1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Անթույլատրելի է սահմանել պետական կրթական չափորոշիչ, երբ չկա պետության կողմից հաստատված ծրագիր-նպատակ-խնդիր»․ Լ. Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախարարություն, որը չունի պետական ծրագիր կամ ինչպես են խաթարվում մեր ինքնության հիմքերը․ ինչպես չի կարելի չափորոշիչ սահմանել.

Կրթության մասին ՀՀ գործող օրենքի 4-րդ հոդվածը հետևյալ հաստատումներն ունի՝ «Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է:

ՀՀ կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին:

Կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը ՀՀ կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը»

Ըստ էության, կրթության զարգացման պետական ծրագիրը կարևորագույն՝ օրենքին համազոր այն փաստատուղթն է, որը սահմանում է կրթության ոլորտում պետության պատասխանատվությունների և հանձնառությունների սահմանը, անձի, հասարակության և պետության շահերից բխող առաջնահերթությունները, նպատակներն ու թիրախները, պատասխանում է շատ կարևոր մի հարցի՝ ինչ հասարակություն ենք կերտում, որն է նրա արժեքային համակարգը, որքանով է այդ արժեքային համակարգը նպաստում է համահայկական միասնական շահերին, հոգևոր, տեղեկատվական դաշտի ամրապնդմանը:

Փաստորեն, չունենալով կրթության զարգացման պետական ծրագիր, փորձ է արվում վերաձևել դպրոցը, մեր հասարակությունը, մեր ապագան: Պարզից էլ պարզ է՝ անհնար է և անթույլատրելի կրթական ծրագրերի բովանդակություն և շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջներ՝ պետական կրթական չափորոշիչ սահմանել, երբ չկա պետության կողմից հաստատված ծրագիր-նպատակ-խնդիր: Սա համարժեք է օրենքը չգոյության պայմաններում նորմատիվ ակտ սահմանելուն: Առատորեն պարգևավճար ստացող նախարարն ու թիմը այս անելու համար ավելի քան երկու տարի ժամանակ ունեին…

Սա ըստ էության հենց այն առանցքային թերացումն է, գուցեև հատուկ մտածված բացը, որի վրա կառուցվում են հետագա սխալները, իսկ ավելի ճիշտ՝ կասկածելի և վտանգավոր նպատակադրումները:

Եվ այսպիսի իրավիճակում և մթնոլորտում շատ բնական է չափորոշիչներ մշակող աշխատանքային խմբերում որոշ պատահական «մասնագետների» թափանցում-ընտրությունը, կամայական և հայեցողական վերաբերմունքը, ոչ պրոֆեսիոնալիզմը, օրգինալ, աննախադեպ ու տարաշխարհիկ երևալու մարմաջը և իհարկե՝ ազգային բաղադրիչի մերժումը, նսեմացումն ու արհամարհումը: Այս վերջինն տենդենցն արդեն շատ առարկայական է և անհերքելի:

Վերջին օրերին հանրային քննարկման առարկա են դարձել հատկապես Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» «Հայոց լեզու» և «Գրականություն» բաժիններն, ինչը շատ բնական է: Հենց այս առակայախմբի տիրույթում է հիմնականում ձևավորվում ազգային դպրոցը և հենց այս առարկայախմբի չափորոշիչներում են աղետալի բացթողումներ, «վերաձևումներ» արձանագրվել: Բնական էին և գնահատելի մեր ակադեմիական շրջանակների՝ ՀՀ ԳԱԱ-ն և ԵՊՀ-ն ներկայացնող գիտական հանրույթի հրապարակային տեսակետներն ու եզրակացությունները:

Մի քանի անդրադարձ կատարեմ «Հայոց լեզու» և «Գրականություն» բաժիններին, թեև տարակուսելի է՝ արդյոք իմաստ ունի քննարկել օրենքի խախտումով մշակված մի փաստաթուղթ…

Նախ, գրականության և լեզվի ուսուցման նպատակ հետապնդող առարկայական չափորոշիչները և օրինակելի ծրագիրը շարադրված է այնպիսի ցածրորակ լեզվամտածողությամբ, քերականական և ոճական այնպիսի աղաղակող սխալներով, որ տպավորություն է, թե թարգմանական անհանհաջող ձեռնարկ է, խնդրին անտեղյակ, սիրողական մի խմբակի մտավարժանք: Իսկ փաստաթղթի սևագիր լինելու հեղինակների արդարացումը որքան անլուրջ է, նույնքան՝ ամոթալի…

Անհնար է հավատալ, որ հայ գրականության և մշակույթի երևելիներ Մաշտոցը, Ագաթանգեղոսը, Խորենացին, Բուզանդը, Եղիշեն, Նարեկացին և Քուչակը անփութաբար են մոռացվել:

Իսկ, այնուամենայնիվ, եթե մոռացվել են, այդ դեպքում, կարելի՞ է արդյոք չափորոշչի մշակում վստահել մի խմբի, որը մեր ինստիտուցիոնալ հիշողության կրողը չէ և մեր ինքնության մի քանի դարի ու դարաշրջանի վրայով կարող է այդպես չիմացյալ ցատկ կատարել: Մի՞թե կարիք կա հաստատելու, որ հանրակրթության շրջանակներում առանց վերոհիշյալ մեծությունների արժևորման անկարելի է ամբողջական հայ մարդ, անհատականություն, ազգային նկարագիր և աշխարհայացք ձևավորել: Ոչ, դուք մտածված եք աղքատացնում ձևավորվող անհատականության, հայ աշակերտի մտահորիզոնը, նեղացնում նրա ինքնության շրջանակը:

Հավանաբար հենց այս նպատակադրումով էլ ողջ ծրագրում ժամանակագրական և ժանրային խառնաշփոթ է, հեղինակների և թեմաների անտրամաբանական հաջորդականություն:

«Հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների հայոց լեզու ծրագիր»վերնագրի ներքո՝ հետագա շարադրանքում հայտնվում է Հանրակրթական դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսումնառության հայեցակարգի (նախագիծը): Կամ պետք է զատել առարկաները, կամ՝ վերնագիրը փոխել:

Անհասկանալի է և անտրամաբանական, թե ինչու է իբրև միասնական առարկա դիտվում հայոց լեզուն և առհասարակ գրականությունը, ոչ թե՝ հայ գրականությունը:

«Հայոց լեզվի և գրականության ուսումնասիրության հիմնական նպատակը բանավոր և գրավոր խոսք կառուցելու, տեքստ ստեղծելու ուսուցումն է», սահմանում է նախագիծը: Այս խիստ մակերեսային, սահմանափակ և նեղ մոտեցմամբ, առանց վարանելու կասեի՝ կոնցեպտուալ մոտեցումով է ներկայացվում լեզվի և գրականության ուսումնասիրության նպատակը, մինչդեռ լեզուն և գրականությունը աշխարհայացք են, մտածողություն, արժեքային համակարգ, աշխարհընկալում: Լեզուն ամենամեծ մշակույթն է, չկա լեզվից դուրս ոչինչ…

Նույնքան մակերեսային և խոցել է գրական երկի ուսումնասիրության նպատակի սահմանումը: Նախ, իբրև առաջնային նպատակ շեշտված է երկի ենթիմաստի բացահայտումը: Իսկ հետո բախվում ես հետևյալ անհասկանալի, ոչ գրագետ շարադրանքին՝ «Տարբեր ոճերի տեքստերի մանրազնին ուսումնասիրումը կհանգեցնի գլխավոր նպատակադրման իրականացմանը, այն է՝ բանավոր և գրավոր խոսքի առկայություն, մշտական զարգացում և կատարելագործում»:

Հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարաններում հայոց լեզվի և գրականության ուսումնառության և ոչ մի փուլում հայ գրականությունն իբրև առանձին առարկա ներկայացված չէ: Ահա, այսպես է իրականացվում ազգային դպրոց ունենալու օրենքի պահանջը…

Հասկացություններում և ընդհանրապես ողջ տեքստում չկա ազգային արժեհամակարգ կամ ազգային ինքնություն հասկացությունը: Խնդիրն այն է, որ կոնցեպտուալ իմաստով պարզապես չկա այդպիսի նպատակադրում և խնդիր: Այս չափորոշիչը և ծրագիրը ուղղված են ազգային ինքնագիտակցության թույլ պատկանելությամբ աշխարհաքաղաքացու ձևավորմանը: Այս պատճառով է, որ տեքստում ոչ ինքնություն և ոչ էլ՝ մշակույթ հասկացությունների կողքին ազգային բնութագրիչը չի հանդիպում:

Ժամանակակից հայ գրականության ներկայացվածությանն ու գործերի ընտրությանը արդարացիորեն շատերն են անդրադարձել, քննադատել: Կարևոր մի բացթողումի մասին ևս չի կարելի լռել. Ինչպե՞ս կարելի է կրթական ծրագրում չներառել 20-րդ դարը ներկայացնող սփյուռքահայ գրողների:

Արտասահմանյան գրականության անհասկանալի ընտրությունն ու մասնավորապես ռուս գրականության բացակայությունը երևի նույնպես անմեղ մոռացումի շարքում է:

Լեզվի և գրականության ծրագրից պարզ է դառնում, որ իբրև ուսուցման կազմակերպման մեթոդաբանություն ընտրվել է ամերիկացի մանկավարժ Բենջամին Բլումի աստիճանակարգում՝ «Բլումի տաքսոնոմիա» անունով հայտնի մեթոդը, որ մշակվել և գործադրվել է անցյալ դարի 1960-ականներին, ԱՄՆ-ում և ներկայումս գործադրման նեղ շրջանակ ունի:

Հ.Գ. Մտքերս շարադրում եմ և ավելի կարծրանում համոզումիս մեջ՝ հնարավո՞ր է արդյոք առաջարկություններով և դիտողություններով բարեփոխել մի փաստաթուղթ, որը մշակվել է հստակ հանձնառությամբ՝ խաթարել ազգային արժեհամակարգն ու թուլացնել մեր ինքնության իմացական հիմքերը: Իսկ, որ բազմաթիվ գրանտային ծրագրերով, օտար գործակալական ցանցը վաղուց է աշխատել մեր պատմության և գրականության դասավանդման բովանդակության վրա, փաստ է»

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan