1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Փաշինյանի աներորդու այս հայցը, ես այլ կերպ չեմ կարող մեկնաբանել. քան Փաշինյանների ընտանիքի կողմից իմ դեմ կազմակերպված ճնշում

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայարցել «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանի, քաղաքագետ Գագիկ Համբարյանի, «Առողջ հանրություն» ՀԿ-ի նախագահ Մարինա Խաչատրյանի դեմ։

Ըստ Դատական տեղեկատվական համակարգի, պատգամավորը դատական հայց է ներկայացրել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող վիրավորական և զրպարտող արտահայտությունների համար՝ հրապարակային ներողություն, ու հերքում խնդրելու պարտավորեցնելու պահանջներով։
Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան դատավոր՝ Դանիել Մխեյանին:

Ի՞նչն է ընկած հայցի հիմքում, եւ որքանո՞վ այն հիմնավոր, այս եւ այլ հարցերի շուրջ NewsMedia.am-ը զրուցեց հայտնի քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

-Սա ազատ խոսքի, ազատ մտքի արտայայտության դեմ ներկայացված հայց է: Ինչո՞ւ. որովհետեւ ես շատ վաղուց եմ այս իշխանությունների համար դարձել մեծ խնդիր, որովհետեւ հիմնականում քննադատում եմ իրենց գործունեությունը: Փաշինյանի աներորդու այս հայցն էլ՝ այլ կերպ չեմ կարող մեկնաբանել. այն իմ դեմ կազմակերպված ճնշում է՝Փաշինյանների ընտանիքի կողմից: Որովհետեւ հայցը, որով Հրաչյա Հակոբյանը մտել է դատարան, ուղղակի զավեշտալի է: Պարոն Հակոբյանը շատ վիրավորվել է այն հանգամանքից, որ ես մայիսի 2-ին իմ էջում վերլուծություն եմ կատարել կապված մաքսանենգ ճանապարհով արտահանված ծխախոտի հայտնի պատմության հետ կապված, որի մեջ ըստ բազմաթիվ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, ներքաշված է նաեւ ինքը: Խնդիրը հետեւյալն է, որ ես իմ վերլուծության մեջ գրել եմ, որ տվյալ տեղեկատվությունը լրատվամիջոցներն են հրապարակել, ավելին իմ վերլուծության մեջ անդրադարձել եմ, որ Հրաչյա Հակոբյանը հերքել է, այսինքն նրա կարծիքն էլ եմ ներկայացրել:

Սակայն շատ զարմանալիորեն, Հակոբյանը իմ դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով որպեսզի ես հերքեմ այդ գրառման մեջ իր անունը: Այն դեպքում, որ ես ինքս Հրաչյա Հակոբյանին չեմ մեղադրել. Հակոբյանի անունը տվել է կոնկրետ լրատվամիջոց, որի նյութը երկու տասնյակից ավել լրատվամիջոցներ են տարածել, հազարավոր օգտատերեր էլ տարբեր սոցցանցերով եւս՝ արտատպել եւ տարածել են հարյուր հազարավոր մեկնաբանություններով: Բայց արի ու տես, որ Հակոբյանի համար ամենամեծ խնդիրը ես եմ:
Այստեղից հետեւություն, որ սա բացահայտ ճնշում է ինձ վրա. այսպիսով իշխանությունները ինձ փորձում են լռեցնել ՝ այլ տարբերակներ չգտնելով: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, սա առաջին դեպքը չէ. այս իշխանության օրոք սկսվեց իմ գլխին գործ հարուցելու գործընթացը՝ ՇՊՀ-ի հետ կապված, որը նրանց մոտ բացարաձակ չստացվեց եւ շատ արագ տապալվեց: Հետո, փորձ կատարվեց ՇՊՀ նախկին ռեկտորի միջոցով իմ բերանը փակել:

Ի դեպ, ինչո՞ւ եմ ես ենթադրում եւ համարում, որ այդ հայցերի հետեւում կանգնած է Փաշինյանի իշխանությունը, ապա ըստ իս պատճառը մեկն է: Սահակ Մինասյանը, ով նախկինում զբաղեցրել է Շիրակի մարզի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնը, հեղափոխությունից հետո դարձել է այս իշխանությունների մտերիմը՝ մարզում: Ես ինքս եմ տեսել, թե ինչպես է վերջինս ԱՅՈ-ի քարոզարշավի ժամանակ՝ մտնում Գյումրիում գտնվող ԱՅՈ-ի շտաբ:

Եզրափակելով խոսքս կրկնում եմ. այս ամենը ես համարում եմ քաղաքական հետապնդում, որը նպատակ ունի սահմանափակելու իմ մտքի ազատ արտահայտությունը:

 

 

ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ 

 

NewsMedia.am 

Լուրեր   Հայաստանից եւ աշխարհից 

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan