1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ռուբեն Հայրապետյանը՝ Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի հավաքականին չմիանալու մասին

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծ ափսոսանք ու զայրույթ եմ ապրում հետևելով համացանցում վարվող ակտիվ քննարկումներին՝ կապված Հենրիկ Մխիթարյանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին չմիանալուն: Բանը հասել է նրան, որ հայկական ֆուտբոլի և ողջ հայության պարծանքի հասցեին գրվում են վիրավորական ու զրպարտիչ մեկնաբանություններ, հնչեցվում են նրա կողմից մեր ֆուտբոլին ու մեր հայրենիքին մատուցած ծառայությունների անուրանալի մեծ դերակատարությունը նսեմացնող հայտարարություններ:
     Չիմանալով անգամ Հենոյի հավաքին չմիանալու պատճառների մասին, կարող եմ համոզված ու վստահ պնդել, որ նա կարող էր դա անել միայն շատ ծանրակշիռ դրդապատճառների կամ այդ մասնակցությունը անհնարինության աստիճանին համարժեք դարձնող հանգամանքների առկայության դեպքում: Եվ պետք է հիասթափեցնեմ այն պնդումների հեղինակներին, թե Հենոյի որոշման պատճառը կարող էր լինել իմ կամ այլոց հետ լավ կամ վատ հարաբերությունը, որովհետև Հենոյի հայրենասիրությունը շատ ավելի վեր է, քան այս կամ անձի հետ նրա հարաբերությունը: Եվ առհասարակ, նա իմ ճանաչած և բոլոր ժամանակների ամենահայրենասեր հայ ֆուտբոլիստներից մեկն է, ով ոչ մեկ անգամ է դա ապացուցել ինչպես դաշտում և այնպես էլ դրանից դուրս: Հասկանանք ու գնահատենք նաև, որ նա շատ հաճախ դա արել է՝ վտանգելով իր առողջությունն ու վեր կանգնելով նեղ անձնական շահերից: Հենոն եզակի այն հայրենասերներից է, ով գիտի բարեգործություն անել, ով գիտի բարեգործություն անել և շատ հաճախ անգամ դրա մասին չխոսել: Նա երբ պետք էր՝ Արցախում էր, երբ պետք՝ Հայաստանի որևէ մի սահմանամերձ գյուղում, մանկատանը, հիվանդանոցում, իր ժողովրդի ու իր զինվորի կողքին: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ անձը, որը հենց այդ նույն օրերին ակտիվորեն ու բացահայտ հանդես էր գալիս Արցախի Հանրապետության և հայոց բանակի դեմ, իսկ այսօր զբաղեցնում է ՀՖՖ նախագահի աթոռը՝ չէր կարող Հենոյի համար պատճառ հանդիսանալ չմիանալու ազգային թիմին:
     Կարծես թե ժամանակակից հայ սորոսականների վարկաբեկման թիրախում են հայտնվել ոչ միայն Արցախի գոյամարտի և առհասարակ մեր հաղթանակած բանակի հերոսները, այլ նաև ցանկացած, այդ թվում սպորտի բնագավառի մեր ազգային պարծանքները՝ Արթուր Ալեքսանյան, Ռոման Ամոյան, այժմ նաև Հենրիկ Մխիթարյան ... մինչև ուր, մինչև երբ:
     Համոզված եմ, որ անկախ ՀՖՖ ղեկավարության կողմից Հենրիկ Մխիթարյանի առաջիկա հավաքից բացակայելու լուրի ոչ կոմպետենտ, կամ որ շատ ավելի վատ է՝ միտումնավոր լղոզված ներկայացնելու հանգամանքից և անկախ նրանից, որ լուրը համացանցում բացասական նոտայով ակտիվ հրահրողներից էին նաև որոշ ՀՖՖ աշխատակիցներ և ՀՖՖ ներկայիս ղեկավարության որոշ ընկերներ՝ միևնունն է, մենք բոլորս դեռևս երկար (իմ կարծիքով առնվազն 5-6 տարի) ենք վայելելու Հենոյի գեղեցիկ խաղը լավագույն Եվրոպական ակումբներում, դեռևս շատ ՀՖՖ ներկայիս անբարտավան ղեկավար աշխատակիցներ կճանապարհվեն նրա կողմից, և որ ամենակարևորն է, համոզված եմ, որ դեռևս բազմաթիվ անգամներ ենք տեսնելու մեր սիրելի Հենոյին ավագի թևկապով մեր սիրելի ազգային հավաքականի հաղթանակները առաջնորդելիս:
     Կոչ եմ անում և խնդրում բոլոր իմ համախոհներին և հայկական ֆուտբոլի բոլոր ազնիվ երկրպագուներին աջակցել Հենրիկ Մխիթարյանին»:

եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պ... Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծ... Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ա... Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետու... Իրանական անօդաչու թռչող սարքը խճճվել է իրաքյա... Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայել... Մնացել է երկու մատով բռնելու քարտեզ , ու... Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրա... ՊՆ-ն ծառայողական քննություն կանցկացնի Ուրալնե... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում... Ալիևը մի օր կասի` ընդունենք մուսուլմանություն... Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ս... Նիկոլի միլիոնավոր դոլարների "պադավատակայսրութ... Արցախցիների 30-40 տոկոսը պատրաստվում է լքել Հ... Դադարեցվել է «Զվարթնոց» օդանավակայանի գազամատ... Լավրովը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ ն... Ձեր գեղեցկության բանալին գտեք Pure Skin Cosm... ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների ... Ուշադրություն․ Սյունիքում առատ տեղումներով պա... «Արմավիր» ՔԿՀ–ի կալանավորը ինքնավնասում է ա... Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռա... Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցո... Փոխգնդապետ Անի Դանիելյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ... Երբ ուժեղ է լինում իմունիտետը, հատկապես մշակո... ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունն ո...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր Կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան.«Ժողովուրդ» «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նի Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է «Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանր... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ ք
website by Sargssyan