Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, և նա տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
Ինչպես տեղեկացրել էր, NEWSMEDIA.am--ը, հուլիսի 12-ի լուսադեմին , Արցախի փողոցում գտնվող իր տանից, ոստիկանների իրականացրած համալիր եւ օպերատիվ միջոցառումների շնորհիվ, բերման էր ենթարկվել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն՝ Արամ Վարդանյանը.նույն ինքը Վստրեչի Ապերը:
Հիշեցնենք, որ 49-ամյա Արամ Վարդանյանը հետախուզվում էր ՝սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք:
Տեղեկացնենք, որ Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, և վերջինս տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: