1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Նավթի բարձր գների դարաշրջանն ավարտվել է». Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ ֆեյսբուքը ողողված էր «նավթային փորձագետներով» ինչն ստիպեց մի փոքր երկար գրել ապրիլի 21-ի բացասական գնով նավթի մասին․․․ Միանգամից ասեմ, որ խնդիրը նաև տեխնիկական էր (Չիկագոյի բորսան փորձել էր նավթի մի տեսակի մասով փորձնական օպերացիա իրականացնել) ու չնայած շատ «փորձագետներ» պնդում էին, որ նավթի բացասական գների առաջնային պատճառը պահեստավորման հնարավորության բացակայությունն է ու Ֆեյսբուքում «ինքնամոռաց» նավթ էին գնում, զուգահեռաբար մոռանում էին, որ սա ֆյուչերսային պայմանագրերի գին, այսինքն՝ ինքնին այդ գինը կարող էր վերաբերվել ապագա մատակարարմանը։ Եվ այսպես փորձեմ ներկայացնեմ իմ պատկերացումները՝ փոքր ակնարկի տեսքով, որը վերնագրել ենք «Նավթի գների վայրիվերումների և բացասական գնով նավթի մասին՝ չար կատակ, թե՝ հետկորոնավիրուսյան իրականություն»։

Նավթի գների վայրիվերումների և բացասական գնով նավթի մասին՝ չար կատակ, թե՝ հետկոռոնավիռուսյան իրականություն»:

Նավթի գների վերջին օրերի վայրիվերումների միջանկյալ հանգուցալուծումը զավեշտալի, իսկ ոմանց համար խիստ մտահոգիչ ու նույնիսկ աղետալի իրավիճակի է հանգել՝ նավթի բացասական գնի տեսքով։ Ի՞նչ է այս ամենը նշանակում, որքանո՞վ է տրամաբանական բացատրության ենթակա։ Խնդրի շուրջ այս օրերին ամենատարբեր հրապարակումների կարելի է հանդիպել՝ հաճախ իրար հակասող, երբեմն նաև ֆանտաստիկ դատողություններով հագեցած։ Իրականում պատկերը շատ ավելի պարզ ու պրոզայիկ է, քան կարող է թվալ։ Եվ ուրեմն, ո՞րն է խնդիրը․

1․ Ակնհայտ է, որ նավթի բարձր գների դարաշրջանն ավարտվել է ու դեռ երկար դրան վերադարձ չի լինի։ Ինչպես ցանկացած ապրանքի, այնպես էլ նավթի պարագայում գինը որոշվում է առաջարկ-պահանջարկի պարզ համադրությամբ։ Վերջին տարիների կայուն միտում է․ մի կողմից նավթի նկատմամբ պահանջարկի նվազումը (սրա պատճառները տարբեր են՝ զարգացած տնտեսություններում նավթամթերքի սպառման կրճատման երկարաժամկետ ռազմավարությունները, Չինաստանում և Հնդկաստանում արդյունաբերության կանխատեսվածից ավելի ցածր աճը, այլընտրանքային վառելիքի օգտագործման խթանմանը միտված քաղաքականությունները և այլն), մյուս կողմից՝ առաջարկի աճը (վերջին տասնամյակում ԱՄՆ-ը նավթի խոշորագույն ներմուծողից դարձել է նավթի խոշորագույն արդյունահանող երկիրը (այսպես կոչված թերթաքարային հեղափոխության շնորհիվ), նավթ արդյունահանող առանձին երկրներում (օր․՝ Նորվեգիա, Բրազիլիա և այլն) նոր տեղամասերի շահագործումը կամ արդյունահանող հզորությունների ընդլայնումը և այլն)։ Արդյունքում առաջարկվող նավթն անընդհատ ավելանում է, իսկ դրա պահանջարկը՝ նվազումը։ Սա այլ բանի, քան գների նվազման, չէր կարող բերել։

2․ Կորոնավիրուսի համավարակը էլ ավելի է սրում իրավիճակը։ Նավթամթերք սպառող ոլորտները զրոյական ակտիվություն են ցուցաբերում։ Ըստ էության՝ պատկերավոր ձևակերպմամբ, ներկայումս նավթ ոչ ոքի պետք չի։

3․ Նավթը վաղուց արդեն սպեկուլյատիվ ակտիվ գործառնությունների օբյեկտի է վերածվել։ Հատկապես նավթի մատակարարման ֆյուչերսային պայմանագրերի առևտուրը շուկայական գնի հզոր վայրիվերումների առիթ կարող է դառնալ, ընդ որում՝ այնպիսի գնային տատանումների, որոնցում գերիշխողն առևտրի տեխնիկական նրբություններն են։ Ապրիլի 21-ի բացասական գնով նավթը նմանատիպ տեխնիկական խնդիրների շարքից է։ Ժամանակակից բորսաներում առևտրային գործառնությունները կատարվում են ինքնաշխատ ծրագրերի (ռոբոտների) գործադրմամբ։ Այդ ծրագրերի համար գինը ընդամենը թիվ է, որը կարող է կամայական արժեք (նույնիսկ՝ բացասական) գրանցել՝ առանց ֆիզիկական գործարքների։ Ինչը և տեղի ունեցավ ապրիլի 21-ին․ այն վերահսկողական մեխանիզմները, որոնք կանխում են այսպես կոչված ռոբոտների ոգևորության դրսևորումները և նավթի գինը պահում են տրամաբանական սահմաններում, պարզապես այդ օրը չէին գործում։ Առևտուրը ժամանակին չընդհատվեց, գնի ձևավորման ալգորիթմներն ինքնաշխատ ձևով շարունակում էին գործել, գինն իջավ մինչև անտրամաբանական ցածր մակարդակի։

4․ Նավթի ֆյուչերսային պայմանագրերի շուկաների ակտիվ մասնակիցներ են նավթ արդյունահանող, նավթամթերք արտադրող խոշոր ընկերություններ, որոնց ձեռնտու է նավթի բարձր գնի պահպանումը։ Նման իրավիճակ երաշխավորելու համար նույն այդ սուբյեկտներն ակտիվորեն ներգրավվում են ֆյուչերսային պայմանագրերի շուկայում, կնքում են ընթացիկ գինը գերազանցող գնով պայմանագրեր, որոնք, ըստ էության, մի կողմից երաշխավորում են, որ ապագայում ևս կպահպանվի բարձր գին, մյուս կողմից էլ՝ այդ պայմանագրերով նախատեսված պարտավորությունները պետք է կատարվեն ոչ թե ներկայում, այլ մի քանի ամիս հետո։ Այդ ժամկետի ավարտին էլի կարող են նույն սուբյեկտները մտնել շուկա, նոր ֆյուչերսային պայմանագրեր կնքել՝ էլ ավելի բարձր գնով և այդպես շարունակ։ Արդյունքում շուկայում փչվում է գնային փուչիկ, որի պայթեցմամբ, ի դեպ, ոչ պակաս զորեղ ուժեր են շահագրգռված։ Իսկ այդ նույն փուչիկի պայթեցման համար, պարզվում է, բավարար է ընդամենը մի պահ շուկան դուրս թողել վերահսկողությունից, անջատել որոշ պաշտպանիչ մեխանիզմներ։ Հետևությունները թողնում ենք ընթերցողին․․. 5․ Նավթի գնանկման վրա որոշ ազդեցություն ունեն նաև լոգիստիկ ենթակառուցվածներով պայմանավորած գործոնները։ ԱՄՆ առանձին վերցրած հատվածում նավթի պահեստավորման կարողությունների սահմանափակության կարճաժամկետ խնդիրը ֆյուչերսային շուկայի մասնակիցների մի զգալի մասին ստիպել է ամեն գնով ազատվել իրենց ձեռքին առկա պայմանագրերից։ Սա ևս նավթի գների կտրուկ անկման խթան է դարձել։

Ամփոփում․ կորոնավիրուսի համավարակն ստիպեց համոզվել, որ ապրում ենք բիֆուրկացիոն ժամանակահատվածում․ աշխարհն անցում է կատարում մի վիճակից մյուսին։ Սա վերաբերում է շատ ու շատ ոլորտների, ասպեկտների, այդ թվում՝ նաև նավթի գներին։ Նավթի գերիշխանությունն այլևս անցյալում է»։

Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությ... Իսրայելի բանակն ընդլայնում է ռազմական գործողո... Իրանը հավատարիմ է իր քաղաքականությանը տարածաշ... «Փողոցը ո՞նց են վաճառել». Վանաձորի քաղաքապետա... Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին.... Ազատություն քաղբանտարկյալներին. Ցուցապաստառնե... Գիտե՞ք ինչու են ԱՄՆ-ում մարդիկ իրենց բակերում... Անկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշ... Զապորոժժյեի ԱԷԿ-ի շրջանում հարվածներ են եղել․... Արևմուտքը չի կարողանա ապահովել Հայաստանի անվտ... Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավո... Բացառիկ վերանայում՝ ՄԻԵԴ վճռի հիմքով. Տիգրան ... Վրաստանին ռազմական հակամարտության մեջ ներքաշե... Սնուփ Դոգը դարձել է անգլիական ակումբի նոր համ... Չկա երաշխիք, որ ՀԷՑ–ի պետականացումից հետո դրա... Իրանը որոշել է վերազինել իր դաշնակից-աշխարհազ... Ոստիկանությունը՝ Դվին համայնքում զանգվածային ... Ոստիկանությունը՝ Դվին համայնքում զանգվածային ... «Իրանը կարող է զորք մտցնել Սյունիք»․ ով և ինչ... Բավարար՞ է սաղմոսներ և Ավետարան կարդալը Եկեղե... Թրամփի ընկերը, «օտար գործակալը» և ՊՍԺ-ի նախկի... Մեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օ... ՄԻՊ-ը չի տեսակցել կալանավորված կնոջն ու նրա 8... Ոստիկանության 2 ծառայող ազատվել են աշխատանքից Միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... "Հադրութը ավելի շատ հանձնվեց, ոչ թե ընկավ". 4...
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan