Ժամանակն է մտածել՝ արդյո՞ք մենք պատրաստ ենք Աստծո դատաստանի առաջ կանգնելու. Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազան.IRAVUNK.com
<<Այս արտակարգ դրության օրերին, համավարակի պայմաններում՝ ինչպես երբեւէ բոլորս պետք է խորհենք, թե ինչու ամբողջ աշխարհը հայտնվեց նման ծանր վիճակի մեջ: Գուցե աշխարհում ինչ-որ մի բան սխալ է կատարվում, եւ դա է պատճառը, որ այս աղետը վրա հասավ: Պետք է մարդկությունը մտածի, սփաթվի եւ հասկանա, որ երկրագունդը մի փոքր տունն է ողջ մարդյության համար: Ժամանակն է մոռանալ միմյանց հանդեպ թշնամանքը, ատելությունը, ի վերջո սթափվել է պետք, որպեսզի միահամուռ ուժերով պայքարենք երկրագնդի փրկության համար: Միասին՝ ուս-ուսի տված միայն կկարողանանք հաղթահարել այս համաշխարհային աղետին>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով Կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակին, ասաց Արցախի հոգևոր թեմի առաջնորդ ՊԱՐԳԵՒ ՍՐԲԱԶԱՆԸ, ընդգծելով.
-Նորից եմ կրկնում, այսօր ինչպես երբեւէ պետք է զինվենք համբերությամբ եւ մեր աղոթքները ուղղենք առ Աստված: Ժամանակն է, որ մտածենք, որ աշխարհը պատած այս աղետը ի զորու է հանկարծամահ անել յուրաքանչյուրիս: Ժամանակն է մտածել՝ արդյո՞ք մենք պատրաստ ենք Աստծո դատաստանի առաջ կանգնելու:
Հ.Գ. Սուրբ Զատիկին տոնին ընդառաջ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ մեր զրույցի հոգեւոր հատվածը կարդացեք <<Իրավունքի>> առաջիկա համարում: