1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Դիվանագիտակա՞ն, թե՞ հումանիտար առաջարկ․ ինչո՞ւ է Վրաստանը Հայաստանին օգնություն առաջարկում

աղբյուրը՝ 168.am

Հայ-վրացական հարաբերություններում առաջացած վերջին տհաճ միջադեպից հետո Վրաստանը Հայաստանին առողջապահական աջակցություն է առաջարկում։ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը՝ իր իրավասությունների շրջանակում, պատրաստ է օգնել Հայաստանին, եթե դրա կարիքը լինի: Այս մասին ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:

«Մեկ շաբաթ առաջ փոքր անհասկացվածություն եղավ: Մենք եղբայրական ազգ ենք, միշտ իրար կողքի կանգնած ենք, լավ հարաբերություններ ունենք: Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ մշտապես հաջող համագործակցություն ենք ունեցել, փոխանակել ենք տարբեր միջոցներ, պատվաստանյութեր և այլն. դա եղել է հեպատիտ C-ի ժամանակ նաև` 2-3 տարի առաջ, և այլն: Եթե Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը մեզ՝ որպես հիվանդությունների վերահսկման կենտրոնի, դիմի` թեստավորման կամ այլ խնդիրների հետ կապված, մենք մեր իրավասության շրջանակներում պատրաստ ենք օգնել»,- ասել է Գամղրելիձեն` վստահեցնելով, որ հարկ եղած դեպքում Վրաստանի կառավարությունը, Առողջապահության նախարարությունն ամեն ջանք կգործադրեն՝ Հայաստանին օգնելու համար:

 

Սրանից բացի, հայտնի է դարձել, որ Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4 հազար բարձրորակ բժշկական դիմակ է նվիրել։ Վրաստանի դեսպանի օգնությամբ դիմակներն ուղարկվել են ՀՀ նախագահին և առողջապահության նախարարին և գործարար, կառավարական շրջանակների ներկայացուցիչներին՝ ի նշան երկար տարիների բարեկամության և համագործակցության:

Նույն Գամղրելիձեն, սակայն, ավելի վաղ զարմանքով էր անդրադարձել մայիսի 22-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որոշ հայտարարությունների Վրաստանի հակահամաճարակային համակարգի մասին։ Հարկ է նաև նշել, որ հայկական կողմը ափսոսանք էր հայտնել այդ հայտարարությունների համար։

Վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում նշեց, որ նախ՝ սա խորհրդանշական քայլ է այն անախորժությունից հետո, որը տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև, ինչը ցույց է տալիս Վրաստանի բացառիկ վերաբերմունքը հարևան Հայաստանի նկատմամբ։ Սա, վերլուծաբանի խոսքով, նշանակում է, որ «ներողությունն ընդունվել է», և Վրաստանը փորձում է վերջնականապես հարթել իրավիճակը։

«Բայց նաև հասկանում ենք, որ Վրաստանը, որը փորձում է թուլացնել սահմանափակումները, վերականգնել հաղորդակցությունը, հետևում է նաև հարևան գոտիներում, երկրներում վարակի զարգացմանը, նոր օջախներին, որոնք կարող են սահմանափակումների վերացման դեպքում ներթափանցել Վրաստան, ուստի կարող է աջակցել հարևան շրջաններում վիրուսի դեմ պայքարին։ Վրաստանը կոնկրետ առաջարկ է անում՝ աջակցելու Հայաստանին, որտեղ ներկայումս դեպքերն էապես շատ են, և, ինչո՞ւ ոչ, Վրաստանը կարող է շատ հարցերում օգտակար լինել։ Այսինքն՝ հաշվի է առնվում ՀՀ-ում տիրող իրավիճակը։ Կարծում եմ՝ կարող են բանակցություններ ծավալվել այս ուղղությամբ։ Բայց հասկանում եմ նաև, որ ՀՀ իշխանությունները գուցեև չցանկանան ստանալ աջակցություն այն բնույթի, ինչ Վրաստանն է առաջարկում, քանի որ գուցե դա նշանակի, որ սեփական միջոցները չեն բավականացնում՝ իրավիճակը լիովին կառավարելու համար։ Վրաստանը ցանկանում է իր հաջող փորձով կիսվել, գուցե դա միանշանակ օգտակար կլինի հարևան Հայաստանի համար»,- ասաց Ցինցաձեն։

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը 168amի հետ զրույցում խոսելով վրացական առաջարկի մասին և պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք ընդունվելու է վրացական առաջարկը՝ ասաց, որ հայկական կողմը Վրաստանի հետ մշտապես համագործակցել է։

«Մենք Վրաստանի հետ միշտ համագործակցել ենք բոլոր մակարդակներում՝ նախարարից մինչև մասնագետ, և այդ համագործակցությունը շարունակական է լինելու, և կարիքի դեպքում մենք միշտ էլ ձեռք ենք մեկնելու, թե մենք՝ իրենց, թե իրենք՝ մեզ, այսքանը, ուրիշ բան չունեմ մեկնաբանելու»,- նման ընդհանրական պատասխաններ տվեց ԱՆ խոսնակը։

Մեր այլ հարցերի, թե ներկայումս նման կարիք չկա՞, և այս պահին Հայաստանը ստանո՞ւմ է աջակցություն Վրաստանից, նա պատասխանեց, որ թեմայի առնչությամբ ավելացնելու ոչինչ չունի։

Սակայն թեմայի վերաբերյալ մի շարք հարցեր բաց են մնում։ Եթե այս ոլորտում համագործակցությունը հայ-վրացական համապատասխան գերատեսչությունների միջև սովորական բնույթ է կրում, ինչո՞ւ է Գամղրելիձեն նման կոնկրետ առաջարկով հանդես գալիս հրապարակային ձևով, ի՞նչ պատասխան է ստացել հայկական կողմից Գամղրելիձեն, կամ ինչո՞ւ է հայկական կողմը խուսափում հրապարակային մանրամասներից ու կոնկրետ «այո» կամ «ոչ» պատասխանից։

ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ VIDEO.Ինչպես է ՀՀ Ոստիկանությունը բերման ենթ... Քննիչները, դատախազները, օպերները չեն կարողանո... Հարիր չէ եւ մեր պետական շահին դեմ է ձեր որդեգ... Կորոնավիրուսով վարակման 577, մահվան՝ 6 նոր դե... Որտե՞ղ են խոշոր կոռուպցիոներները՝ «մկները», «... Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ք... Քրեական հեղինակություն Վստրեչի Ապերին ,ժամեր ... Աշխատանքները՝ կշարունակվեն մի փոքր ուշ Ռուսաստանի հետ հակադրումների ճանապարհը կործան... Ինչ տեսք կունենա Մարտունու նորակառույց բժշկակ... «Մեր հիվանդ լինելը նրանց համար կենսական կարևո... «Արցախյան ազատամարտի զոհերի հուշաքարը տեղափոխ... ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱ... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված Մոսկվայից դեպի Երեւան հուլիսի 8-ի չվերթի մասի... Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևե... Իրաքը հերքում է Բաղդադի օդանավակայանի հրթիռակ... Ֆրանսիական Air France ավիաընկերությունը մտադի... Ինչու պետք է անջատել սմարթֆոնի տեղորոշման համ... «Վերացվել է նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ... «1-ին աշխարհամարտի մեր հերոսների պատվին կանգն... «Վրաստանի հետ զուգահեռների անցկացումն անխուսա... «Գուցե մեզ Սահմանադրություն պետք չի». Արամ Սա... ԿԳՄՍ փոխնախարարը խեղաթյուրված է ներկայացրել ի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքե... Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սե... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... Ռաբիսի թագուհի Անուշ Պետրոսյանի համերգն առաջի... Ո՞վ պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ին. (տեսանյո...
Աղվան Հովսեփյանի մասով Քննչական կոմիտեում քրեական գործ է քննվել. ինչո՞ւ են այն տեղափոխել ՀՔԾ ՀՀ քննչական կոմիտեում նույն մարմնի նախկին նախագահ և նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործ է հարուցված եղել և քննվել, սակայն այլ ընթացք է ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի մի շարք քննիչներ ասել են, որ հենց Աղվան Հովսեփյանի՝ Քննչական կոմիտեի նախագահ լինելու տարիներին են նշանակվել, պաշտոն ստանձնել՝ հարց բարձրացնելով, որ ճիշտ չէ՝ Աղվան Հովսեփյանի մասով քրեական գործը քննվ Դավիթ Համբարձումյանը Մասիսի քաղաքապետարանը «բարդակ» է սարքել «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում ցուցարարների վրա հարձակվելու, նրանց ծեծի ենթարկելու, ինչպես նաև զենքի գործադրմամբ խուլիգանություն իրականացնելու մեղադրանքներվ քրեական գործերով անցած Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրեթե աշխատանքի չի ներկայանում։ Քաղաքապետարանից մեզ պատմեցին, որ նա իրար հաջորդող արձակուրդներ է ձևակերպում և ամիսներով գործի չի գալիս։ Նրա լիազորո ՍԴ երեք դատավորները չեն գալիս աշխատանքի. հուլիսի 7-ին նշանակված նիստը կկայանա՞ «Հրապարակ»-ը գրում է․ «ՍԴ-ի շուրջ ճգնաժամը գնալով խորանում է: «Ինչ Վահե Գրիգորյանն ընտրվել էր ՍԴ դատավոր, որևէ գործունեություն չվարելով՝ անվերջ կրկնում էր․ ՍԴ-ում ճգնաժամ է։ Սակայն այն օրվանից, երբ սկսեց մասնակցել ՍԴ նիստին, ՍԴ-ում իսկապես արդեն խորը ճգնաժամ է»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը: Ալվինա Գյուլումյանը գալի՞ս է աշխատանքի։ «Ոչ, նա գտնում է, որ իր իրավունքները պաշտպանելու ձևը գիտի՝ դատա Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է. անուններ կան «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է: Հավանական թեկնածուների անուններ են շոշափվում։ Մեկը հաստատապես Կարեն Անդրեասյանն է, ով երկու տարի շարունակ գովերգել է իշխանություններին եւ վաստակել այդ վստահությունը։ Նրան կարող է առաջադրել նախագահ Արմեն Սարգսյանը։ Սակայն ամենաինտրիգայինը Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն է, ինչն արդեն բուռն քննադատությունների է արժ Բողոքի նոր ալիք. չե՞ն զգուշացրել, որ հուլիսի 1-ից պետք է վաճառվի միայն սպանդանոցային միս «Ժամանակ» թերթը գրում է. «Մսի վաճառքով զբաղվող անձինք և տնտեսվարողները պնդում են, որ իրենց որևէ մեկը չի զգուշացրել, որ հուլիսի 1-ից իրենք պարտավոր են վաճառել բացառապես սպանդանոցային միս և սովորականի նման շարունակում են վաճառել իրենց կողմից տարբեր անհատներից ձեռք բերված միսը։ Կարծում ենք, որ կառավարությունը պետք է կա՛մ պաշտոնապես կրկին հետաձգի օրենքի գործողության ժամկետը, կա՛մ հետևի, որ այն խստորեն պահպա
website by Sargssyan