1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ակնկալիքս արդար դատավճիռը՝ խոշտանգիչների նկատմամբ».խոշտանգման հայտնի տեսանյութի հետքերով

Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործով մեղադրյալների դեմ տեսանյութից բացի առկա է Ոստիկանության երկու աշխատակցի ցուցմունք: Այս մասին, վերջերս խոսել էր գործով տուժողի փաստաբան Արա Ղարագյոզյանը՝ հավելելով, որ նշված չէ՝ ցուցմունք տվողները Ոստիկանության նախկին թե ներկա ծառայողներ են:


Հիշեցնենք՝ 2019 թ. NewsMedia.am էլ օրաթերթը հրապարկել էր . «Հայրենի ոստիկանները մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ մի տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես են մի քանի հոգի բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ: Տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով)։ Նույն հոդվածով մեղադրանք առաջադրվեց ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանին եւ նույն բաժնի նախկին ավագ օպերլիազոր Նարեկ Սիմոնյանին, որը այժմ Ճամբարակի բաժնի պետն է, նրա լիազորությունները կասեցված են: Նախաքննության ընթացքում պարզվեց նաեւ ենթադրյալ բռնության ենթարկված անձի ինքնությունը, որը ճանաչվեց տուժող։ Նշենք, որ երկու մեղադրյալների վերաբերյալ գործի նախաքննությունը ավարտվել է.իսկ գործն ուղարկվել է դատարան, եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վարդան Լ. Գրիգորյանին:
Եւ քանի որ հաշված օրեր անց, կայանալու է վերոնշյալ գործով առաջին դատական նիստը,NewsMedia.am-ը փորձեց խոշտանգման հայտնի տեսանյութի, քրեական գործի , եւ այդ գործից ունեցած սպասումների ու անհանգստությունների շուրջ, ստանալ խոշտանգված տղամարդու՝ Ա.Մարտիրոսյանի բարեկամուհի Մերի Գրիգորյանի մեկնաբանությունը:
Հարցին, թե այնուամենայնիվ կա՞ն անհանգստություններ թե ոչ՝դատական նիստից առաջ, հատկապես որ Հայաստանում դժվար է վերագտնել եւ վերականգնել


Արդարադատությունը, Մ. Գրիգորյանը նախ եւ առաջ նկատեց.

-Գաղտնիք չէ, որ մարտ ամսվա կեսերից փակվեցին հաստատությունները՝ համաճարակի հետ կապված։ Հետագայում երկրի ղեկավարը հայտարարեց, որ կորոնավիրուսային պատերազմի մեջ ենք, եւ որ կորոնավիրուսային դժոխքի միջով ենք անցնում։ Հենց այդ ժամանակվանից դիմել եմ բոլոր պատկան մարմիններին որ իմ բարեկամը՝ Ա․ Մ․ ն (հայտնի Տեսանյութում խոշտանգվող տղամարդը)ունի քրոնիկական հիվանդություն։ Նա այդ դաժան ծեծից հետո՝ տառապում է հիպերտոնիայով։ Դա ապացուցված է . բժշկական տեղեկանքով ու հետազոտություններով, ինչպես նաեւ նրան հակացուցված է գտնվել փակ հաստատությունում՝ քրեակատարողական հիմնարկում։ Նրա այնտեղ գտնվելը՝ ուղիղ սպառնալիք է նրա կյանքին։ Հիմա էլ , նա ընդունում է դեղորայք ու առանց դեղորայքի խիստ կտուժի նրա առողջությունը։

-Այդ դեպքում, ի՞նչ էիք ակնկալում պետությունից, հարգելի Մերի:

-Երկրի այժմյան ղեկավարը ասել է, որ ոստիկանը ներկայացնում է պետությունը , ճի՞շտ է։ Այդ ծեծի պահին՝ այդ խոշտանգման ժամանակ, ոստիկանները ներկայացրել են պետությունը։ Ստացվում է, որ իմ բարեկամին խոշտանգել է պետությունը։ Ես ունեի եւ՛հավատ, եւ՛ սպասում. որ պետությունը կմիջնորդեր նրա վաղակետ ազատության համար։ Լիահույս էի։ Բայց հիմա հասկացա, որ պետությունը չի հետեւում այդ հայտարարություններին, ու որ բերում են հազար ու մի, փաստարկներ, թե օրենքի սահմաններից դուրս է նրա առողջության մասին հոգ տանելը։ Կարճ ասած՝ այսպես է ստացվում. « Դե հիվանդ է՝ թող պառկի քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում »։ Ես շատ շնորհակալ եմ քրեակատարողական հիմնարկի բժիշկներին՝ իմ բարեկամի բուժմանը ուշադրություն դարձնելու ու հոգ տանելու համար. սակայն սա ելք չի։ Օրենքը թույլ չի տալի՞ս վաղաժամկետ ազատել քրոնիկական հիվանդություն ունեցող եւ պետության կողմից խոշտանգված մարդուն, հետաքրքիր է: Ուրեմն, պետք է ընդունել նոր օրենքներ, նոր կանոնակարգեր մշակել, որպեսզի մարդկային կյանքերը չտուժեն:

Ես շատ լավ հիշում եմ որ մի քանի ամիս առաջ իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ելույթ ունեցավ Ազգային Ժողովի ամբիոնից , ու կոչ աչեց օրենքը բխեցնել ՀՀ քաղաքացու շահերից։ Փայլուն առաջարկ է։ Ու՞մ համար է օրենքը. մարդու՞։ Այո մարդու։ Դե ուրեմն փրկեք ՄԱՐԴՈՒՆ։ Իմ բարեկամը անցնում է կորոնավիրուսային դժոխքի միջով. սուր խրոնիկական հիվանդությամբ գտնվում է քրեակատարողական հաստատությունում։ Սա պետության պատասխանն է իմ բարեկամին, ու նրա հարազատներին։

-Ու՞մ եք դիմել այդ հարցով, եւ ինչ են Ձեզ պատասխանել այս ժամանակահատվածում:

-Դիմել եմ իրավապաշտպաններին, ազգային ժողովի մի քանի պատգամավորների, ՄԻՊ ի գրասենյակ, արդարադատության նախարար Ռ․
Բադասյանին։ Պաշտոնյաներից ոչ մի արձագանք չի եղել։ Միայն ՄԻՊ ի գրասենյակում՝ ինձ բացատրեցին որ պետք է դիմում ներկայացնել, որի հիման վրա ընթացակարգով մի շարք գործողություններ կիրականացվեն, որոնց հիման վրա էլ՝ նրան կմիջնորդեն ազատելուն, կամ չեն միջնորդի։ Սա բավականին երկար ժամանակ է պահանջելու ըստ իս։ Փաստն այնն է, որ պետական մակարդակով ոչ մի անմիջական պատասխան չեղավ , եւ հարցը ուղղակի մնաց՝օդում կախված: Մեջբերում եմ իմ այն օրերի դիմում խնդրանք-հորդորը որը ուղարկել էի նաեւ մի քանի լրատվամիջոցների.
«Վերջերս ՀՀ վարչապետը հայտատարեց որ իրավիրաճակը դեռևս վերահսկելի է։ Իմ բարեկամը՝ Ա․Մ․ ն ունի խրոնիկ հիվանդություն՝ սուր հիպերտոնիա, որն ի հայտ է եկել ոստիկանների ( խոշտանգումից հետո անցյալ տարի տեսանյութը հայտնվեց համացանցում)՝ արժանանալով հանրության խիստ քննադատությանը ։ Ինչու չի կարելի նրան, ու նրա պես շատ մարդկանց՝ որոնցից շատերը ճակատագրի կամ անզգուշության պատճառով հայտնվել են կալանավայրում. ազատ արձակել՝ փոխարինելով ազատազրկումը՝ տնային կալանքով կամ ստորագրությամբ քաղաքից չբացակայելու պայմանով։ «Բոլոր, նույնիսկ ամենավատ սցենարները քննարկվում են», -ասում էր Արսեն Թորոսյանը ։ Մենք հասկանում ենք, բնակչության մեծ մասը հիվանդանալու է։ Հիմա այս 4.5 տարի Է,  ինչ իմ բարեկամը իր պատիժը կրում է կոնկրետ մեկ այլ գործով:

Համաներման տակ չընկավ՝ որովհետեւ խոշտանգման գործով անարդար դատապարտված էր։ Մահո՞վ ենք ուզում պատժել։ Չէ ո՞ր. սա նման է մահապատժի։ Ամենավատ սցենարները քննարկող կառավարությունը՝ արդեն մեկ այլ գործով պատիժը կրող ու կրած մարդուն թողնում է, որ մեռնի՞։ Չենք ենթարկվո՞ւմ ՄԱԿ ում մարդու իրավունքների , պաշտպանի՝Միշել Բաչելետի կոչին, համաձայն որի պետք է բեռնաթափել կալանավայրերը:

-Այսքանից հետո, այնուամենայնիվ ունե՞ք սպասելիքներ, թե՞ ոչ:

- Ես ունեմ խորը հիմնավոր ու աներկբա պատճառ՝ ապրելու եւ ապրեցնելու իմ երեխային։ Ես ունեմ եւս մի խորը հիմնավոր ու աներկբա պատճառ ապրելու․ դա իմ բարեկամի երեխայի անարցունք աչքերը տեսնելն է։ Ես պայքարելու եմ այս բալիկների համար։
Սպասումս իմ բարեկամի վաղակետ ազատ արձակումն է։ Ակնկալիքս արդար դատավճիռը՝ խոշտանգիչների նկատմամբ։

 

Պատրաստեց՝ԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԸ

ՈՐԴԻ՛Ս, ՄԱՅՐԴ ԷԼ ՄԱՅՐ ՉԷ՛, ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻ՛Ք Է… Խայտառակություն է , երբ Հայ առաքելական եկեղեց... Հայկ Մարությանը՝ Արթուր Մեսչյանի հրաժարականի ... Լուկաշենկոն առաջարկեց փոփոխել Բելառուսի Սահմա... Հակակոռուպցիոն դատարաններ ունեցող պետությունն... Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փա... «Համոզված եմ, որ հոկտեմբերի 27-ի և Տիգրան Նաղ... «Ամուլսարում անընդունելի ոտնձգություն է. Հայա... «Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի թռիչքները Հայաս... Ազգային ժողովրդավարական բևեռը հայտարարություն... Պարզաբանում.Լուրի մեջ տեղ գտած Մուրադյանին առ... NEWSMEDIA.am-ը մաղթում է բոլորին հաճելի ամառա... Հայտնի է դարձել, թե երբ են բացվելու ԱՊՀ երկրն... Այս տիկինը նորից ակտիվացել է՝ կա՛մ անարգանքի ... Չկարծեք՝ Եկեղեցին սարսափած է, Եկեղեցին իր առա... «Անթույլատրելի է սահմանել պետական կրթական չափ... Կոպիտ խախտումներ՝ Ծաղկաձորի հյուրանոցներում. ... Երևանի նախկին փոխքաղաքապետին մեղադրանք է առ... «ՌԴ-ում հայկական պետհամարանիշներով մեքենաների... Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը «Իրավունքը» դարձավ 31 տարեկան NEWSMEDIA.am-ը մաղթում է բոլորին հաճելի ամառա... «Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտությունը ... Նախագահի հրամանով՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվ... «Արթուր Վանեցյանն առավոտյան 10:00-ին կայցել...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սե... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... Ռաբիսի թագուհի Անուշ Պետրոսյանի համերգն առաջի... Ո՞վ պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ին. (տեսանյո... Լուրջ աժիոտաժ՝նախկին ու ներկա ոստիկանների շր... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք...
Վարդան Ղուկասյանը կլքի՞ ԲՀԿ-ն․ «Հրապարակ» «Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն վերացնելու իշխանական ծրագրի շրջանակներում իրավապահները զբաղված են ԲՀԿ-ական պատգամավորների անցյալը փորփրելով, քրեական գործերի հիմքերի փնտրտուքով, այդ թվում և՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։ Հնարավո՞ր է Դուք էլ հեռանաք ԲՀԿ-ից՝ հարցրինք Ղուկասյանին։ «Ադրբեջանի մասին մտածեք, էրեխեքը զոհվում են սահմանին, էդ մասին մտածեք, ԲՀԿ-ն հայկական կուսակցություն է, ինչ «Հրապարակ». բայրամովի նշանակումից բանակցությունները տուժելու են Ադրբեջանի ԱԳ նոր նախարար Ջեյհուն Բայրամովի նշանակումը կարծես աննկատ անցավ հայկական փորձագետների կողմից․ ինչո՞ւ՝ հարցրինք «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին։ «Նշանակումն այնպիսի փուլում եղավ, որ բոլորը կենտրոնացած էին ռազմական գործողությունների վրա, ու քանի որ նա դիվանագետ չի եղել, համակարգը չէր ներկայացնում, նման կարեւորագույն պաշտոնում ԿԳ ներկայացուցչի նշանակումը մասնակիորեն անտե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դադարեցրել է կուսակցաշինական աշխատանքները. «Փաստ» «Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դադարեցրել է կուսակցաշինական աշխատանքները, մասնավորապես մարզերում տարածքային կառույցներ ստեղծելը: Որպես պատճառ նշվում է այն, որ Վանեցյանը դժվարանում է մարդիկ գտնել՝ կուսակցությունում ներգրավելու համար... «Փաստ» թերթը, սակայն, տեղեկացավ, որ այս պահի պասիվության պատճառը բոլորովին այլ է: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այ Բաքվում նոր ջարդե՞ր են սպասվում. Պետական մեքենան անցել է գործի «Հրապարակ» թերթը գրում է. «Սոցիալական ցանցերի որոշ ադրբեջանցի օգտատերեր տեղեկություն են տարածել, որ անցած գիշեր Միլլի մեջլիսի շենքը գրոհել են Բաքվում մնացած «երեսուն հազար հայերի զավակները՝ խաթարելու բանակի հետ հանրային համերաշխության ակցիան»: Մենք արդեն տեղեկացրել ենք եւ լուսանկարով ապացուցել, որ խորհրդարան մտած ցուցարարների գործողություններն ուղղորդել է պետական անվտանգության գեներալ Ռաուֆ Ադրբեջանի ՊՆ-ն 4-րդ սպանվածի անունն է հայտնել Ադրբեջան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն է տարածել, որ Տավուշի ուղղությամբ առավոտյան վերսկսված փոխհրաձգության արդյունքում սպանվել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռեշադ Ռեշիդ օղլուն (Mahmudov Rəşad Rəşid oğlu): Հիշեցնենք, որ Թովուզի ուղղությամբ երեկ ադրբեջանական կողմը հայտնել էր 2 կորուստի և 5 վիրավորի մասին։ Իսկ ավելի ուշ վիրավոր զինծառայողներից մեկը մահացել էր հիվանդանոցում։
website by Sargssyan