VIDEO.Ստիպում էր՝ գրեմ, որ ես եմ կատարել գողությունը. քաղաքացին պնդում է՝ իրեն ծեծել է Սիսիանի ոստիկանապետը
Փաստաբան Լուսինե Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ծեծի ենթարկված մի տղամարդ Սիսիանի ԲԿ–ում պատմում է, որ իրեն ծեծի է ենթարկել Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարը։Տղամարդը պատմում է, որ իրեն նախօրեին գողության կասկածանքով տարել են ոստիկանություն, որտեղ ոստիկանապետն իրեն ծեծի է ենթարկել՝ ստիպելով, որ խոստովանի կատարած գողությունը և ցույց տա գողոնի տեղը։ Ընդ որում, տղամարդը վստահեցնում է, որ ինքը գողությունը չի կատարել։
«Սիսիան, արդեն Սիցիլիա հիշեցնող քաղաք, որտեղ ոստիկանության աշխատակիցներն են որոշում, թե ով ինչի համար պետք է պատժվի!!!!!