«ՀՀ «հեղափոխությունից» ամենաշատն օգտվել է Վրաստանի կառավարությունը». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի «հեղափոխությունից» ամենաշատն օգտվել է Վրաստանի կառավարությունը։
Մինչև համաճարակը Գախարիայի վարկը բարձր չէր. հիշենք, թե ինչպես էր նա ցրում ընդդիմադիրների հավաքները։ Սակայն համաճարակի դեմ պայքարում վրացիները տեսան Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների տարբերությունը, ինչը բարձրացրել է իրենց կառավարության վարկը։
Երկրորդ, ոչ պակաս կարևոր գործոնը, Հայաստանի կառավարության հակասահմանադրական գործողություններն են՝ առկա կառավարման ճգնաժամը և լացելու ցուցանիշները։ Դա ևս լավ օրինակ է վրացիների համար՝ իրենց «հեղափոխականների» պոտենցիալ դեմքը ցույց տալու համար։
Վրաստանի կառավարությունն իր ժողովրդին կարող է հարցնել. «Դո՞ւք էլ եք ուզում Վրաստանում մի նոր վրացական Նիկոլ»։
Աշնանը Վրաստանում ընտրություններ են ու գործող կառավարությանը հաղթելու համար ընդամենը պետք է Հայաստանի մասին նորություններով լցնի իրենց լրահոսը ու սպասի վրացիների պատասխանին»: