Ռեստորանային սպորտի ֆեդերացիան միանում է ակցիայի պահանջներին.IRAVUNK.COM
Այսօր կառավարության շենքի դիմաց տեղի ունեցավ ռեստորանային ոլորտի աշխատակիցների ցույց, որից հետո ակցիայի մի շարք մասնակիցներին բերման են ենթարկել ոստիկանները, այդ կապակցությամբ <Իրավունքը> դիմեց Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիայի նախագահ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին, ով նշեց․ <Ռեստորանային սպորտի ֆեդերացիան պահանջում է իշխանություններից անմիջապես ազատ արձակել բողոքի ակցիայի բոլոր մասնակիցներին։ Մենք գտնում ենք, որ ակցիայի պահանջները օրինական են եւ արդարացի։ Անկանոն կարանտինի եւ անտրամաբանական արտակարգ դրության հետեւանքով Հայատանի ռեստորանային ոլորտը կրել է ծանր հարված, որի վերականգնման համար կպահանջվեն տարիներ։ Այս ոլորտը տնտեսության ամենատուժած հատվածներից է եւ պահանջում է իշխանությունների կողմից հատուկ աջակցություն եւ ուշադրություն։ Սակայն իրականում տեսնում ենք հակառակը․ իշխանությունները շարունակում են խոչընդոտել ոլորտի աշխատանքների կարգավորմանը։ Հայաստանի ռեստորապանային սպորտի ֆեդերացիան միանում է ակցիայի պահանջներին։ Ստեղծված իրավիճակի մասին մենք քննարկում ենք ունեցել նաեւ միջազգային ֆեդերացիայի մեր գործընկերների հետ, որտեղից նույնպես անհանգստություն է հայտնվել Հայաստանում ռեստորանային ոլորտի վիճակի առնչությամբ։ Սեպտեմբերին սպասվում է ռեստորանային սպորտի աշխարհի առաջնություն որտեղ Հայաստանը պետք է ներկայացնի երկու հավաքական, սակայն, եթե իշխանությունները շարունակեն իրենց քայքայիչ քաղաքականութնունը ոլորտի նկատմամբ, ապա լուրջ կասկածի տակ կլինի նաեւ Հայաստանի մասնակցությունը աշխարհի առաջնությանը: Նշեմ, որ մեր ֆեդերացիան պատրաստ է, իր ուժերի չափով աջակցել ոլորտի խնդիրների լուծմանը>։
Սեփ. լրատվություն