Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժող Ա.Մ-ի բարեկամուհին բաց նամակով դիմել է պատասխանատու այրերին
Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու գործով տուժող Ա.Մ-ի բարեկամուհին բաց նամակով դիմել է պատասխանատու այրերին, քաղաքական գործիչներին , եւ իրավապաշտպաններին
Հարգելի Իրավապաշտպաններ, պաշտոնյաններ, պատասխանատու անձինք,
Վերջերս ՀՀ վարչապետը հայտատարեց, որ իրավիրաճակը դեռևս վերահսկելի է։ Կառավարությունը ուրեմն ընդունում է , որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Մենք , դատապարտյալների բարեկամներս, ՀՀ հարկատու քաղաքացիներ ենք, նստած ենք տանը ու սարսափած սպասում ենք հերթական լուրին թե ինչ կլինի կալանավորների հետ։ Պարզվում է, որ նրանք ոչ միայն զրկվում են հանձնուքներից, այլեվ մեծ վտանգի առջև են կանգնած վարակվելու ու մահանալու։
Իմ բարեկամը՝ Ա․Մ․ - ն ունի խրոնիկ հիվանդություն՝ սուր հիպերտոնիա, որն ի հայտ է եկել ոստիկանների խոշտանգումից հետո ( անցյալ տարի տեսանյութը հայտնվեց Ինտերնետում ու արժանացավ հանրության խիստ քննադատությանը)։ Ինչ՞ու չի կարելի նրան ու նրա պես շատ մարդկանց, որոնցից շատերը ճակատագրի կամ անզգուշության կամ հանգամանքների պատճառով են կալանավայրում,ազատ արձակել, փոխարինել ազատազրկումը տնային կալանքով կամ ստորագրությամբ քաղաքից չբացակայելու պայմանով։
Բոլոր, նույնիսկ ամենավատ սցենարները քննարկվում են (Արսեն Թորոսյան)։ Մենք հասկանում ենք, որ մեծ մասը բնակչության հիվանդանալու է։Հիմա այս մարդիկ, կենկրետ իմ բարեկամը, 4 տարի է, ինչ իր պատիժը կրում է մեկ այլ գործով, ԿՐԵԼ Է ԻՐ ՊԱՏԻԺԸ ՈՒ ԿՐՈՒՄ Է։ Համաներման տակ չընկավ, որովհետեվ խոշտանգման գործով անարդար դատապարտված էր։ Մահո՞վ ենք ուզում պատժել։ Չ՞է որ սա նման է մահապատժի։ Ամենավատ սցենարները քննարկող կառավարությունը արդեն մեկ այլ գործով պատիժը կրող ու կրած մարդուն թողնում է մեռնի՞։ Չե՞նք ենթարկվում ՄԱԿ ում մարդու իրավունքների պաշտպանի՝Միշել Բաչելետի կոչին, թե բեռնաթափեք կալանավայրերը։
ՀՀ Արդարադատության նախարար Ռ․ Բադասյան - <<Վերջին շրջանում իրավապաշտպանների կողմից շատ է քննարկվում համաներման գործընթաց սկսելու անհրաժեշտության հարցը՝ հիմնականում նշելով Իտալիայի ու Իրանի օրինակները։ Այդ առումով տեղեկացնեմ, որ ներկայում Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2 հազար 258 անձ, որը կազմում է ՔԿՀ ողջ լրակազմի ընդամենը 42.2 %-ը։ Իտալիայի քրեակատարողական հիմնարկներն ունեն 50 հազար 931 լրակազմ, սակայն դրանցում պահվում է 61 հազար 230 մարդ։ Իրանի բանտերում լրակազմը, ըստ 2018 թվականն ամփոփող պաշտոնական տվյալների, կազմում է 150 հազար, մինչդեռ, դրանցում պահվել է 240 հազար անձ։ ԵԽ քրեական տարեկան վիճակագրության խտության ինդեքսով ստացվում է, որ իտալական բանտերում բնակչության խտությունը կազմում է 120 %, իսկ Իրանում՝ 160 %: Այս պատճառով են նշված երկրները նախաձեռնել համաներման գործընթաց։ Նշածիցս երևում է, որ այս չափանիշով Հայաստանի իրավիճակը խնդրահարույց չէ>>։
Հարգելի իրավապաշտպաններ, մարդիկ, հայեր։ Մենք մի քանի միլիոնանոց Իրանի ու Աշխարհի զբոսաշրջության ու մշակույթի սիրտը հանդիսացող Իտալիայի հե՞տ ենք համեմատվում թե գերտերություն Ամերիկայի։ Այս ի՞նչ վիճակագրություն է։ Այս ի՞նչ համեմատություն է։ Իսկ եթե իրավիճակը խնդրահարույց դառնա, ՞ով է պատասխանատվություն կրելու( եթե արդեն չի դարձել):
Ակնկալում եմ Ձեր կտրուկ ու արդար արձագանքը։
Շնորհակալություն
Դիմող՝Մ. Գրիգորյան
Հայտնի Տեսանյութը՝ստորեւ .