1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայացքն աշխարհին, իսկ արմատները՝ Հայաստանում

«Հայերը քրիստոնյա քաղաքակրթության հնագույն ժողովուրդներից են, աշխարհի ամենախաղաղասեր, նախաձեռնող և խոհեմամիտ ազգերից մեկը»:
Ֆրեդերիկ Շոպեն

Հայաստան աշխարհը գիտության և արվեստին բոլոր բնագավառներին շատ անուններ է տվել` հայտնի ամբողջ աշխարհին…Հրաշալի են այսօրվա հայ արվեստագետները, որոնց անունները շարունակվում են գրվել մշակույթի գործիչների փայլուն փաղանգում: Եվ այդ անուններից է ջութակահար, մենակատար, մանկավարժ Ռուբեն Կոսեմյանը. միջազգային հեղինակավոր բեմերում նա ճանաչման է հասել դեռ պատանի տարիքից՝ այդ ճանապարհին երբեք չմոռանալով ազգային ակունքները, մեր մշակութային ժառանգությունն ու անցյալը: Սա է արվեստագետի մեծությունը:
Ռուբեն Կոսեմյանը երաժշտության առաջին դասերը սկսել է առնել իր հայրիկից՝ Ալեքսանդր Կոսեմյանից, ում անունը կապված է նաև մեր՝ արդեն իննը տասնամյակ ազգային հպարտություն դարձած Կոմիտասի անվան Լարային Քառյակի հետ, որի ալտահարն է եղել 1990 թվականից:
Նրա հոգում արվեստի սերմերն ընկել էին վաղ մանկուց: Իննը տարեկան է եղել Ռուբեն Կոսեմյանը, երբ ելույթ է ունեցել Կրեմլում։ Այդ ժամանակ գուցե շատերը կանխատեսեցին, որ Ռուբեն Կոսեմյան անունը լսելի է դառնալու աշխարհի հեղինակավոր բեմերում: Այսօր նա հանդես է գալիս որպես մենակատար տարբեր նվագախմբերի հետ՝ Կանադայում և արտասահմանում: Մեծ է եղել նրա շրջագայությունների աշխարհագրությունը՝ Հայաստանից մինչև Գերմանիա, Ֆրանսիա, Իրանից մինչև ԱՄՆ- Կանադա, Ռուսաստանից՝ Մեքսիկա, Թայվան, Մալայզիա, Վրաստան…Եվ ամենուր՝ ի թիվս եվրոպացի կոմպոզիտորների հռչակավոր ստեղծագործությունների կողքին կատարել է նաև հայ կոմպոզիտորների գործերը՝ ներկայացնելով հայ մշակույթի գանձերը…
Ռուբեն Կոսեմյանը 2000 թվականից դարձել է դասական երաժշտության բաժնի ղեկավար՝ Քիշ կղզու "Հաուզ օֆ մյուզիկ էնդ քալչը" կազմակերպությունում։ 2005 թվականին Ռուբենը հիմնադրեց դաշնամուրային տրիո։ ՀՀ Արամ Խաչատրյանի անվան Պետական Լարային Քառյակի կազմից՝ որպես առաջին ջութակ (աշխատել է 2009-2010 թթ.) ։
2010 թվականից ապրում է Կանադայում: Նրա առաջին կանադական ելույթը տեղի ունեցավ դիրիժոր Նուրհան Արմանի և "Սինֆոնիա Թորոնթո" նվագախմբի հետ հանրահայտ Գլենն Գուլդ Սթուդիո դահլիճում, այնուհետև Քյորներ Հոլ դահլիճում։
Արվեստագետը երբեք չի խզել կապը հայրենիքի հետ: Հաճախ է վերադառնում՝ իր անմնացորդ նվիրումը բերելով մեր մշակութային կյանքի զարգացմանը՝ նոր նշաձողի բարձրացնելուն: Իսկ անցած ճանապարհի մասին խոսելիս՝ նվաճումների մասին խոսելիս բարձունքից ճշմարիտ արվեստագետին բնորոշ համեստությամբ ասում է.
– Այնպիսի գաղտնիք չկա, որն իմանալով՝ ամեն ինչ միանգամից կստացվի։ Պետք է անընդհատ աշխատել։

«Ազգային ակունքները բազմաթիվ պայմաններից մեկն է ստեղծագործությունը համամարդկային շարքին դասելու համար»

…2020 թվականի մայիսն է: Արվեստագետին կրկին Հայրենիք են բերել նոր ծրագրերը, որոնք կյանքի կոչվելուց հետո դեռ բազում առիթներ են լինելու դրանց մասին խոսելու: Իսկ այժմ բացառիկ հնարավորություն ունենք զրուցելու նրա հետ…
-Հարգելի՛ Ռուբեն Կոսեմյան, յուրաքանչյուր արվեստագետի կյանքում լինում է մի ճակատագրական դիպված, որից հետո նրա առջև բացվում է մեծ բարձունքների տանող ճանապարհը: Կարո՞ղ եք հիշել, թե որն էր այդ պահը Ձեր ստեղծագործական կյանքում:,
-Դա միայն մեկ պահ չէր… Շատ գործոններ են նպաստել, կարծում եմ՝ այդ թվում նաև գենետիկան: Մեր ընտանիքում բոլորը կամ երաժիշտ են, կամ՝ սիրում են և շատ լավ գիտեն երաժշտություն: Հորական պապս գյուտարար էր, լավ էր հասկանում երաժշտություն: Մորական պապս ճարտարապետ էր. նա գրեթե ամբողջ օպերային երաժշտությունն անգիր գիտեր: Տատս լավ ձայն ուներ և հաճախ էր ինձ համար երգում: Մինչև հիմա հիշում եմ նրա ձայնը: Մայրս շատ լավ երաժիշտ է՝ կեսդարյա փորձ ունեցող, աշխատել է Հայաստանի Պետական Ռադիո Օրկեստրում, Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբում: Ես էլ վաղ տարիքից սկսեցի երաժշտություն լսել: Երեք տարեկանում արդեն ծանոթ էի Գուստավ Մալերի սիմֆոնիաներին, ցանկություն ունեի ինքնուրույն նվագելու:
-Մեր անվանի արվեստագետների փաղանգում կա մի մեծ անուն՝ ալտահար, մենակատար, անսամբլիստ, սիմֆոնիկ նվագախմբերի կոնցերտմեյստեր, մանկավարժ Ալեքսանդր Կոսեմյան, Կոմիտասի անվան պետական լարային քառյակի ալտահար (1990 թվականից), Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ: Արվեստագետ, ով շատերի ուսուցիչն է եղել, այդ թվում ՝ Ձեր: Դժվա՞ր չէր լինել Ալեքսանդր Կոսեմյանի սանն ու զավակը :
-Բացի վերը նշվածը, հայրիկիս՝ Ալեքսանդր Կոսեմյանի ձայնագրությունները մտնում են Հայաստանի Պետական Ռադիոյի Ոսկե ֆոնդի մեջ: Դրանք իր սեփական փոխադրություններն են՝ Խորենացու և Նարեկացու շարականները: Հայրս նպաստել է գրեթե բոլոր ժամանակակից հայ կոմպոզիտորների հաստատվելուն և ճանաչմանը՝ կատարելով և ձայնագրելով նրանց ստեղծագործությունները:
Մանկությունս անցել է երաժշտական մթնոլորտում: Ճանաչում էի Հայաստանի գրեթե բոլոր պրոֆեսիոնալ երաժիշտներին, որոնք հաճախ էին գալիս մեր տուն …Մինչև օրս հիշում եմ, թե ով ինչպես էր նվագում, ամեն մի երաժշտի խառնվածքը… Հիշում եմ նրանց խոսակցությունները երաժշտության և արվեստի մասին: Երբ մի քիչ մեծացա, հինգ տարեկանից ներկա էի գտնվում հորս դասերին. մեծ թվով ուսանողներ ուներ: ութ տարեկանում կատարեցի Մոցարտ՝ի Ջութակի կոնցերտը: Երևանի պետական կամերային նվագախմբի հետ , ապա հանդես եկա Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ կատարելով Մենդելսոնի Ջութակի կոնցերտը:
-Գիտենք, որ վարպետության դասեր եք վերցրել այնպիսի մեծ անուններից, ինչպիսիք են, Իգոր Օյստրախը, Տիբոր Վարգայը, Ռուբեն Ահարոնյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Իվան Մոնիգետիը, Դոմինիկ դը Վիլիենկուրը ղեկավարությամբ։ Ի՞նչ հետք են թողել նրանք Ձեր կյանքում:
Այո… Ամեն մեկը բեմական ահռելի փորձ ուներ: Նրանցից յուրաքանչյուրի հետ շփվելով՝ իմացա պրոֆեսիոնալ նրբություններ, որոնք միայն երկարատև բեմական փորձի միջոցով հնարավոր է ձեռք բերել: Այդ մեծերի հետ ոչ միայն զուտ պրոֆեսիոնալ շփումը, այլ նաև ընկերություն անելն օգնեց շատ բաներ հասկանալ: Լեգենդար ջութակահարների աշխատանքային պրոցեսի նշումներն ուսումնասիրելով՝ նույնպես սովորեցի յուրովի կատարողական մտածելակերպը:
-Դուք այն բացառիկ ջութակահարներից եք, ով բեմերում հանդես է եկել վաղ մանկուց՝ 8-9 տարեկանից:Իսկ այսօր հանդես եք գալիս բազմաթիվ նվագախմբերի հետ՝ Կանադայում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում: Ինչպիսի՞ դժվարություններ էին ընկած Ձեր ճանապարհին և ի՞նչն էր Ձեզ ուժ տալիս դրանք հաղթահարելու:
-Դժվարություններ շատ են եղել… Խոչընդոտները շատ անգամներ կապված են եղել նաև մարդկային խանդի հետ՝ հանդեպ ինձ: Ինձ թվում է՝ իմ անցած ճանապրհին հանդիպած դժվարությունները հաղթահարելու համար ուժ է տվել պահանջը՝ երաժշտությունը կատարելու:
-Ձեր մասնակցությամբ ստեղծվել են բազմաթիվ մեծարժեք ձայնասկավառակներ , ունեք անհատական ձայներիզներ…Եվ այժմ Հայաստանում եք՝ աշխատելու համար հերթական ձայնագրությունների վրա: Կարո՞ղ եք բարձրաձայնել, թե ինչպիսի ծրագիր եք իրականացնում:
-Հայաստանում գտնվելով՝ ձայնագրել եմ մեծ ծրագիր, բազմաթիվ ելույթներ եմ ունեցել դաշնակահարներ Նատալյա Մնացականյանի և Մարգարիտա Գրիգորյանի հետ: Պայմանագրեր կան տարբեր լեյբլների հետ՝ ձայնասկավառակներ թողարկելու նպատակով:
-Այս տարի Սանկտ-Պետերբուրգում լույս է տեսել Ձեր ՝ ջութակի և դաշնամուրի համար փոխադրությունների առաջին ժողովածուն, նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որտեղ տեղ գտան Կոմիտասի, Ֆ․ Լիստի, Պ․ Չայկովսկու, Ս․ Ռախմանինովի ստեղծագործությունների փոխադրությունները («Պլանյետա Մուզիկի» հրատարակչություն, Ռուսաստանի Դաշնություն)։ Ժողովածուն և դաշնամուրային մասը խմբագրել է դաշնակահար Նատալյա Մնացականյանը)։ Ի՞նչ նոր անակնկալներ են սպասվում արվեստասեր հանրությանը:
-Լույս է ընծայվելու երեք ժողովածու և մեկ ձայնասկավառակ, որի մեջ կընդգրկվեն Ալեքսանդր Կոսեմյանի փոխադրությամբ երեք շարականներ՝ իր իսկ կատարմամբ և մի շարք իմ փոխադրումներից, այդ թվում՝ Կոմիտաս: Հայաստանում մի քանի ուսումնական հաստատություններ արդեն օրինակներ են պատվիրել:
- Ձեր հարցազրույցներից մեկում Դուք ասել եք. « Իմ համոզմամբ, ամեն գործ պետք է հասցնել լավագույն կատարողական վիճակին»: Այդուհանդերձ, ո՞ր կոմպոզիտորի ստեղծագործություններն եք Ձեզ առավել սրտամոտ համարում և ինչու:
-Մանրակրկիտ աշխատանքի ընթացքում ստեղծագործությունների մեծամասնությունը դառնում են հարազատ:
-Ձեր համերգների ժամանակ Դուք հաճախ եք կատարում նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ձեր դիտարկումներով՝ օտարները որքանո՞վ են ծանոթ հայ մշակույթին: Ի՞նչ պետք է անենք մենք՝ ինքներս, որպեսզի մեր ժառանգությունը ճանաչելի լինի աշխարհին:
-Կատարել և շարունակում եմ կատարել Արամ Խաչատրյանի, Կարեն Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Էդուարդ. Հայրապետյանի, և ուրիշ հայտնի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Էդուարդ Հայրապետյանի Կրկնակի կոնցերտը կատարել եմ Ալեքսանդր Կոսեմյանի հետ, դիրիժոր Մերուժան Սիմոնյանի ղեկավարությամբ: Բազմաթիվ անգամ կատարել եմ Ղազարոս Սարյանի Ջութակի կոնցերտը նվագախմբի հետ: Ժամանակին հենց հեղինակի հետ նվագել ենք այդ գործը: Կարեն Խաչատրյանի Ջութակի սոնատը նվագելիս , նույնպես հանդիպել եմ հեղինակի հետ: Նա պատմել է ձայնագրությունների մասին Դավիդ Օյստրախի և Լեոնիդ Կոգանի հետ, թե ինչպես է ստացել նամակ Յաշա Հեյֆեցի կողմից, որտեղ նա սոնատի նոտաներն էր խնդրում և մտադրություն ուներ այն ձայնագրելու: Կարեն Խաչատրյանի սոնատը ձայնագրեցի Նատալյա Մնացականյանի հետ (ինչպես նաև Արամ Խաչատրյանի գրեթե բոլոր ջութակի և դաշնամուրի համար գրած ստեղծագործությունները) նիդեռլանդական “Brilliant classics” լեյբլի համար: Ձայնասկավառակը թողարկվեց 2018-ին: Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը բազմաթիվ անգամներ եմ կատարել նվագախմբերի հետ: Նախատեսում եմ ձայնագրել նաև Է. Միրզոյանի, Է. Բաղդասարյանի ստեղծագործությունները՝ Ամերիկյան լեյբլի պատվերով:
Հայաստանից դուրս իմ ելույթների ժամանակ հայ կոմպոզիտորների գործերը հիանալի են ընդունվել հանդիսատեսի կողմից:
-Ուզում եմ հիշենք, ռուս հայտնի կոմպոզիտորԴմիտրի Կաբալևսկու խոսքերը. «Կոմիտասը ծնվել է հայկական հողում և մեծացել իր ժողովրդի հանճարով: Կոմիտասի ստեղծածը Հայաստանի հպարտությունն է, նրա արվեստը: Սակայն, ինչպես ցանկացած ուշագրավ երևույթ, Կոմիտասը ևս միայն իր ազգին չի պատկանում: Նա բոլոր ազգերին է պատկանում, մեր դարաշրջանին»: Սա չի՞ նշանակում արդյոք, որ մշակութային արժեքը դառնում է համամարդկային, երբ սնվում է ազգային ակունքներից…
–Իսկապես, Ազգային ակունքները բազմաթիվ պայմաններից մեկն է ստեղծագործությունը համամարդկային շարքին դասելու համար:
–Որքան հասցրել եմ հետևել Ձեր զրույցներին, Դուք միշտ ասում եք. հետևյալ միտքը. «Ուրիշ շատ երաժիշտների նման ես էլ ինձ աշխարհաքաղաքացի եմ զգում, քանի որ երաժշտությունը համամարդկային շփման միջոց է»: Ինչի՞ մասին է այսօր երազում աշխարհաքաղաքացի Ռուբեն Կոսեմյանը, ով նվաճել է բազմաթիվ երկրների հանդիսատեսի սրտերը, հեղինակավոր դահլիճներ, հասցրել է նվագել լավագույն ջութակների վրա…
-Կարող եմ ասել՝ ուզում եմ շարունակել ստեղծագործական աշխատանքը:
-Ի՞նչ նախագծեր ունեք մոտ ապագայում: Ծրագրեր կա՞ն հաճախ ելույթ ունենալ Հայաստանում:
-Հայաստանում գտնվելու ընթացքում նախատեսվում են ելույթներ և ձայնագրություններ: Ցանկանում եմ նաև օգնել հայ պատանի ջութակահարներին:

…Ռուբեն Կոսեմյանը շարունակում է արարել: Ապրում է՝ ներշչվելով երաժշտությունից ու գեղանկարչությունից: Եվ այս արվեստների հանդիպումից ծնվում են նրա հրաշալի, անզուգական կատարումները, որոնց մասին աշխարհը դեռ երկար է խոսելու…

 

Պատրաստեց Հասմիկ Պողոսյանը

 

 

 

ՈՐԴԻ՛Ս, ՄԱՅՐԴ ԷԼ ՄԱՅՐ ՉԷ՛, ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻ՛Ք Է… Խայտառակություն է , երբ Հայ առաքելական եկեղեց... Հայկ Մարությանը՝ Արթուր Մեսչյանի հրաժարականի ... Լուկաշենկոն առաջարկեց փոփոխել Բելառուսի Սահմա... Հակակոռուպցիոն դատարաններ ունեցող պետությունն... Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փա... «Համոզված եմ, որ հոկտեմբերի 27-ի և Տիգրան Նաղ... «Ամուլսարում անընդունելի ոտնձգություն է. Հայա... «Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի թռիչքները Հայաս... Ազգային ժողովրդավարական բևեռը հայտարարություն... Պարզաբանում.Լուրի մեջ տեղ գտած Մուրադյանին առ... NEWSMEDIA.am-ը մաղթում է բոլորին հաճելի ամառա... Հայտնի է դարձել, թե երբ են բացվելու ԱՊՀ երկրն... Այս տիկինը նորից ակտիվացել է՝ կա՛մ անարգանքի ... Չկարծեք՝ Եկեղեցին սարսափած է, Եկեղեցին իր առա... «Անթույլատրելի է սահմանել պետական կրթական չափ... Կոպիտ խախտումներ՝ Ծաղկաձորի հյուրանոցներում. ... Երևանի նախկին փոխքաղաքապետին մեղադրանք է առ... «ՌԴ-ում հայկական պետհամարանիշներով մեքենաների... Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը «Իրավունքը» դարձավ 31 տարեկան NEWSMEDIA.am-ը մաղթում է բոլորին հաճելի ամառա... «Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտությունը ... Նախագահի հրամանով՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվ... «Արթուր Վանեցյանն առավոտյան 10:00-ին կայցել...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սե... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... Ռաբիսի թագուհի Անուշ Պետրոսյանի համերգն առաջի... Ո՞վ պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ին. (տեսանյո... Լուրջ աժիոտաժ՝նախկին ու ներկա ոստիկանների շր... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք...
Վարդան Ղուկասյանը կլքի՞ ԲՀԿ-ն․ «Հրապարակ» «Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն վերացնելու իշխանական ծրագրի շրջանակներում իրավապահները զբաղված են ԲՀԿ-ական պատգամավորների անցյալը փորփրելով, քրեական գործերի հիմքերի փնտրտուքով, այդ թվում և՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։ Հնարավո՞ր է Դուք էլ հեռանաք ԲՀԿ-ից՝ հարցրինք Ղուկասյանին։ «Ադրբեջանի մասին մտածեք, էրեխեքը զոհվում են սահմանին, էդ մասին մտածեք, ԲՀԿ-ն հայկական կուսակցություն է, ինչ «Հրապարակ». բայրամովի նշանակումից բանակցությունները տուժելու են Ադրբեջանի ԱԳ նոր նախարար Ջեյհուն Բայրամովի նշանակումը կարծես աննկատ անցավ հայկական փորձագետների կողմից․ ինչո՞ւ՝ հարցրինք «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին։ «Նշանակումն այնպիսի փուլում եղավ, որ բոլորը կենտրոնացած էին ռազմական գործողությունների վրա, ու քանի որ նա դիվանագետ չի եղել, համակարգը չէր ներկայացնում, նման կարեւորագույն պաշտոնում ԿԳ ներկայացուցչի նշանակումը մասնակիորեն անտե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դադարեցրել է կուսակցաշինական աշխատանքները. «Փաստ» «Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դադարեցրել է կուսակցաշինական աշխատանքները, մասնավորապես մարզերում տարածքային կառույցներ ստեղծելը: Որպես պատճառ նշվում է այն, որ Վանեցյանը դժվարանում է մարդիկ գտնել՝ կուսակցությունում ներգրավելու համար... «Փաստ» թերթը, սակայն, տեղեկացավ, որ այս պահի պասիվության պատճառը բոլորովին այլ է: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այ Բաքվում նոր ջարդե՞ր են սպասվում. Պետական մեքենան անցել է գործի «Հրապարակ» թերթը գրում է. «Սոցիալական ցանցերի որոշ ադրբեջանցի օգտատերեր տեղեկություն են տարածել, որ անցած գիշեր Միլլի մեջլիսի շենքը գրոհել են Բաքվում մնացած «երեսուն հազար հայերի զավակները՝ խաթարելու բանակի հետ հանրային համերաշխության ակցիան»: Մենք արդեն տեղեկացրել ենք եւ լուսանկարով ապացուցել, որ խորհրդարան մտած ցուցարարների գործողություններն ուղղորդել է պետական անվտանգության գեներալ Ռաուֆ Ադրբեջանի ՊՆ-ն 4-րդ սպանվածի անունն է հայտնել Ադրբեջան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն է տարածել, որ Տավուշի ուղղությամբ առավոտյան վերսկսված փոխհրաձգության արդյունքում սպանվել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռեշադ Ռեշիդ օղլուն (Mahmudov Rəşad Rəşid oğlu): Հիշեցնենք, որ Թովուզի ուղղությամբ երեկ ադրբեջանական կողմը հայտնել էր 2 կորուստի և 5 վիրավորի մասին։ Իսկ ավելի ուշ վիրավոր զինծառայողներից մեկը մահացել էր հիվանդանոցում։
website by Sargssyan