1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Անգամ ինքնախայտառակվելու գնով քննչակական եւ դատախազական համակարգը լծվել են Սերոբյանին «ջրից չոր» հանելու գործին.մեկնարկում է ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ի գործով դատավարությունը

NEWSMEDIA.am-ը մեկ անգամ չէ, որ առիթ ունեցել է անդրադառնալու ՇՊՀ-ի ինչպես նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի, այնպես էլ եւ ներկայիս ռեկտորի ժՊ Երվանդ Սերոբյանի կողմից կատարված անօրինություններին: Վերջիններիս կողմից կատարված առերեւույթ հանցագործությունները գուցե այդպես էլ իրավական գնահատականի չարժանանային, եթե ՇՊՀ դասախոսներ Գագիկ Համբարյանը, եւ Հովհաննես Խորիկյանը հանրությանը փաստարկված չներկայացնեին բուհում տեղի ունեցող անօրինությունները, եւ այդ առիթով չդիմեին իրավապահ մարմիններին:

Հիշեցնենք, որ ճանաչված դասախոսների հերթական բողոքների արդյունքում, դեռեւս մեկ տարի առաջ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Այսօր արդեն, ինչպես տեղեկացավ NEWSMEDIA.am-ը, գործի քննությունը ավարտվել է, եւ այն ուղարկվել է դատարան՝ դատաքննության:

Վերոնշյալ գործի էության, հանգամանքների, մարզային դատախազների դրսեւորած վարքի, ինչպես նաեւ արդարադատությունն իրականացնող մարմնից ունեցած սպասելիքների մասին NEWSMEDIA.am-ը զրուցել է հայտնի քաղաքական վերլուծաբան, ՇՊՀ դասախոս ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ, ով անդրադառնալով գործի հանգամանքներին եւ բովանդակությանը նախ նկատեց.

-Դեռեւս մեկ տարի առաջ, ես եւ գործընկերս՝ Հովհաննես Խորիկյանը, բողոք էինք ներկայացրել մարզի դատախազություն՝ ՇՊՀ-ի ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի կողմից կատարված առերեւույթ հանցագործությունների մասին: Իսկ հանցագործությունները հետեւյալն էին. Սերոբյանը չարաշահելով իր պաշտոնական դիրքը՝ չէր կատարել իր վրա դրված պարտականությունները որպես դասախոս: Քանի որ նույն Սերոբյանը, բացի ռեկտոր լինելուց՝ նաեւ դասախոսի պարտականություններ ունի կատարելու:
Այնինչ, իր պարտականությունները չկատարելու համար, այդ ամենը քողարկելու նպատակով նա դիմել էր բազմաթիվ կեղծիքների: Օրինակ, «Կենսաբանություն »
առկա առաջին կոււրսում՝ դասաբաշխումով իր վրա գրանցված Ֆիզիկա առարկայի 66 ժամը չէր պարապել, չէր վերցրել միջանկյալ քննությունները, չէր ստուգել ուսանողների ակտիվությունը, բայց, չգիտես ինչպես գնահատականներ էր դրել՝ կեղծելով բազմաթիվ փաստաթղթեր. մատյանը, քննական անդորագրեր, կատարելով առերեւույթ հանցագործություն:

Պարոն Սերոբյանը, ըստ իմ տեղեկությունների, որը հաստատել են նաեւ բազմաթիվ ուսանողներ՝ մանկավարժական պրակտիկայի ընթացքում, եւս չի կատարել իր պարտականությունները:

Այն է. չի ուղեկցել ուսանողներին դպրոց, դասալսումներ չի կազմակերպել, բայց ուսանողների մանկավարժական պրակտիկայի օրագրերում անցակացրել է գնահատականներ, լրացրել է այնպիսի տողեր, որոնք (եթե ինքը չի գնացել դասերի)չէր էլ կարող լրացնել: Ըստ էության, կրկին պաշտոնական դիրքը չարաշահելով կատարել է հանցագործություն՝ ՇՊՀ-ին պատճառելով մեծ ֆինանսական վնաս: Սակայն զարմանալիորեն, վերոնշյալ գործը մեկ տարի քննչականում դեգերելուց հետո՝ այս տարվա հուլիսի վերջին հայտնվեց դատարանում, իսկ Սերոբյանին եւ նրա այսպես ասած հանցակիցներին ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆիզիկայի եւ մաթեմաիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վարդան Մանուկյանին եւ Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Բագրատ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ընդամենը պաշտոնական կեղծիքի հատկանիշներով:

-Ինչպես եք գնահատում նախաքննության ընթացքը եւ ավարտը:

Ես առիթ ունեցել եմ ասելու, որ Շիրակի մարզի արդեն նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը ամեն բան արեց, որպեսզի ցանկացած գնով պաշտպանի, պատսպարի այս իշխանությունների դրածո՝ Երվանդ Սերոբյանին, ով Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ամենամտերիմ թիմակիցն է:
Սակայն պարզվում է, դատախազությունը ոչ միայն փորձում է պաշտպանել Սերոբյանին եւ նրա հանցակիցներին՝ այլ նաեւ սկսում է բացահայտել է իր տարրական անգրագիտությունը: Հիմնավորեմ, թե ինչու. օրերս պատասխան եմ ստացել արդեն մարզի դատախազի պաշտոնակատար Արտյոմ Օվսյանից (մանրամասն չեմ անդրադառնա՝ Ձեր խմբագրությանը ուղարկել եմ բողոքի հինգերորդ կետը-Գ.Հ.),պարզվում է վերջինս բացարձակ չի տարբերում մանկավարժական պրակտիկան՝ «ֆիզիկայի ընտրովի հարցեր եւ խնդիրների լուծման պրակտիկում» առարկայից: Այսինքն պարոն դատախազի ժպ-ն պրակտիկայի մեջ մտցրել է մի առարկա, որը ոչ թե մանկավարժական պրակտիկա է, այլ լսարանային, գործնական աշխատանքներ պահանջող առարկա է, եւ իր պատասխանի մեջ (տես նկարում- )

մեկնաբանում է, որ «ֆիզիկայի ընտրովի հարցեր եւ խնդիրների լուծման պրակտիկում» առարկայի վերաբերյալ, (որը դասավանդվում է ֆիզիկայի բաժնի առկա եւ հեռակա չորրորդ եւ հեռակա հինգերորդ կուրսերում-Գ. Հ.), ուսանողները ցուցմունք են տվել, որ պարոն Սերոբյանը այդ առարկան պարապել է: Հարգելիս ի՞նչ կապ ունի «Ֆիզիկայի ընտրովի հարցեր եւ խնդիրների լուծման պրակտիկում»

առարկան մանկավարժական պրակտիկայի հետ: Խնդիրը նրանում է, որ պարոն Օվսյանը անգամ ալարել է բացել Սերոբյանի դասաբաշխման ցանկը եւ տեսնել, որ դրանք տարբեր բաներ են: Ավելին, հատուկ ուզում եմ կարդալ պարոն Օվսյանի որոշման եզրափակիչ մասը, որը պակաս խայտառակություն չէ. մեջբերում եմ. «...վերոգրյալ ցուցմունքներով եւ սույն քր.գործում առկա նյութերով հիմնավորվել է, որ Սերոբյանը թեեւ ուսանողներին անձամբ չի տարել պրակտիկայի, սակայն ղեկավարել է վերջիններիս պրակտիկայի գործընթացը՝ մասնավորապես գործնական օգնությունն է տրամադրել կուրսային աշխատանքների թեմանների ընտրության եւ պլանների մշակման գործում, ստուգել եւ գնահատել է պրակտիկայի փուլ»:

Բնութագրությունը հասանալի չէ

 

Պարզվում է, որ պարոն Օվսյանը ոչ միայն չի տարբերում մանկավարժական պրակտիկան դասավանդվող առարկայից, այլ նաեւ չի տարբերում մանկավարժական պրակտիկան՝ կուրսային աշխատանքից:
Սա բացահայտ հովանավորչություն է, եւ վերոգրյալը խոսում է այն մասին, որ ամեն գնով, անգամ ինքնախայտառակվելու գնով՝ քննչակական եւ դատախազական համակարգը լծվել են Սերոբյանին « ջրից չոր» հանելու գործին: Մենք դատախազի որոշումը, բնականաբար պատրաստվում ենք բողոքարկել, որովհետեւ սա զավեշտի գագաթնակետն է:

-Պարոն Համբարյան, հայտնի է, որ օգոստոսի 27-ին մեկնարկելու Երվանդ Սերոբյանի եւ մյուսների գործով դատավարությունը, ի՞նչ ակնկալիքներ ունեք արդեն դատարանից:

-Այո, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ջոն Հայրապետյան գլխավորւթյամբ, օգոստոսի 27-ին մեկնարկելու է Սերոբյանի եւ նրա հանցակիցների քր. գործի քննությունը եւ գի՞տեք որն է ամենահետաքրքրիը. որ ես եւ գործընկերս, ովքեր բողոք ներկայացնողն ենք ՝ տոժող չենք ճանաչվել: Այսինքն, դատավարությունը տեղի է ունենալու դատախազության ներկայացուցչի ցանկությամբ: Այս փաստով եւս, պատրաստում ենք դիմել դատարան, քանի որ մենք ՇՊՀ շահառուններ ենք, իսկ մեր կանոնադրությամբ, ինչպես նաեւ ենթականոնադրական որոշ ակտերով՝ մեզ թույլ է տրվում ակտիվորեն մասնակցել բուհին վերաբերող բոլոր քննարկումներին. հետեւաբար միջնորդելու ենք, որպեսզի ճանաչվենք տուժողներ, եւ մասնակցենք դատավարությանը:

 

Պատրաստեց՝ ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ 

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan