Նա ասում է՝սա ասում է:Ոչ մի զսպվածություն՝ ոստիկանության կողմից:
Վարդան Ղուկասյանը վստահ է նաեւ, որ ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութը մոնտաժված է.
-Մինանշանակ մոնտաժված է տեսանյութը որովհետեւ, երբ մենք տեսնում ենք ոստիկանի աշխատակցի աչքի տակից հոսող արյունը, ապա հաջորդ կադրում տեսնում ենք քաղաքացու դեմքի կապտուկները: Եթե քաղաքացին մի հարված է հասցրել ոստիկանին, սրանք քայլով մարշ են արել՝ նրա դեմքի վրայով: Ես հավատում եմ, որ նրա դեմքին էլ թքել են, եւ այլն եւ այլն, որովհետեւ մեր ոստիկաներից շատերը առաջնորդվում են գերմանական ինդուստրիայով:
Վարդան Ղուկասյանը ընդգծեց նաեւ, որ նախկին աղմուկ հանած խոշտանգման
տեսանյութին պատշաճ կերպով ընթացք չտալը՝ ծնեց նոր խոշտանգում.
- Խոշտանգման հայտնի տեսանյութին (որը որ հրապարակվեց ամիսներ առաջ) հստակ ընթացք չտալը, եւ պարոն Փաշինյանի ինքնավստահությունը բերեց նրան, որ նմաներեւույթները շարունակվում են, իսկ ոստիկանությունը չի շտկվում:
Այսինքն պարոն Փաշինյանը ապրում է լրիվ ուրիշ հասարակության մեջ. ինքն իր ստեղծած հասարակության մեջ: Իսկ իր շատ սիրելի ոստիկանապետին՝ որին ինքը բերեց կնքեց որպես ոստիկանապետ՝փաստ է, որ էս մարդը կոմպիտենտ չի:Ոստիկանապետը ունի մի հատ գյոզալ լրատվականի պետ ՝ Աշոտ Ահարոնյան, ով սարքելու վարպետ է:Ոչինչ չի փոխվել:
Ուշագրավ այլ մանրամասներ NewsMedia.am-ի հետ զրույցում: