1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ում դիմեմ, որ սանձի. քավորին՝ որ իր սանիկն է՞, անլուրջ է » .ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՇՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ

Հայտնի քաղաքական վերլուծաբան, ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը մեկ անգամ չէ որ հիմնավորված, եւ փաստարկված բարձրաձայնում է ՇՊՀ-ում տեղի ունեցող՝ (ինչպես նախկին ռեկտորի), այնպես էլ ներկայիս ռեկոտորի ժպ-ի անօրինությունների մասին: 

Քաղաքական վերլուծաբանը այսօր էլ հերթական գրառումն էր կատարել ՇՊՀ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ միառժամանակ անդրադառնալով օրերս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ լրագրողների հետ զրույցում ՇՊՀ-ի շուրջ ընթացող զարգացումների անդրադարձի առթիվ: Մասնավորապես, պարոն Համբարյանը նկատել էր, որ Գլխավոր դատախազը ՇՊՀ-ին վերաբերող միայն մեկ գործի էր անդրադարձել, որը վերաբերում էր նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին: Իսկ մնացած աղմկոտ քր. գործերի մասով, որոնք վերաբերում են նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին, եւ ներկայիս ժպ Երվանդ Սերոբյանին՝ Գլխավոր դատախազը, մեղմ ասած՝ պրոֆեսիոնալ կերպով շրջանցել էր:
Եվ, ահա պարոն Համբարյանի գրառմանը անմիջապես արձագանքել էր ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, եւ զարմանալիորեն՝ հեղինակի փաստարկված դիտարկումները շրջանցելով, Գոռ Աբրահամյանն էլ իր հերթին ետ չմնալով իր ղեկավարից՝ ժանրի մեջ փորձել էր ժողովրդական լեզվով ասած. «էշը թողած՝ պոչի հետեւից վազել»:

Եւ թե ինչո՞ւ էր Գլխավոր դատախազի խորհրդականին այդչափ մտահոգել ՇՊՀ դասախոսի գրառումը, ինչպես նաեւ գրառման մեջ տեղ գտած դիտարկումները, NEWSMEDIA.am-ը փորձեց ստանալ ՇՊՀ դասախոս, քաղաքական վերլուծաբան ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ մեկնաբանությունը, ով նախ ողջունեց, որ դատախազաությունը, ըստ էության հետեւում է իր գրառումներին, ապա հավելեց.

-Շատ ուրախ եմ, որ դատախազությունը շատ արագ արձագանքում է իմ գրառումներին. դա ցույց է տալիս, որ իրենք ուշի-ուշով հետեւում են ինձ: Ինչ վերաբերում է պարոն Աբրահամյանի փորձերին՝ այսպես ասած, «հիվանդ գլխից առողջ գլխին հիվանդ հռչակելուն», ապա պետք է նշեմ, որ շատ պրիմիտիվ եւ շատ վաղուց կիրառվող տեխնոլոգիա է, երբ ծանրակշիռ փաստարկները մի կողմ թողած՝ փորձում են կեղծ օրակարգեր ստեղծելով շեղել հասարակության ուշադրությունը՝ իրական խնդիրներից: Եվ այդ իսկ պատճառով, չեմ ցանկանում անդրադառնալ այդ խնդրին, որովհետեւ դա կլինի պարոն Աբրահամյանի կեղծ օրակարգին շարունակություն տալը:

Ես բազմիցս փաստեր եմ ներկայացրել, թե ինչպես են Շիրակի մարզի դատախազությունը, եւ ՀՔԾ-ն՝ միտումնավոր անում ամեն ինչ, որպեսզի ՇՊՀ նախկին ռեկտորին վերաբերող քր. գործերը, (իսկ դրանք ըստ իմ տեղեկությունների չորսն են, թե հինգը)՝ «դոփեն» նույն տեղում: Ես իմ մեկնաբանություններում կոնկրետ նշել եմ, որ րոպեների ընթացքում բացահայտվող քր. գործը՝ ինչպես է դատախազությունը երեք տարի քնեցնում: Եվ Գոռ Աբրահամյանը ուրիշ փաստարկ չունենալով՝ փորձում է ինձ մեղադրել, որ ես ծանոթ չեմ ընթացակարգերին եւ դրա համար եմ ասում, որ երկար է տեւում:
Ես ընդամենը մեկ հարց եմ ուզում տալ. եթե ես բացահայտում եմ, որ ՇՊՀ-ում «ՆՈՐԿԵՆՏ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում միլիոնավոր դրամների հափշտակություն է եղել, եւ կեղծ մրցույթների միջոցով նախկին ռեկտորի մտերիմ շրջապատը միլիոնավոր դրամներ են շահել՝ կեղծելով իրենց մասին տեղեկությունները, ապա կարող ենք պարզել, թե ի՞նչ արդյունք են արձանագրել խնդիրը բարձրացնելուց հետո:  Երբ հայտնի է, որ այդ նույն մրցույթներին մասնակցել են այնպիսի մարդիկ, ովքեր ՀՀ քաղաքացի չեն եղել, ավելին մրցույթի անցկացման ժամանակ, նրանք ապրել են ԱՄՆ-ՈՒՄ: Ես ինքս տեղյակ եմ, որ ՇՊՀ-ի պաշտոնյաններից մեկը՝ կեղծ ցուցմունքներ է տվել այս ամենի վերաբերյալ, սակայն ե՛ւ Դատախազությունը, եւ եւ՛ թե ՀՔԾ-ն, մի օր ինձ հարցաքննության չեն հրավիրել ՝ տվյալ հանցագործության վերաբերյալ, եւ մինչ օրս առերեսում չի եղել համապատասխան պաշտոնյայի հետ, ինչու՞…

Որովհետեւ իրենք լավ գիտեն, թե իմ ձեռքի տակ՝ ինչ փաստեր ու ինչ տվյալներ կան :
Կամ մեկ այլ օրինակ բերեմ. ՇՊՀ-ի գրադարանի գրքերի ոչնչացման մասով. նախկին եւ ներկա գրադարանի տնօրենների ցուցմունքները իմ ձեռքի տակ առկա են մինչ օրս, սակայն այդ գործը միտումնավոր չեն բացահայտում, եւ մեղադրանք չեն առաջադրում ՇՊՀ նախկին ռեկտորին:
Նույնը տեղի է ունենում ներկայիս ռեկտորի ժպ-ի մասով, որի վերաբերյալ Ձեր լրատվամիջոցը օբյեկտիվորեն եւ բարեխղճորեն լուսաբանել է՝ ներկայացնելով հստակ փաստեր: Արդեն տաս ամիս է սակայն, դատախազությունը, ամեն ինչ անում է՝ գործը ծածկադմփոց անելու համար.ինչո՞ւ:

-Պարոն Համբարյան, Գլխավոր դատախազի խորհրդականը, Ձեզ այսպես ասած մեղադրեց նրանում, որ եթե դուք այդքան վստահ եք՝ մարզի դատախազի կողմից ապօրինությունների, քննության վրա ապօրինի ներգործություն ունենալու եւ այլնի մասով, ապա ինչո՞ւ հաղորդում չեք ներկայացնում հանցագործության վերաբերյալ: Դուք ի՞նչ կասեք՝սրա հետ կապված:

-Շնորհակալ եմ, դիպուկ հարցի համար. հարգելի պարոն Աբրահամյան, ո՞ւմ դիմեմ. որ Շիրակի մարզի դատախազը անգործության է մատնված, եւ ամեն ինչ անում է, որպեսզի իր յուրային անձիք պատասխանատվություն չկրեն: Գլխավոր դատախազի՞ն դիմեմ. ում սանիկն է՝ Շիրակի դատախազը: Պարոն Աբրահամյան, ո՞ւմ դիմեմ. դիմեմ քավորին, որ իր սանիկին սանձի՞. անլուրջ է: Քայլեր կատարեք, եւ ապացուցեք, որ ես սխալ եմ: Տաս ամիս շարունակ, Կարեն Գաբրիելյանը ամեն ինչ անում է, որպեսզի ՇՊՀ ռեկտորի ժպ Երվանդ Սերոբյանը կարգավիճակ չունենա: Այն դեպքում, երբ ըստ իմ հավաստի տեղեկությունների, երեք տասնյակից ավել մարդ է հարցաքննվել եւ բոլորը հաստատել են իմ տված ցուցմունքները. կա երկու ձայնագրություն՝ դեկանի եւ ամբիոնի վարիչի հետ, ովքեր բացահայտում են ռեկտորի ժպ-ի հանցագործությունը, կա նաեւ առերեսումը իմ եւ դեկանի հետ, որտեղ բազմաթիվ հանգամանքներ՝ կապված Սերոբյանի գործունեության հետ, բացահայտվել են: Շատ լավ տեղյակ եմ նաեւ, թե ինչ ծիծաղելի պատճառաբանություններով է ՇՊՀ դատախազը հեռացրել է այդ գործով քննիչին: Ես սա այսպես չեմ թողնի. Կարեն Գաբրիելյանը պատասխան կտա իր բոլոր քայլերի համար անխտիր:Ավելին ասեմ. Սահակ Մինասյանի գործերով կա   քննիչ, որը բացահայտ աշխատում է հոգուտ Սահակ Մինասյանի, եւ նույն դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ այդ մասին շատ լավ տեղյակ է:

-Պարոն Համբարյան, նման պայմաններում ինչպե՞ս եք տեսնում արդարության վերջնական հաստատումը, եւ իրական մեղավորների վերհանումը՝ջրի երես:

-Նախ գտնում եմ, որ ԶԼՄ-ներով՝ լուսաբանման միջոցով, պետք է կարգի հրավիրել բոլոր անձանց, եւ խնդիրը հասցնել երկրի վարչապետին:Թեեւ, ես չեմ հավատում, որ վարչապետը տեղյակ չէ այս խայտառակություններից, որովհետեւ գոնե ներկայիս ռեկտորի ժպ-ն իր թիմակիցն է, իր քայլիստներից է: Բայց ես մեկ անգամ եւս վստահեցնում եմ՝ պայքարը շարունակելու եմ մինչեւ վերջ:

 

ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ


NewsMedia.am

Լուրեր Հայաստանից եւ աշխարհից

Ազգովի պետք է ծառայենք երկրի, պետության շահին... Սեպտեմբերի 30 ին, երբ վերջին անգամ ծածանեց հա... «Խորհրդարան պետք է գան Խաչատուր Սուքիասյանի ն... ԱԹՍ-ՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՆԿԱՐՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆ.ԿԱՐԳԱԴՐԻ ՓՈ... Հողի հանձման, նվիրաբերման պրոցես էր այդ օրերի... Իրականության բացահայտո՞ւմից է վախեցած քննիչը,... «Վանեցյանը թող չմոռանա, որ ինքը Մարգոյի տղեն... Նոր բնակարան՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերո... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է դավաճանել հայ զինվորին և ինչի... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ,որն այս պահի դրությամբ քր.գործ... «Աստված չանի պատերազմ լինի, տես ախպերդ ազերին... ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Քրիստոսը երկրորդ անգամ եկավ. ասել ... Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայ... Հայրենիքի զինվոր լինում են նաև մշակույթում Ցավ, նվաստացում, ամեն վարկյան սպասում էի, որ ... Մովսես Հակոբյանն է հանձնել մեր գյուղը, պատրաս... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Հերոսի Հայրը պարզաբանում է «Անհարմար է նման ս... Փաշինյան, հրապարակի՛ր քեզ ձայնագրած դավաճանի ... Ճիշտ է կյանքը շարունակվում է, բայց էդքան անհո... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Կվերադառնանք՝օգոստոսի10-ին ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ՏԱՍ ՀՈԳՈՎ ՀԵՏԵՎԻՑՍ ՀԱՐՁԱԿՎԵՑԻՆ Թողարկվել է Ալեքս Ալեքսանյանի 2-րդ տեսահոլով... «Վանաձորում բդեշխներ, կլաններ չկան. մեզ համ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Քրիստոսը վերադարձել է. հիմա նա եկավ ու էս ա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված
Ինչո՞ւ է բենզինի գինը բարձրանում, եթե դոլարի փոխարժեքը նվազում է «Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններն արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազում է, բայց բենզինի բարձր արժեքը պահպան Ինչպես է հաջողվել Հայաստան տեղափոխել առևանգված ինքնաթիռը Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը։ Խոսքը առեւանգված ինքնաթիռի մասին է, որը այս տարվա փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք էր կատարել Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխան... ««Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր մյուս ճամբարներում։ Խլղաթյանի դիրքերն Արմավիրում ամուր էին, մեծ կապեր ուներ, անգամ ԲՀԿ-ականներն էին անհանգիստ նրա՝ խաղի մեջ մտնելու փաստով։ Հիմա իրավիճակ է փոխվում։ Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն Արմավիրում բավականին լավ վիճակում է՝ ի տարբերություն մյուս մարզեր Գերի ընկած 6 զինծառայողներին տեղափոխել են Բաքու ՀՐԱՊԱՐԱԿԸ ԳՐՈՒՄ Է. Մեր տեղեկություններով, երեկ գերի ընկած 6 զինծառայողներին արագ վերադարձնելու բոլոր փորձերը կարելի է ձախողված համարել՝ նրանց տեղափոխել են Բաքու, եւ նրանց վերադարձնելուն ուղղված գործողությունները նույնը կլինեն, ինչ մյուս գերիների դեպքում է: Մենք տեղեկացանք, որ չեղարկվել է ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի նախապես պլանավորված թռիչքը Մոսկվա, նրան հանձնարարված է մնալ Երեւանում եւ հետեւել հետագ Ինչո՞ւ է նեղացել Սասուն Միքայելյանը «Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն ուրբաթ օրը հանդես եկավ հայտարարությամբ, թե անընդունելի է համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ուստի «որոշել է չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»։ Չնայած Միքայելյանի մտերիմները փորձում են վստահեցնել, որ
website by Sargssyan