1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Չկարծեք՝ Եկեղեցին սարսափած է, Եկեղեցին իր առաքելությունը կիրականացնի, այս իշխանությանն էլ կուղարկի պատմության գիրկը․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

«Մեդիալաբի» հարցազրույցը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ

– Սրբազա՛ն, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ինչպես արդեն փոխնախարարն է հայտարարել, չի լինելու առանձին առարկա և, այսպես ասած, «օպտիմալացվելու» է՝ ընդգրկվելով այլ առարկաների մեջ։ Այսինքն՝ առարկան ամբողջությամբ չի հանվելու։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի շուրջ։

– Այլ առարկայի շրջանակներում մատուցելը գրեթե անհնարին է, իսկ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ցուցակից հանում են, որովհետև մեր աշակերտները իբրև թե գերծանրաբեռնված են, չեն դիմանում գերծանրաբեռնվածությանը, և դրա համար Հայ Եկեղեցու պատմությունը պետք է տրոհվի։

Այս է մեկնաբանությունը: Իսկ տարրալուծվելը անհնարին բան է, դրանով ոչինչ չի փոխվի։ Տարրալուծելով կրթում էին 80 տարի շարունակ, և այդ սերունդը եկեղեցու պատին խզբզում էր՝ էսինչը սիրում է էսինչին, և նրան բնավ հետաքրքիր չէր, թե այդ պատը 7-րդ դարի պա՞տ է, թե՞ 6-րդ դարի։

Ա՛յ այդպիսի սերունդ կունենանք։ Կունենանք այնպիսի սերունդ, որ խաչակնքել չի իմանա, քրիստոնեությունից տարրական գիտելիքներ չի իմանա, բայց մեծ-մեծ բաներ կխոսի Հայ Եկեղեցու մասին, թե ինչպիսին պետք է լինի հայ հոգևորականը։ Մի խոսքով, այդ վիճակն է։ Թե չէ աշխարհը իր օրենքներով շարժվելու է։

– Փոխնախարարը հայտարարել էր, որ բաց են Եկեղեցու հետ քննարկման համար։ Դուք ներկայացրե՞լ եք Եկեղեցու դիրքորոշումը։

– Չկա էդպիսի բան։ Մենք չափորոշիչների հանձնախմբում չենք եղել և չկանք։ Երբ ես առաջարկել էի, որ մենք ներկայացուցիչ ունենանք, վերջին փուլում, վերջին հանդիպմանը կանչել են Հայր Զաքարիային և տվել են երկու րոպե խոսելու համար։

Իսկ մինչ այդ ամեն ինչ արվել է մեր թիկունքում և գրեթե գաղտագողի։ Սա է ամբողջ խնդիրը։ Մինչդեռ օրենքում կա պահանջ, որ Հայոց Եկեղեցու պատմության առարկայի մշակման աշխատանքներում Հայ Եկեղեցին դերակատարություն ունենա։

Դա օրենսդրական պահանջ է, և նույնիսկ օրենսդրական պահանջը չի պահպանվում, հասկանո՞ւմ եք։

– Կրթության կազմակերպիչներն ասում են, որ բարոյականության, քրիստոնեական արժեհամակարգի ուսումնասիրությունը մեկ առարկայի շրջանակներում չպետք է ուսումնասիրվի․․․

– Ի՞նչ են խոսում՝ չեմ հասկանում, երեխայի մեջ ոչ մի ասոցիացիա չի առաջանալու եկեղեցու հանդեպ։ Ո՛չ պարտականություն կծնվի, ո՛չ իրավունք։ Իսկ առանձին առարկայի դեպքում նա իմանում է, որ Հայ Եկեղեցին իր եկեղեցին՝ անկախ իր դիրքորոշումից՝ աթեի՞ստ է, թե՞ հեթանոս։

Բայց ինքը գիտի, որ Հայ Եկեղեցին իր եկեղեցին է, որի նկատմամբ ունի իրավունքներ ու պարտականություններ։ Իսկ առաջարկվող տարբերակով պարտականությունները կարող են վերանալ, և ինքը կկարծի, թե միայն իրավունքներ ունի, հետո կմեծանա սկսի սուրճ ուզել, Հայ Եկեղեցուն անիմաստ պահանջներ ներկայացնել։

– Մտավախությունները դրա՞նք են։

– Սերնդի դաստիարակությունն է մեր մտավախությունը, ուրիշ մտավախություն ունե՞նք։ Հո մեր դրամը չի՞ պակասելու, արդեն պակաս է, ոչ էլ մեր հասակն է կարճանալու, արդեն բարձրահասակ չենք։

Մենք շահադիտական, ճղճիմ մոտեցումներ չունենք։ Մեր խնդիրը սերնդի հայեցի, քրիստոնեական դաստիարակությունն է։ Մարդիկ կան, որ «քրիստոնյա» բառն ասում ենք, վատանում են։

Բայց քրիստոնեականությունը ամենալուսավոր բանն է այս երկրագնդի վրա։ Եվ մենք՝ իբրև առաջին քրիստոնյա պետություն, ինչպե՞ս կարող ենք մեր զավակին քրիստոնեական դաստիարակություն չտալ և ասել՝ թող փողոցում սովորի։ 

– Ո՞րն է քրիստոնեական դաստիարակությունը։

– Քրիստոնեականը միայն կրոնականը չէ, քրիստոնեականը մի ամբողջ մշակույթ է, աշխարհայացք է, կենցաղ է, կենսակերպ է, մտածողություն է, հոգեբանություն է, ճարտարապետություն է, երաժշտություն է։

Քրիստոնեություն ասող մարդիկ հասկանում են միայն աղոթել՝ ծնկաչոք, սարսափած, հասկանո՞ւմ եք։ Քրիստոնեությունը ծնկաչոք, սարսափած աղոթքի կրոն չէ։ Եվ քրիստոնեությունը միայն կրոն չէ։

Քրիստոնեությունը լուսավորություն է։ Քրիստոնեությունը մարդու, Արարչի, բնության, քաղաքի, երկրի նկատմամբ հարգանքի ուսուցում է։ Այս ամենը քրիստոնեություն է։

Դուք քրիստոնեություն ասելով միայն Տերունական աղոթքն եք հասկանում և «ալելուիա, տեր, ողորմյա»-ն։ Բայց էդպես չէ։ Իհարկե, դա էլ է քրիստոնեություն, բայց միայն դա չէ։

Առաջին քրիստոնյա պետությունը պետք է ունենա քրիստոնյա հասարակություն, այլապես դադարեք օգտագործել առաջին քրիստոնյա պետություն տերմինը։

Տարրական բան՝ զբոսաշրջիկների առաջ գիդերը խայտառակ են լինում, քանի որ մինչև հիմա չգիտեն՝ օրթոդոքսության և Հայ Առաքելական Եկեղեցու տարբերությունը որն է, ուղղափառության և առաքելականության տարբերությունը որն է ու այդպես շարունակ։

Շարունակեք էդպես տգետ մեծանալ, բայց գոնե կիմանաք տեխնոլոգիա, կոմպյուտեր, Ֆեյսբուքում լավ կլողաք։ Ի վերջո մարդուն մարդ են դարձնում բարոյական արժեքները։ Իսկ մեր բարոյական արժեքները քրիստոնեական հիմք ունեն։

– Վերջին շրջանում, այս հարցի քննարկումների ֆոնին, ակտիվացել են հայտարարությունները, թե իշխանության քաղաքականությունը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է։ Կա՞ նման բան։

– Հարցը միտումնավոր լինել-չլինելը չէ։ Նրանք երևի կարծում են, որ ճիշտ բան են անում, մենք էլ ասում ենք՝ սխալ բան եք անում։ 

– Դուք ասում եք՝ քրիստոնեական դաստիարակություն, բարոյական նկարագիր և այլն, բայց կուզեի իմանալ՝ վերջին տարիների ուսումնասիրությունը ի՞նչ է ցույց տվել՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը որքանո՞վ է բարձրացրել այդ արժեքները, նկարագիրը։

– Անշուշտ, բարձրացրել է, իհարկե, չի բարձրացրել ցանկալիի, իդեալականի մակարդակի, շատ բան ունենք անելու, որովհետև այդ առարկան դասավանդել են ուսուցիչներ, որոնք կարողունակ չեն այդ առարկան դասավանդելու, կան գյուղեր, կան տեղեր, որտեղ այդ առարկայի դասավանդումը ավելի վնաս է տվել, քան օգուտ։

մանրամասն՝այստեղ: 

«Թուրքիան արդի աշխարհի ամենամեծ սպառնալիքների... «Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը». ... «Տեսնենք՝ կկարողանա՞նք արդյոք դադարեցնել բախո... Ադրբեջանական կողմը հայտնում է իրենց գեներալի ... Լուսանկարներ` Ստեփանակերտի ապաստարանից «Որոշ տեղերում հրետանային մենամարտեր են». Արծ... Սա ոչ թե Հայաստանի եւ Արցախի խնդիրն է, այլեւ ... Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով մ... ԿԱՄՈՒՖԼՅԱԺ շոուի փոխարեն, դուք ԿՐԻՄԻՆԱԼԻ ՏԻՏՂ... Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբե... VIDEO.ԿԱՐԵՒՈՐ.ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԸ Արցախում անվտանգության խորհրդի նիստ է գումարվ... Հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ․ մ... Մի քանի րոպե առաջ նորից ԱԹՍ խոցեցին մերոնք. Ա... ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Հայկական զինուժը շարունակում է ... Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի․ ... «Ալիևին պետք է ոչ թե Ղարաբաղը, այլ հայերի և Հ... ՀՀ Պաշտպանության նախկին նախարարը՝ Արցախի Հանր... Վերջնականորն պարտադրելու ենք, որ վեր ընկնեն ի... ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ.Աննա Հակոբյանը Արցախում տեսակցել... «ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում... «Հրետակոծության հետևանքով զոհվածները տատ ու թ... «Եկել եմ արցախցի մեր քույրերի և եղբայրների կո... Վարչապետը ստորագրեց ռազմական դրություն հայտար... Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սե... Ռաբիսի թագուհի Անուշ Պետրոսյանի համերգն առաջի... Ո՞վ պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ին. (տեսանյո... Լուրջ աժիոտաժ՝նախկին ու ներկա ոստիկանների շր... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... Այլևս ոչ ոք չի համարձակվի մեր երկրին կծու խոս...
Բալասանյանը Հայաստանում է. փորձում է ցնցել, ոտքի հանել ընդդիմությունը «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հերոս, ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը մի քանի շաբաթ է՝ Հայաստանում է։ Չնայած նա Արցախի խորհրդարանի պատգամավոր է, սակայն մեզ ասացին, որ գրեթե ոչ մեկի հետ չի շփվում, հույսը կտրել է, որ Արցախում ինչ-որ բան կարող է շտկվել, եկել է Հայաստան ու փորձում է ցնցել, ոտքի հանել հայաստանյան ընդդիմադիր դաշտը։ Բալասանյանն ակտիվ հանդիպումներ է նախաձեռնում տարբեր ընդդիմադիր ու ՔՊ-ի վերջին նիստին ներկաները, կարելի է ասել, հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստի ժա­մանակ ՔՊ-ականները, կարելի է ասել, հարձակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նա­խարար Արայիկ Հարությունյանի վրա: ՔՊ-ականները փակ հանդիպմանը Հարությունյանին ներկայացրել են այն իրավիճակը, որն առկա է իր անձի հետ կապված, նշել, թե ինչ դժգոհություն է հասունանում թիմի ներս ԿԳՄՍ-ում իրավիճակը թե՞ժ է.Iravunk.com Արդեն մի քանի ամիս է, ինչ ԿԳՄՍ նախարարությունում լարված իրավիճակ է: Գրականության նոր չափորոշիչների թեման կարծես թե շատերին է զայրացրել: Ինչ խոսք, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող որոշ հեղինակաների գրական ստեղծագործությունները ներառելով դպրոցական դասագրքերում` ԿԳՄՍ նախարարությունը շատերին է բորբոքել: Մեր տեղեկություններով` ԿԳՄՍ-ում վերջին օրերին այս մասով ինչ-ինչ քննարկումներ են ընթանում: Օդում կախված լուրերի հ Սասուն Միքայելյանի որդին քաղաքապետ է, ինքը՝ պատգամավոր, փեսան՝ փոխմարզպետ․ արդեն պերեբոր է մարզում «Հրապարակ»-ը գրում է. «Մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, սակայն պարզվում է՝ ձեռքի հետ էլ շարունակում է Կոտայքի մարզպետ աշխատել։ Մարզպետարանից տեղեկացանք, որ Ռոմանոսին են զեկուցում ամեն ինչ, բոլոր հարցերը կարգավորվում են նրա «դաբրոյով», մինչև հարմար մարզպետացու գտնվի։ Ասում են՝ իշխանությունը կոնտրոլի տակ է պահում մարզպետարանը, որպեսզի այն Գագիկ Ծառուկյանի 5 մլն դոլարանոց հանրահավաքը՝ անհայտ, անօրակարգ «Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տարբեր առիթներով հայտարարում է, որ իր կողմից խոստացված հանրահավաքին մասնակցելու է 100 հազար մարդ, և այդ հանրահավաքի կազմակերպման վրա ինքը ծախսելու է 5 մլն դոլար, ստացվում է մեկ մարդու հաշվարկով 50 ԱՄՆ դոլար: Միայն թե հայտնի չէ ո՛չ հանրահավաքի անցկացման ժամկետը, ո՛չ առավել ևս օրակարգը»: Մանրամասները՝ թերթի համարում:
website by Sargssyan