1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Թշնամուն սիրելն է պարադոքս, իսկ թշնամուն ատելը՝ շատ նորմալ է».Ոճրագործությունից 105 տարի անց` հաղթահարել ենք արդյոք ցեղասպանության հոգեբանական հետեւանքները...

Լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: 

Այդ անասելի ոճրագործության , հայ ժողովրդի պատմության արյունոտ էջերի, եւ հատկապես ցեղասպանության հասցրած հոգեբանական հետեւանքների մասին, NEWSMEDIA.am-ը զրուցել է հայտնի հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ, ով նախ իր խոսքում նկատեց.

-Հոգեբանական հետեւանքները չեն կարող ջնջվել. մեր հիշողությունը չի կարող ջնջվել…Դա նորմալ չի լինի. ո՛չ հոգեբանական, ո՛չ էլ բարոյական տեսակետից: Ավելին, ես կասեի վտանգավոր է: Նույնիսկ մարդու՝ անհատի կյանքում եթե ինչ-որ ծանր, տրավմատիկ իրադարձություն է տեղի ունեցել, ասել. մի՛ հիշիր, մոռացի՛ր, էֆեկտիվ չի: Այսինքն պետք է ինչ-որ օբյեկտիվ տեղաշարժեր լինեն. զարգացումներ, որպեսզի մարդը տրավմայի ցավագին զգացումից դուրս գա: Հիշելը, դասեր քաղելը՝ այնուամենայնիվ ամենարդյունավետն է:
Շատ են խոսում են նաեւ՝ «զոհի» բարդույթ ասվածի մասին: Այստեղ էլ կան հոգեբանական նրբություններ, քանի որ զոհի տարբեր կերպարներ կան: Կա «զոհի» մի կերպար , որը հոգեբանորեն նույնանում է ագրեսորի հետ, եւ նույնիսկ սկսում ես արդարացնել նրա գործողությունները: Սա զոհի ամենախեղճ տեսակն է:

Մենք ուզենք, թե չուզենք, հասկանում ենք, որ մենք այ՛ո, զոհաբերվել ենք. բայց «զոհի» մյուս տեսակը՝ ադեկվատ, հուզական դրսեւորումներ է ունենում, եւ ատելությունն էլ թշնամու նկստմամբ՝ շատ ադեկտվատ դրսեւորումն է: Ա՛յ, թշնամուն սիրելն է պարադոքս, իսկ թշնամուն ատելը՝ շատ նորմալ է, որովհետեւ դա ինքնապաշտպանություն է: Հատկապես՝ երբ թշնամին կա, գործում է, եւ իր մտադրություններն էլ մեր նկատմամբ՝ բացարձականապես փոխված չեն: Ուրեմն, ոչ ադեկվատը այն խեղճացած «զոհն» է, ով վիզը ծռած ագրեսորի մոտ նստում է, իսկ էս մյուս տեսակը՝ դա ներկայում , ապագայում ապրող տեսակն է: Տեսեք, ես զոհ բառը՝ տարբեր կոնտեքստներում եմ օգտագործում:


-Տիկին Նալչաջյան, ի՞նչն է մեզ օգնել՝ շտկվել, հաղթահարել եւ դուրս գալ, ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք՝ խեղճի կերպարից:

-Արցախյան երկու պատերազմներ, նաեւ ապրիլյանը: Մենք տեսնում ենք, երբ թշնամու վտանգը շոշափելի եւ իրական է դառնում՝ ինչպես է մեր ժողովուրդը մի բռունցք դառնում: Ժողովրդի ապրող, հաղթող տեսակը բարեբախտաբար դեռ կա: Ցավոք սրտի, ժամանակ առ ժամանակ մենք տուրք ենք տալիս «զոհի» այն խեղճացած, ինքնասիրությունից զրկված տեսակին… Բայց ապագային նայող տեսակի առկայությունը՝ միշտ հույս է ներշնչում:
Պատասխանելով Ձեր հարցին՝ հաղթահարել ենք արդյոք ցեղասպանության հոգեբանական հետեւանքները, կարող եմ ասել. հաղթահարել ենք մասամբ, քանի որ ինչ-որ չափով օբյեկտիվորեն «զոհի » այն ինքնաոչնչացող, խեղճացող տեսակը դեռ մեր կյանքում կա: Բայց միանշանակ մեր հաղթանակները մեր մեջքը շտկել են:

 

NewsMedia.am

Լուրեր  Հայաստանից եւ աշխարհից 

Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ա... Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետու... Իրանական անօդաչու թռչող սարքը խճճվել է իրաքյա... Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայել... Մնացել է երկու մատով բռնելու քարտեզ , ու... Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրա... ՊՆ-ն ծառայողական քննություն կանցկացնի Ուրալնե... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում... Ալիևը մի օր կասի` ընդունենք մուսուլմանություն... Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ս... Նիկոլի միլիոնավոր դոլարների "պադավատակայսրութ... Արցախցիների 30-40 տոկոսը պատրաստվում է լքել Հ... Դադարեցվել է «Զվարթնոց» օդանավակայանի գազամատ... Լավրովը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ ն... Ձեր գեղեցկության բանալին գտեք Pure Skin Cosm... ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների ... Ուշադրություն․ Սյունիքում առատ տեղումներով պա... «Արմավիր» ՔԿՀ–ի կալանավորը ինքնավնասում է ա... Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռա... Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցո... Փոխգնդապետ Անի Դանիելյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ... Երբ ուժեղ է լինում իմունիտետը, հատկապես մշակո... ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունն ո... Սա կառավարության անկեղծ զեկույցը պետք է լիներ... Վրաստանն անվերապահորեն աջակցում է ՀՀ տարածքայ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր Կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան.«Ժողովուրդ» «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նի Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է «Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանր... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ ք
website by Sargssyan