Սորոսական Լարիսայի ներկայացուցիչը գնաց հաշտության եզրեր փնտրելու.IRAVUNK.com
Րոպեներ առաջ ավարտվեց Հայկ Բաբուխանյանն ընդդեմ սորսական Լարիսա Մինասյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ հայցի առարկան է պարտավորեցնել Լարիսա Մինասյանից ներողություն խնդրել Հայկ Բաբուխանյանից եւ հերքել իր այն հայտարարությունը, թե իբր, 2000 թվականին Սորոսի հիմնադրամը ֆինանսավորել է Բաբուխանյանի գործողումը, որի հետեւանքով էլ Հ. Բաբուխանյանը սորոսական է: Այսօրվա դատական նիստը նվիրված էր այն զավեշտալի պատմությանը, որ նախորդ նիստի ժամանակ Հայկ Բաբուխանյանը հայտարարել էր, որ սորոսականների կողմից բերված փաստաթուղթը, թե իբրեւ ՍԻՄ նախագահը հաշվետվություն է տվել Սորոսի հիմնադրամին իր գործուղման մասին, կեղծ է եւ պահանջել էր ձեռագրաբանական փորձաքննություն, որից սակայն հրաժարվեցին թե՛ սորոսականները եւ թե դատավորը: Ընդ որում, սորոսականների փաստաբանը նախորդ նիստին նշեց, որ գուցե եւ բերված հաշվետվությունը գրված է ոչ Հայկ Բաբուխանյանի կողմից:
Ինչպես այսօր դատական նիստին նշեց Հայկ Բաբուխանյանի շահերի պաշտպան ԼԵՎ ԳՐՈՒՊ փաստաբանական ընկերության ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, նախագահողի կողմից տվյալ ներկայացված ապացույցինՙ նախնական դատական նիստի ընթացքում հետազոտել եւ գնահատական տալը ոչ միայն իրավաչափ չէ այլ նաեւ խախտում է դատավարության ընթացակարգը, մասնավորապես ապացույցները հետազոտվում են դատաքննության փուլում միայն, իսկ գնահատականներ տրվում է նախագահողի խորհրդակցական սենյակում, այդ պատճառով նախագահող դատավորին հայտնվել էր բացարկ: Բացարկի քննության փուլում պատասխանող կողմի սորոսական ներկայացուցիչը, ժամանակ խնդրեց, որպեսզի դատական նիստը հետաձգվի երկու հիմքով.
1. միգուցե այդ ներկայացրած ապացույցից հրաժարվեն,
2. հաշտության հետ կապված քննարկումներ անի իր վստահորդի հետ:
iravunk.com-ը դատից հետո զրուցեց Հայկ Բաբուխանյանի փաստաբան Լեվոն Բաղդասարյանի հետ, ով նա նշեց, որ արժանապատվությունը դա բնական իրավունքի նորմ է եւ ոչ մեկ իրավունք չունի այն խախտելու: Գտնում եմ, որ կա առերեւույթ իրավունքի խախտում իմ վստահորդի հետ կապված եւ օրենքով սահմանված կարգով հետամուտ եմ լինելու իրավունքի խախտման ի սպառ վերացումը: