«Ոչինչ հարկավոր չէ, միայն քվեարկություն». «WORLD FOLK VISION» միջազգային հեղինակավոր մրցույթին՝ Հայաստանը ներկայացնում է հայտնի քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը
Հայ ազգի հայտնի քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը, ով Ազգային նվագարանների եւ ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական մրցույթի, երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի առաջին մրցանակակիր է, շարունակում է նոր բարձունքներ նվաճել`միջազգային բեմերում՝ բարձր պահելով Հայաստանի անունը:
Քիչ առաջ, NEWSMEDIA.am-ը տեղեկացավ, որ Մարիաննա Գեւորգյանը 115 երկրների 3950 մասնակիցների թվում` մասնակցել է Համաշխարհային մշակութային նախաձեռնության «WORLD FOLK VISION» մրցույթին, եւ անցել է կիսաեզրափակիչ փուլ: Մարիաննան` քանոն ազգային նվագարանով, եւ Սայաթ Նովայի «Էշխեմեդ» ստեղծագործությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը:
Մեզ հետ զրույցում Մարիաննա Գեւորգյանը հպարտությամբ պատմեց.
-«WORLD FOLK VISION» մրցույթին, այս տարի Հայաստանը ես եմ ներկայացնում. այս պահին գտնվում եմ կիսաեզրափակիչ փուլում` Հայաստանի Հանրապետության միակ ներկայացուցիչն եմ: Ներկայացնում եմ ազգային նվագարան քանոնը՝ ազգային երաժշտությամբ: Այս պահին մրցույթին մասնակցում է 115 երկիր:
Այսօրվանից` հունիսի 1-ից. մրցույթն այլեւս ընթանալու է քվեարկությամբ: Մինչ այս փուլը իրենք էին ընտրում, հիմա COVID-19-ով պայմանավորված՝ քվեարկությունը օնլայն է ընթանալու:
Հայտնի քանոնահարուհին ընթերցողից միայն մեկ խնդրանք ունի.
-Քվեարկե՛ք Հայաստանի օգտին՝ որպեսզի Հայաստանը հաղթի: Մրցույթին մասնակցում են Թուրքիան, Ադրբեջանը, ես ուզում եմ, որ այս մրցույթում հաղթի ազգային նվագարանը: Քվեարկությունը ընթանալու է հունիսի 1-ից՝ մինչեւ հունիսի 15-ը: Ոչինչ հարկավոր չէ` միայն քվեարկություն:
Նկատենք, որ մեր հայրենակցուհին` մրցույթին մասնակցելու առաջարկը ստացել է հենց «WORLD FOLK VISION» մրցույթի կազմակեպիչներից.
-Այս ընթացքում մոտ երեսուն պրոյեկտ եմ իրականացրել աշխարհի լավագույն երաժիշտների հետ միասին: Եվ WORLD FOLK VISION» մրցույթի կազմակեպիչները՝ հենց այդ պրոյեկտներից էին ինձ նկատել: Ինձ համար շատ անսպասելի եւ հաճելի առաջարկ էր: Ուստի այսքան ճանապարհ անցնելուց հետո, չէի ցանկանա, որ վերջում Հայաստանը հաղթանակած դուրս չգար:
NEWSMEDIA.am-ը հաջողություններ եւ հաղթանակ է մաղթում տաղանդաշատ քանոնահարուհի ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՒՈՐԳՅԱՆԻՆ եւ խնդրում մեր հայրենակիցներին՝մեր ընթերցողներին՝ լինել առավել միասնական ու հաախմբված, քանզի սա ԲՈԼՈՐԻՍ՝ ՀԱՅԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ԼԻՆԵԼՈՒ:
Քվեարկում ենք բոլորս՝այս հղումով.