Որոշիչ պաշտոնները տրամդրեք հասուն գիտակ մարդկանց
Շնորհավորում եմ Արցախի հանրապետության նորընտիր նախագահին, մաղթում հայրենանվեր և ողջամիտ ծառայություն: Հետևելով այսօրվա տոնական նիստին, շատ ուրախ էի, որ կառավարության ներկայացուցիչները հասուն խելացի, փորձառու, ճանապարհ անցած մարդիկ էին: Ու կրկին տխրեցի, չհասկանալով Հայաստանում տիրող իրավիճակը, որ ողջ կառավարությունն ու երկրի ճակատագիրը վստահվել է ճանապարհ, փորձ, վաստակ չունեցող երիտասարդների, խորհրդականներն էլ իրենցից երիտասարդ՝ մսուր-մակապարտեզ, իրենք էլ են մնացել զարմացած, զարմանքից էլ միայն ու միայն սխալներ են թույլ տալիս:
Պարոն Փաշինյա՛ն, որպեսզի հաջողեք և երկրի ղեկը կարողանաք կործանման ճանապարհից փոխեք փրկության, բոլոր այդ երիտասարդներին ուղարկեք իրենց համապատասխան աշխատանքին, իսկ որոշիչ պաշտոնները տրամդրեք հասուն գիտակ մարդկանց, հավատացեք, Ձեր գյուղի նախրապանն ավելի ճիշտ որոշումներ և առաջարկություններ կանի քան այս երիտասարդ տիկնայք և պարոնայք, նրանք էլ են մեղք՝ բաղտից շլացած, մենք էլ ենք մեղք լաբիրինթում հայտնված:
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ