1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ո՞վ է Ձեզ ասել, որ եթե ժողովուրդը Ձեզ ընտրել է` ուրեմն Ձեզ բռունցքներով միմյանց հարվածելու մանդատն էլ, հետն է տվել».Լարիսա Ալավերդյան

«Ազգային ժողովում տեղի ունեցածը խայտառակություն է.առավել զարմանալի եւ ցավալի էր ՝վարչապետի ԱԺ-ում հնչեցրած ելույթը: Նման կերպ խեղաթյուրված ներկայացնել զոհին եւ սադրիչներին՝ ամբողջովին տեղները փոխած, առավել քան ցավալի է: Ես երկու տարի շարունակ ասում եմ, որ վարչապետի բառապաշարը եւ մտապաշարը բերում է միայն ու միայն բացասական երեւույթների: Նախօրեին՝խորհրդարանում վարչապետի հնչեցրած մեկնաբանությունը ապացույցն էր այն բանի, որ նրանք որեւէ դաս չեն քաղել. իսկ «դատապարտելը», «իմ եղբայրը» եւ նման այլ արտահայտությունները՝ ամբողջովին փարիսեցիության ժանրից էին: Ինչո՞ւ, որովհետեւ այդ արտահայտություններից հետո, կրկին հնչեցին նույն քողարկված սպառնալիքները.«Պադյեզդներում կփռենք ասֆալտին», եւ այլն: Լավ, էլ ի՞նչ պետք է անեք… Դուք 2018 թվականին, բարոյական ճնշումներ էիք գործադրում «պադյեզդներում»՝ իմ կողմից այդքան էլ ոչ սիրված պատգամավորների վրա: Կապ չունի, ես ինչպես եմ վերաբերվել նախկին խորհրդարանին: Բայց թող վարչապետը չմոռանա, թե ինչպես հենց իր կոչով նախկին պատգամավորների նկատմամբ՝ հնչում էին բարոյական ճնշումներ: Ո՛չ ընկերներ, ցանկացած բռնություն՝ բումերանգի էֆեկտով հետ է վերադառնում»,-NEWSMEDIA.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, ասաց նախկին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ, ընդգծելով.

-Այն ինչ տեղի ունեցավ նախօրեին խորհրդարանում՝ աննախադեպ էր: Իհարկե ընդհարումներ, լեզվակռիվներ եղել են, բայց նման խայտառակ տեսարանի, երբեք ականտես չենք եղել: Անգամ վարչապետը չկարողացավ բերել մի օրինակ, որ համեմատելի էր նախկինների հետ: Թող նախկիները գնան ու էլ չգան, բայց հիմա ի՞նչ. այն բոլոր սխալները որ նրանք արել են, հիմա մենք պարտավոր ենք նորից՝ ավելի կատարելագործված ձեւո՞վ տեսնելու: Ո՞վ է Ձեզ ասել, որ եթե ժողովուրդը Ձեզ ընտրել է՝ ուրեմն Ձեզ բռունցքներով միմյանց հարվածելու մանդատն էլ հետն է տվել: Ի՞նչ է, ժողովուրդը իր ձայնը տվել է, որ անընդհատ վարչապետի կողմից սպառնալիքների շարան լսի: Սա ամենադատապարտելի արարքն էր: Ես շատ ափսոսում եմ, որ վարչապետը այդ կերպ արձագանքեց: Ավելի լավ էր մի քիչ անցներ՝ նոր խոսեր, գուցե ավելի հավասարակշռված խոսք ասեր: Վարչապետի կեցվածքը անհավասարակշիռ կեցվածք է: Ես երկու տարի շարունակ ասում եմ, հորդորում եմ, խնդրում եմ, հիշեցնում եմ՝ Մովսես Խորենացու խոսքերը…Այն է, որ ցանակացած թերացում՝ իշխանության կողմից հազարապատիկ արտահայտվում է ժողովրդի մեջ: Ո՞վ է թույլ տվել ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին՝ իրենց այդպես պահելու, ո՞վ է ասել նրանց, որ ժողովուրդը իրենց դրա համար է մանդատ տվել:

Ես նորից եմ կրկնում. ես այն մարդը չեմ, որ պահանջում եմ իշխանափոխություն, ես պահանջում եմ քաղաքականության փոփոխություն՝ որեւէ անգամ աչք չունենալով ինչ-ինչ բաների վրա: Ես միշտ քննադատել եմ նախկին իշխանություններին, նույնը անում եմ այսօր՝ հույսով, որ կփոխվեն ներսից: Ինչո՞ւ է վարչապետը ուզում տապալել մարդկանց վերջին հույսերը:

Վերջում տիկին Ալավերդյանը ամփոփելով խոսքը հավելեց.


-Առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել բոլորիս՝մայիսյան հաղթանակների առթիվ, եւ հատկապես Շուշիի ազատագրման կապակցությամբ մեր բոլոր այն հերոսներին, ովքեր Կոմանդոսի ղեկավարությամբ՝ կարողացան հրաշքով ազատագրել մեր դարավոր մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաքը:

 

Ն. ԱԴԱՄՅԱՆ 

Շիրակի դատախազության «աչքի առաջ».Պաշտոնական կ... Սամվել Բաբայանը նշանակվում է Արցախի ԱԽ քարտու... Իրականացվել է պարետի որոշմամբ «Մենք հեղափոխություն չենք արել, որ իրար խաբեն... «Սա՞ է կառավարության ինքնավստահության հիմքը».... Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն Արցախո... «Այս կոնվեցիան հանցագործություն է աճող սերնդի... Զրկված ենք ոչ միայն լույսից, այլ նաեւ հույսից... Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել... Արցախում դիմակների մեծածախ իրացման գինը 130... Գրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր ... «Լրագրողներս ամեն օր հայտնվում ենք. հիվանդ, ա... 9 տարեկան տղան հայտնել է, որ սեռական դաստիարա... «Հայրենիքի մասին խոսելիս՝ մենք պարտավոր ենք մ... «Այո՛, ավտոմեքենան այրվել է, սակայն այն գու... Երևանում կստեղծվի ՀՀ ՊՆ «Բանակի կենտրոնական մ... «Փաստ». Որոշել են, որ ՏԻՄ-երի այս տարվա ընտրո... «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի ինաուգուրաց... Արցախում Արայիկ Հարությունյանը որոշել է վարել... «Մենք ունենք անորոշության մեծ աստիճան». Ֆինան... Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը ... Ֆեյսբուք, մեյսբուք չգիտեմ, կասես մարիխուաննան... Դաժան սպանության մեջ մեղադրվող եղբայրներից մե... «Ոստիկանապետը իրեն շրջապատել է խնամի-ծանոթ-բա... Սրանք բոլորը ճառ ասողներ են. Քաղաքացիները Փաշ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքե... Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սե... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք...
«Փաստ». Որոշել են, որ ՏԻՄ-երի այս տարվա ընտրությունները կչեղարկվեն «Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, համավարակով պայմանավորված՝ երկրում բոլոր զանգվածային միջոցառումներն ու մարդաշատ վայրերում նախատեսված գործընթացները դադարեցվել են, այդ ամենի հետ կապված առկա է հանրապետության պարետի համապատասխան որոշումը (որոշումները)։ Մյուս կողմից՝ դեռեւս հայտնի չէ, թե որքան կշարունակվի այս վիճակը: Այդ իսկ պատճառով խնդիրներ են առաջացել նաեւ համապետական միջոցառումների անցկացման առու «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը. Ասել ... «Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի արարողությանը «հեղափոխական էլիտայի» շարքերում իրեն ինչպես ձուկը ջրում զգացող իշխանությունների սիրելի Սամվել Ալեքսանյանը, պատմում են, ապահովել է միջոցառման բարձր տրամադրությունը, անկաշկանդ հումոր է արել, անեկդոտներ պատմել, ապա ինչ-որ պահից ինքը դարձել իշխանականների զվարճանքի գլխավոր «հերոսը»։ Ալեքսանյանին, ով սովորու Արցախում Արայիկ Հարությունյանը որոշել է վարել «պարզած ձեռքի» քաղաքականություն. «Հայաստանի Հանրապետու... «Արցախում նախագահական ու խորհրդարանական ընտրություններն արդեն կայացած իրողություն են: Երկրորդ փուլի արդյունքում նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը, խորհրդարանը նույնպես վերջնականապես ձևավորվեց: Իսկ նրանք, ովքեր մասնակցում էին ընտրություններին, բայց չընտրվեցին, Արցախի նորընտիր ղեկավարի իմաստուն դիրքորոշման շնորհիվ չեն հեռանա ասպարեզից, այլ կմնան և իրենց գիտելիքները կներդնեն Արցախի Հանրապետության շենացման գործում: Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում «Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո հաճախ են հրապարակումներ եղել այն մասին, որ քաղաքային իշխանությունում խառնաշփոթ է, շատերը չեն կարողանում աշխատել քաղաքապետի և նրա թիմի հետ: Ու հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում հաճախ են տեղափոխություններ լինում, և աշխատակիցներն ազատվում են իրենց դիմումների համաձայն: Թերևս դրա վառ ապացույցն այն է, որ քաղաքապետարանի 4 բաժին և Փաշինյանը կարծում է, որ եթե Վարդանը «կոտրվի», մյուսների հարցը խաղուպար է լինելու «Հրապարակ» թերթը գրում է. «Մենք անդրադարձել ենք «Իմ քայլի» «անհնազանդ» պատգամավորների խնդրին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մի քանիսից ազատվել, որ մյուսների աչքը վախեցնի, հլու-հնազանդ կոճակ սեղմողների մեծամասնություն ունենա խորհրդարանում։ Իշխանության ներսում տեւական ժամանակ է՝ տարբեր միջոցներ են կիրառում՝ դրան հասնելու համար։ Սկզբում Փաշինյանը խմբակցության նիստերից մեկի
website by Sargssyan