Պարզաբանում.Լուրի մեջ տեղ գտած Մուրադյանին առնչվող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում
Օրերս Նյուզ Մեդիա լրատվական կայքը (newsmedia.am) ահազանգ Էր ստացել Սյունիքի բնակիչներից, որի վերաբերյալ, ԱՍԵԿՈՍ խորագրի ներքո հրապարակվել էր հետեւյալ վերտառությամբ լուրը. «Ոստիկանապետի նախկին ԺՊ Գարիկ Մուրադյանն ու վերջինս ընկերները խորասուզված են ձկնորսության մե՞ջ» :
Վերոնշյալ լուրի իսկության վերաբերյալ երեկ արձագանքել է Սիսիանի Ոստիկանապետի նախկին ԺՊ Գարիկ Մուրադյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը: Մասնավորապես Վ. Հովհաննիսյանը նշել է, որ լուրի մեջ տեղ գտած Մուրադյանին առնչվող տեղեկությունները իրականության չեն համապատասխանում. <<Ոստիկանապետի նախկին ԺՊ Գարիկ Մուրադյանի ու Պետիկ Ալեքսանյանի, Հովսեփ Գաբրիելյանի և ՀՀ ոստիկանության Սիսիանի ՃՈ տեսուչի և վերջինիս եղբոր կողմից Սիսիանի տարածաշրջանում ձկնորսության բիզնես գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև Գարիկ Մուրադյանի կողմից՝ այլ մարզից հրավիրված «ձկնագողերի» խմբի կողմից Որոտան գետի Սանդղլու, Կոշաբուլաղ հատվածում, նույն գետի Աղիտու համայնքից մինչև Որոտան համայնք, Գորհայք,Անգեղակոթ համայնքից և Լծեն համայնքից մինջև Տաթև համայնքի հատվածներում հոսանքահարող սարքի միջոցով նշված տարածքներից կարմրախայթ տեսակի բազմաթիվ ձկներ պարբերաբար ապօրինի որսալու վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականության>>: