Ակնհայտ է՝ իրավապահ համակարգի որոշ անձանց բացարձակ դուր չի գալիս լրագրողի գերակտիվությունը. Քաղաքագետ
Iravunk.com-ը անդրադարձել է , որ նախօրեին մեկ ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ ջարդել, ապա թալանել են մեր գործընկեր, NewsMedia.am կայքի ղեկավար, լրագրող Գայանե Զարգարյանի ընտանիքին պատկանող մեքենաներից մեկը: Լրագրողի հետ կատարված միջադեպի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ քաղաքագետ Գագիկ Համբարյանից, ով դատապարտելով կատարվածը նկատեց.
-Հաշվի առնելով, որ լրագրող Գայանե Զարգարյանը իր լրատվական գործունեությանընթացքում հատկապես ուշադրություն է դարձնում է մեր իրավապահ համակարգում գոյություն ունեցող տխրահռչակ երեւույթներին, ես գրեթե բացառում եմ, որ այս ոտնձգությունները դասական գողության փորձ են:
Ըստ իս՝ լրագրողի ընտանիքին պատկանող նույն մեքենայի վրա արդեն երկրորդ
հարձակումը ունի կոնկրետ հասցեատեր, իսկ այդ հասցեատերը Գայանե Զարգարյանն է, որին այս մեթոդներով փորձում են մեսիջներ հղել: Բանն այն է, որ ակնհայտ էիրավապահհամակարգի որոշ անձանց բացարձակ դուր չի գալիս լրագրողի գերակտիվությունը: Իրավապահ համակարգը փոխանակ իր իսկ ներսում պայքարի տխրահռչակ երույթների դեմ, որի մասին բարձրաձայնում է լրագրողը,ըստ երեւույթինորոշել են նման միջոցներով լռեցնել լրագրողին: Եթե լրատվամիջոցիղեկավարը լիներ շարքային քաղաղացի, ես կարող էի ենթադրել, որ դա գուցե սովորական գողության փորձ է: Բայց, նույն մեքենայի վրա երկու անգամ հարձակվել, ջարդել, վնասել եւ փորձել գողության իմիտացիա ստեղծել. խոսում էայն մասին, որ դրանք մեսիջներ են՝ ուղղված լրատվամիջոցի խմբագրի դեմ: Ես սա համարում եմ ազատ խոսքի դեմ ոտնձգություն, ահաբեկչություն: Եվ, ցավով պետք է արձանագրեմ,որ այս ամենում բավական ակտիվ ներգրավված են նաեւ ՀՀ իշխանությունները: Որովհետեւ տիկին Զարգարյանի ղեկավարած լրատվամիջոցը՝
NewsMedia.am-ը այն եզակիներից է, որը հանդգնում է բարձրաձայնել իրավապահ համակարգում տեղ գտած հովանավորչությունների մասին: Ես ինքս առնչվել եմ իրավապահ համակարգում առկա հովանավորչության հետ, թե ինչպես, օրինակ, Շիրակիմարզի դատախազը բացահայտ հովանավորում էր ՇՊՀ նախկին, ինչպես նաեւ
ներկայիս ռեկտոր Երվանդ Սերոբյանին: Իսկ որոշ մարդկանց՝ հենց իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, դա դուր չի գալիս: Եթե իրավապահ համակարգը, այնուամենայնիվ կապ չունի, ապա շատ հետաքրքիր է, թե ինչ միջոցներ է ձեռնարկել իրավապահ համակարգը՝ այս հանցագործությունը կատարած անձին կամ անձանց բացահայտելու համար: