Ադրբեջանի զինվորականների վրա լուրջ ճնշում է եղել, իրենց պետք է շտապ հաղթանակներ նկարել. Ռազմական փորձագետ. «Իրավունք TV»
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում առկա կտրուկ լարվածության, մարտական գործողությունների, հնարավոր զարգացումների, միջազգային արձագանքների շուրջ «Իրավունք TV»-ի եթերում զրուցել ենք ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԻ հետ: Փորձագետը նախ անդրադարձավ նախօրեին հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձին` «Անվախ» կոչվող դիրքի ուղղությամբ` նշելով.
-Ադրբեջանական կողմի` երեկ գիշերվա հերթական դիվերսիոն փորձն Ալիեւի հուսահատ քայլն էր: Նախկինում եղել են օրինակներ, երբ լուրջ հարվածներ ստանալով, հակառակորդը փորձել է անմիջապես վրեժխնդիր լինել, որը, բնականաբար, ձախողվել է ինչպես միշտ, այնպես էլ` երեկ: Ենթադրում եմ, որ զինվորականների վրա լուրջ ճնշում է եղել, իրենց պետք է շտապ հաղթանակներ նկարել: Իրենք փորձեցին վիրտուալ դաշտում հաղթանակ նկարել` կեղծ տեղեկություններ տարածելով հայկական կողմի զոհերի մասին: Ամենայն հավանականությամբ, բնակչությունը նրանց չհավատաց, այժմ Ալիեւի հեղինակության հարցն է` ցանկացած գնով հաղթանակ «նկարելը»:
- Ըստ Ձեզ, Ալիեւն առանց արտաքին ուժերի աջակցության նման սադրանքների կգնա՞ր:
- Կարող էր գնալ, եթե նույն զինվորականները իրեն երաշխավորած լինեին, որ կարող են արդյունք տալ: Ալիեւին հիմա շտապ պետք է հաղթանակ, թեկուզ չնչին, բայցª հաղթանակ: Երկրորդ հանգամանքն այն է, որ Ալիեւը, ըստ էության, փորձեց ստուգել միջազգային հանրության արձագանքը: Այսինքն, ի՞նչ կլինի, եթե իրենք դիմեն լայնամասշտաբ ռազմական գործողություններին: Իրենք փորձեցին հասկանալ, թե ինչ է փոխվել ՀՀ դիրքերում` 2018 թվականից հետո, ինչ է փոխվել միջազգային ասպարեզում առհասարակ: Եվ ինձ թվում է որոշ եզրակացություններ արեցին, օրինակ ՀԱՊԿ-ի մասով:
Հայատյացությունը Ադրբեջանի ԱԳՆ նոր ղեկավարի արյան մեջ է. Արցախի օմբուդսմեն
Մանրամասները «Իրավունք TV»-ի տեսանյութում