«Հարգե՛նք հիշատակը, հարգե՛նք կյանքը»․ Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Twitter-ի իր էջում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գրառում է կատարել: «Այս տարվա ապրիլի 24-ին ստիպված ենք մնալ տանը, սակայն մենք շարունակում ենք միասին ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարգե՛նք հիշատակը, հարգե՛նք կյանքը: Երբեք չենք մոռանա»,- գրել է Մխիթարյանը: