«2020 Style․ Լավ, դեռ ինչքա՞ն»․ Արմինկան երկարափեշ զգեստով եւ դիմակով
Երգչուհի Արմինկան, ով վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա կերպարում։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սեւ երանգի, լայն, երկարափեշ զգեստ, ինչն էլ համադրել է ոճային պայուսակի եւ արեւային ակնոցի հետ։ Երգչուհու վարսերն արձակված են, իսկ Արմինկան դիմակով է, ինչի մասին խոսել է հրապարակմանը կից արված գրառման մեջ․ «2020 Style․ Լա՜՜՜վ, դեռ ինչքա՞ն»։