1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Կոնվենցիան տեղայնացման կարիք ունի, ինչը պահանջում է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԻՆՏԵԳՐԱԼԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ.պետք է դանդաղ շտապել».Սեքսոպաթոլոգ

Կոնվենցիան տեղայնացման կարիք ունի, ինչը պահանջում է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԻՆՏԵԳՐԱԼԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ, պետք է դանդաղ շտապել. Սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյան

Ազգային ժողովը մայիսի 11-ին` արտակարգ դրության պայմաններում, բավականին հապճեպ, առանց հանրային քննարկումներ ծավալելու, վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվեցիան: Ինչը մեծ աղմուկ եւ արդարացի դժգոհությունների, բողոքի ալիք բարձրացրեց օնլայն հարթակներում և լրատվամիջոցներում:
Ի՞նչ վտանգներով է հղի կոնվեցիան , ի՞նչ է այն իրենից ենթադրում, առաջին անգամ «սեռական կողմնորոշումը» տերմինի ներդրման վտանգի եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ NEWSMEDIA.am-ը զրուցել է հայտնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ:

-Պարոն Շահրամանյան,«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վերաբերյալ հետաքրքիր է Ձեր գնահատականը:

-Կոնվենցիայի անվանումը համահունչ է իր բովանդակությանը, և այն կարևոր փաստաթուղթ է: Կոնվենցիայի վավերացմամբ երկիրը ստանձնելու է պարտավորություն՝ ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝երեխաների սեռական շահագործման ու չարաշահման բոլոր ձևերը կանխարգելելու, և երեխաներին պաշտպանելու համար: Այդ թվում՝ոլորտի մասնագետների պատրաստում և վերապատրաստում, դրան զուգահեռ՝լայնածավալ տեղեկատվական քարոզարշավների կազմակերպում, մասնագիտացված և համակարգող մարմինների ստեղծում/զարգացում. Սեռական շահագործման և սեռական բնույթի բռնություններից տուժած երեխաների ուղղորդման մեխանիզմի մշակում եւ ներդնում, բազմամասնագիտական փոխգործակցության ապահովում, երեխայի պաշտպանության համակարգի զարգացում, զոհերի աջակցություն և պաշտպանություն, այդ թվում՝ նրանց հանցագործից մեկուսացնելու, հարազատներին աջակցելու, դեպքերին արագարձագանքելու և դեպքերն արդյունավետ վարելու միջոցով:


Ցանկացած բարի միտում՝ ՍԽԱ՛Լ ՄԱՏՈՒՑՄԱՆ դեպքում ու ՍԽԱ՛Լ ՄԱՐԴԿԱՆՑ ձեռքերում կարող է լրջորեն վնասել՝ հետագայում հանգեցնելով այլեւայլ սեռական շեղումների


-Մասնագետները շարունակում են ահազանգել, որ կոնվենցիան իրականում ունի մի շարք խութեր և բաց կողմեր:Ի՞նչ կասեք այդ մտահգությունների հետ կապված:

-Երեխաներին սեռական բռնությունից ապահովագրելը, իհարկե, բարի միտում ունի: Բայց ցանկացած բարի միտում՝ ՍԽԱ՛Լ ՄԱՏՈՒՑՄԱՆ դեպքում ու ՍԽԱ՛Լ ՄԱՐԴԿԱՆՑ ձեռքերում կարող է լրջորեն վնասել՝ հետագայում հանգեցնելով այլեւայլ սեռական շեղումների:
Սովորաբար, թերի բացատրված փաստաթուղթ՝ իր ետևից բերում է դավադրությունների տեսություններ։ Այս դեպքում, հանրության մտահոգության պատճառը՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածն է, որով նախատեսվում է իրազեկել դպրոցահասակ երեխաներին, և բավարար գիտելիք տրամադրել սեռական շահագործման և հնարավոր վտանգների մասին: Ինչպես նաև, հաշվի առնելով տեխնոլոգիական առաջընթացը՝ ապահովել երեխաների ներգրավվածությունը տեխնոլոգիական գործընթացներին։ Կնճռոտ խնդիրն այն է, թե ՈՎՔԵՐ և ԻՆՉՊԵՍ են իրականացնելու այս ծրագիրը։ Արդյո՞ք մենք ունենք այդքան բարձր որակավորման մասնագետներ։ Բոլորս ենք հասկանում, որ ամենալավ նյութը վատ մասնագետի ձեռքերում՝ լավագույն դեպքում անօգտակար է, վատագույն դեպքում` չարիք։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածում նշված է նաև, որ «Ծնողների հետ համագործակցությամբ տրամադրված այդ տեղեկությունները պետք է անհրաժեշտության դեպքում տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում…», ինչը կամայական մոտեցում է ենթադրում և նշանակում, որ եթե մասնագետը կամ ուսուցիչը անհրաժեշտ համարի, ապա սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին տեղեկությունները երեխաներին պետք է տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում:
Այս դեպքում ճիշտ կլինի դասընթացները սկսել հենց ծնողական համայնքից, ու արդեն գիտակից ու ձևավորված անձին զինել համապատասխան գիտելիքներով, որպեսզի ծնողը որոշի տրամադրվող տեղեկության ծավալն ու անհրաժեշտությունը։

 

Սեռական դաստիարակությունը՝ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ երեխաների սեռական բռնության կանխարգելիչ միջոցառումների հետ

 

-Կոնվենցիայի վերաբերյալ ամենից շատ քննարկված թեմաներից մեկը կրթությունն է: Մասնավորապես, որքանո՞վ են պատրաստ տարրական դասարանների դպրոցահասակ երեխանները` լսելու սեռական դաստիարակության եւ սեռական բռնության մասին դասընթացներ: Որպես սեքսոպաթոլոգ՝ Ձեր դիտարկումները. ի՞նչ վտանգներ է այն իր մեջ պարունակում:

Սեռական դաստիարակությունը ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԻ երեխաների սեռական բռնության կանխարգելիչ միջոցառումների հետ:Երկու բացարձակապես տարբեր ուղղություններ են՝ իրենց յուրահատուկ մեթոդաբանությամբ:
Երեխաներին սեռական բռնությունից կանխարգելող և պաշտպանող դասընթացը կոչվում է երեխայի ինքնապաշտպանություն, որի ժամանակ երեխաներին պետք է սովորեցնել, այսպես կոչված, «լողազգեստի կանոնը» հետևյալ սկզբունքով՝ «Լողազգեստի տակ գտնվող մարմնի մասերին օտար մարդկանց արգելվում է դիպչել»։
Սեռական դաստիարակությունը՝ որպես դպրոցական դասընթաց, պետք է իրականացնել ավագ դպրոցում՝ ոչ թե ֆիզկուլտուրայի ուսուցչի, այլ վերապատրաստված մանկավարժի կամ մասնագետի մատուցմամբ։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ երեխաների սեռական բռնության կանխարգելիչ միջոցառումները հնարավոր չէ փոխարինել կամ փոխլրացնել սեռական դաստիարակության դասընթացներով։

-ՊարոնՇահրամանյան, կոնվեցիայի ամենաքննարկվող հոդվածներից մեկը՝ 2-րդ կետն է, որը սահմանում է խտրականության արգելք՝ ներառելով սեռական կողմնորոշումը: Կներկայացնե՞ք կոնկրետ այս դրույթի վերաբերյալ Ձեր տեսակետը:


-Երկրորդ հոդվածում նշվում է, որ պետությունները պարտավորվում են իրականացնել տուժածների իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող միջոցառումներ՝ առանց խտրականության.անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, առողջական վիճակից, հաշմանդամությունից կամ այլ դրությունից: Ընդհանրապես, երեխայի սեռական բռնության կանխարգելման համատեքստում՝ կողմնորոշումը նշանակություն չունի։

-Եթե փորձենք մեկ նախադասությամբ բնորոշել վերոնշյալ կոնվեցիան, ի՞նչպես այն կներկայացնեք:

-Կոնվենցիան տեղայնացման կարիք ունի, ինչը պահանջում է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԻՆՏԵԳՐԱԼԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ։ Պետք է դանդաղ շտապել։ 

 

Պատրաստեց՝ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ 

Ազգովի պետք է ծառայենք երկրի, պետության շահին... Սեպտեմբերի 30 ին, երբ վերջին անգամ ծածանեց հա... «Խորհրդարան պետք է գան Խաչատուր Սուքիասյանի ն... ԱԹՍ-ՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՆԿԱՐՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆ.ԿԱՐԳԱԴՐԻ ՓՈ... Հողի հանձման, նվիրաբերման պրոցես էր այդ օրերի... Իրականության բացահայտո՞ւմից է վախեցած քննիչը,... «Վանեցյանը թող չմոռանա, որ ինքը Մարգոյի տղեն... Նոր բնակարան՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերո... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է դավաճանել հայ զինվորին և ինչի... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ,որն այս պահի դրությամբ քր.գործ... «Աստված չանի պատերազմ լինի, տես ախպերդ ազերին... ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Քրիստոսը երկրորդ անգամ եկավ. ասել ... Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայ... Հայրենիքի զինվոր լինում են նաև մշակույթում Ցավ, նվաստացում, ամեն վարկյան սպասում էի, որ ... Մովսես Հակոբյանն է հանձնել մեր գյուղը, պատրաս... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Հերոսի Հայրը պարզաբանում է «Անհարմար է նման ս... Փաշինյան, հրապարակի՛ր քեզ ձայնագրած դավաճանի ... Ճիշտ է կյանքը շարունակվում է, բայց էդքան անհո... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Կվերադառնանք՝օգոստոսի10-ին ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ՏԱՍ ՀՈԳՈՎ ՀԵՏԵՎԻՑՍ ՀԱՐՁԱԿՎԵՑԻՆ Թողարկվել է Ալեքս Ալեքսանյանի 2-րդ տեսահոլով... «Վանաձորում բդեշխներ, կլաններ չկան. մեզ համ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Քրիստոսը վերադարձել է. հիմա նա եկավ ու էս ա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված
Ինչո՞ւ է բենզինի գինը բարձրանում, եթե դոլարի փոխարժեքը նվազում է «Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններն արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազում է, բայց բենզինի բարձր արժեքը պահպան Ինչպես է հաջողվել Հայաստան տեղափոխել առևանգված ինքնաթիռը Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը։ Խոսքը առեւանգված ինքնաթիռի մասին է, որը այս տարվա փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք էր կատարել Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխան... ««Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր մյուս ճամբարներում։ Խլղաթյանի դիրքերն Արմավիրում ամուր էին, մեծ կապեր ուներ, անգամ ԲՀԿ-ականներն էին անհանգիստ նրա՝ խաղի մեջ մտնելու փաստով։ Հիմա իրավիճակ է փոխվում։ Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն Արմավիրում բավականին լավ վիճակում է՝ ի տարբերություն մյուս մարզեր Գերի ընկած 6 զինծառայողներին տեղափոխել են Բաքու ՀՐԱՊԱՐԱԿԸ ԳՐՈՒՄ Է. Մեր տեղեկություններով, երեկ գերի ընկած 6 զինծառայողներին արագ վերադարձնելու բոլոր փորձերը կարելի է ձախողված համարել՝ նրանց տեղափոխել են Բաքու, եւ նրանց վերադարձնելուն ուղղված գործողությունները նույնը կլինեն, ինչ մյուս գերիների դեպքում է: Մենք տեղեկացանք, որ չեղարկվել է ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի նախապես պլանավորված թռիչքը Մոսկվա, նրան հանձնարարված է մնալ Երեւանում եւ հետեւել հետագ Ինչո՞ւ է նեղացել Սասուն Միքայելյանը «Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն ուրբաթ օրը հանդես եկավ հայտարարությամբ, թե անընդունելի է համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ուստի «որոշել է չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»։ Չնայած Միքայելյանի մտերիմները փորձում են վստահեցնել, որ
website by Sargssyan