1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ընկերոջ կնոջը սիրահարված տղամարդը կացնով սպանել էր ընկերոջը, նրա կնոջն ու նորածին երեխային

1980 թվականի ամռանը Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մերձակայքի տներից մեկում դաժան սպանություն էր կատարվել. կացնահարվել էին երիտասարդ ամուսիններն ու նրանց մի քանի ամսական երեխան:

Երիտասարդ ընտանիքը շատ համեստ, կարելի է ասել՝ աղքատ էր ապրում, նրանց տնից դժվար թե հափշտակելու ինչ-որ բան լիներ՝ դա իրավապահների համար ակնհայտ էր դեպքի վայր մտնելուց կարճ ժամանակ անց:
 
Սարսափելի սպանության դրդապատճառի փնտրտուքը, որը կարող էր հանգեցնել հանցագործության բացահայտմանը, սկզբնական շրջանում ոչ մի արդյունք չէր տալիս: Ստուգում էին տուժող ընտանիքի հարազատական, ընկերական կապերը, միջընտանեկան հարաբերությունները, բայց ուշադրության արժանի ոչինչ չէին գտնում:

Սպանված կինը ծնունդով Լեռնային Ղարաբաղից էր: Միլիցիայի երկու աշխատակից գործուղվել էին այդ կնոջ ծննդավայր՝ նրա անցալի, ընտանեկան գաղտնիքների մասին որևէ բան պարզելու:

Գործուղվածները հարցաքննել էին մի քանի տասնյակ մարդկանց: Ոչ մի հետք:

Բոլոր հարցաքննվածների մեջ իրավապահների ուշադրությանն արժանացել էր արտաքնապես աչքի չընկնող՝ կարճահասակ, ոչ բարետես մի երիտասարդ՝ Սերոբ Խ.-ն: Նա նշել էր, թե սպանված ամուսինների հետ առանձնապես մտերիմ չի եղել, ի սկզբանե եղել ընտանիքի հոր՝ Աշոտի ընկերը:

Աշոտի ամուսնությունից հետո ծանոթացել է նաև նրա կնոջ՝ Հասմիկի հետ, հազվադեպ այցելել է նրանց, իսկ վերջին շրջանում՝ ինչ երեխա էին ունեցել, ընդհանրապես չէր այցելում…

Սակայն սպանվածների տարեց հարևանուհին, նկարագրելով դժբախտ ընտանիքի մտերիմներին, ովքեր առավել հաճախ էին գնում-գալիս նրանց տուն, հիշատակել էր նաև Սերոբ անունով մեկին՝ նկարագրելով ճիշտ՝ Սերոբ Խ.-ին:

Լուսանկարով ճանաչման գործողություն էր կատարվել՝ տարեց կնոջը ճանաչման էին ներկայացրել Սերոբի ու մի քանի այլ անձանց լուսանկարները: Կինը միանգամից ճանաչել էր Սերոբ Խ.-ին:

Եթե Սերոբն այդքան հաճախ էր այցելել տուժող ընտանիքին, ինչո՞ւ էր պնդում, թե վերջին շրջանում բոլորովին նրանց տուն չի այցելել…

Իրավապահները Սերոբի ընկերների մեջ գտել էին մեկին, ով համաձայնել էր համագործակցել՝ քննությանը հետաքրքրող տեղեկություններ քաղել «ընկերական» զրույցների ժամանակ:

Այդ ընկերը, իբր գործերով, այցելել էր Սերոբին, մնացել էր մինչև ուշ գիշեր ու հենց Սերոբի առաջարկով գիշերը մնացել էր նրա տանը:

Քնել էին նույն սենյակում: Լուսադեմին ընկերն արթնացրել էր Սերոբին՝ իբր թե անհանգստացած ու վախեցած դեմքով: Ասել էր, թե Սերոբը քնի մեջ սպանված ամուսինների ու նրանց երեխայի անուններն էր տալիս, սարսափելի ձայներ էր հանում, գոռում էր՝ «կացինը, կացինը» ու նույնիսկ լաց էր լինում:

Սերոբը, անակնկալի գալով, դեռ քնից լրիվ չարթնացած, խուճապի էր մատնվել ու սիրտը բացել էր «ընկերոջ» առաջ՝ պատմել էր, թե ինչպես է երեք մարդու դաժան սպանությունը կատարել…

Առավոտյան «ընկերը» ջերմ հրաժեշտ էր տվել ու գնացել… ուղիղ՝ միլիցիայի բաժին…

Քիչ անց՝ միլիցիայի աշխատողները թակել էին Սերոբի դուռը:

Շատ ժամանակ չէր պահանջվել, որ Սերոբը միլիցիայի բաժնում խոստովանական ցուցմունք գրի դողացող ձեռքով…

Սերոբը խոստովանել էր, որ ծանոթության առաջին իսկ ակնթարթից՝ առաջին հայացքից սիրահարվել էր ընկերոջ՝ Աշոտի կնոջը՝ Հասմիկին: Այնպես էր տարվել մանկամարդ կնոջով, որ անտեսելով նրա ամուսնու ընկերը լինելու հանգամանքը՝ սկսել էր սիրահետել: Նրանց տուն էր այցելել շատ հաճախ, երկար զրույցներ էր վարել Հասմիկի հետ, բայց կինը Սերոբին նայում էր միայն որպես ամուսնու ընկերոջ, ոչ մի ավելորդություն թույլ չէր տալիս:

Դեպքի օրը Սերոբը խմել ու խմիչքի ազդեցության տակ ընկերոջ կնոջն առավել ցանկանալով՝ գնացել էր նրանց տուն: Արդեն մութն ընկել էր: Հասմիկը խալաթը հագին բացել էր դուռը, դժկամությամբ ներս էր հրավիրել Սերոբին: Աշոտը հեռուստացույցի առաջ նստած՝ հորանջում էր, մանկիկը քնած էր օրորոցում: Հասմիկը գնացել էր սուրճ եփելու: Սերոբը, ջուր խմելու պատրվակով, նրա հետևից գնացել ու խոհանոցում, չտիրապետելով իրեն, փորձել էր գրկել ցանկալի կնոջը: Հասմիկը հրել էր նրան, առանց սուրճը եփելու՝ դուրս էր եկել խոհանոցից:

Սերոբը Աշոտի աչքի առաջ էլ շարունակել էր սիրահետել Հասմիկին: Աշոտը զայրացել ու Սերոբին դուրս էր վռնդել տանից՝ նրա հետ դուրս գալով բակ:

Անպատասխան ու տանջալի սիրուց բորբոքված Սերոբը բակում կացին էր տեսել, վերցրել ու տեղնուտեղը հարվածել էր նրա հեռանալուն սպասող Աշոտին: Վերջինս տապալվել էր գետնին, փորձել էր սողալով տուն մտնել, պաշտպանվել, բայց Սերոբը միջանցքում կացնի մի քանի հարված հասցնելով՝ սպանել էր Աշոտին, արյունոտ կացնի շեշտակի հարվածով սպանել էր գոռացող Հասմիկին, չէր խնայել նաև օրորոցում քնած մանկիկին…

Իր հետևից արյուն ուերեք մարդու մահ թողնելով՝ Սերոբն օրորվելով հեռացել էր՝ հետը տանելով կացինը, որը իր տանը լվացել ու թաքցրել էր…

Սերոբ Խ.-ն գործի քննության ընթացքում տարբեր արդարացումներ էր փնտրում, փորձում էր ներկայացնել, թե Աշոտն էր նախահարձակ եղել, ինքը պաշտպանվել էր… Սակայն քննությամբ Սերոբի վարկածները հաստատող որևէ ապացույց ձեռք չէր բերվել…

Գերագույն դատարանը Սերոբ Խ.-ին մեղավոր էր ճանաչել երեք մարդու, այդ թվում՝ մանկահասակ երեխայի՝ առանձին դաժանությամբ սպանության համար և դատապարտել էր մահապատժի՝ գնդակահարության միջոցով:

VIDEO.«Կուկուրուզնիկների» միջոցով փորձում են ... ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.ՊԲ հրետանավորները. կադրեր առաջն... Ստեփանակերտից բնակչության տարհանման որոշում չ... ԻՐԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ Է ԽՈՑՎԵԼ ԼՂ հակամարտության կարգավորման մեխանիզմներ կան... «Եթե ասեմ՝ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, կնշանակի ոչինչ չասաց... «Որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած ս... ՈւՂԻՂ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյ... «Թուրք սպաները ներգրավված են Արցախի դեմ Ադրբե... ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի զինամթերքով բեռնվա... ԱՅՍՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՉՆՉԱՑՎԱԾ ԶԻՆԾ... ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ.ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԹՍ-Ն ՀՀ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՄՏԵԼ... «Թուրքիան պատճառ է փնտրում, որ իր զորքերը Նախ... Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հե... «ՀՈՎԱԶ 1» ԴԻՐՔԻ ԱՎԱԳԻ ՍԽՐԱՆՔՆ ՈՒ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒ... «Ադրբեջանցիները կենդանի վահան են դարձնում իրե... VIDEO.«Զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ե... ՏԵՍԱՆՅՈՒԹ.Լեգենդար հրամանատար փոխգնդապետ Լեռն... Հայաստանն «Իսկանդեր» կկիրառի, եթե Թուրքիան Ար... Եթե ռուսական ռազմաբազան չլիներ, ո՞վ էր թուրքե... Կոչ եմ անում աղոթել մեր երկրի անվտանգության, ... Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F... ԱԼԻԵՒԸ ՕԳՆՈՒԹՅԱՆ Է ԿԱՆՉՈՒՄ, ԱՅԼԱՊԵՍ ՊԱՇՏՈՆԱՊԵ... Տեղի ունեցածը հանցագործություն է․ Լազարյան ակ... «Ռուսաստանը շատ վաղուց ի վիճակի չէր զսպել Թու...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սե... Ո՞վ պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ին. (տեսանյո... Լուրջ աժիոտաժ՝նախկին ու ներկա ոստիկանների շր... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... Այլևս ոչ ոք չի համարձակվի մեր երկրին կծու խոս... Վոտ կակայա դոլյա վարավսկայա.Է՜ Ոստիկանապետ էի...
Թուրքիան գրոհայիններ է ուղարկում Ադրբեջան՝ Հայաստանի դեմ կռվելու համար. #Reuters Թուրքիան գրոհայիններ է ուղարկում Ադրբեջան՝ հարևան Հայաստանի հետ նրա սրվող հակամարտությանն աջակցելու համար, հայտարարել են սիրիացի 2 գրոհայինները, գրում է Reuters-ը: Անկարան խոստանում է ձայների մեծամասնությամբ ուժեղացնել իր մուսուլման դաշնակցի աջակցությունը: Մոսկվայում Հայաստանի դեսպանը երկուշաբթի հայտնել էր, որ Թուրքիան սիրիացի 4000 գրոհային է ուղարկել Ադրբեջան: Հայաստանը հայտարարել էր, որ Թուրքիան Ադրբեջանին տր Բալասանյանը Հայաստանում է. փորձում է ցնցել, ոտքի հանել ընդդիմությունը «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հերոս, ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը մի քանի շաբաթ է՝ Հայաստանում է։ Չնայած նա Արցախի խորհրդարանի պատգամավոր է, սակայն մեզ ասացին, որ գրեթե ոչ մեկի հետ չի շփվում, հույսը կտրել է, որ Արցախում ինչ-որ բան կարող է շտկվել, եկել է Հայաստան ու փորձում է ցնցել, ոտքի հանել հայաստանյան ընդդիմադիր դաշտը։ Բալասանյանն ակտիվ հանդիպումներ է նախաձեռնում տարբեր ընդդիմադիր ու ՔՊ-ի վերջին նիստին ներկաները, կարելի է ասել, հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստի ժա­մանակ ՔՊ-ականները, կարելի է ասել, հարձակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նա­խարար Արայիկ Հարությունյանի վրա: ՔՊ-ականները փակ հանդիպմանը Հարությունյանին ներկայացրել են այն իրավիճակը, որն առկա է իր անձի հետ կապված, նշել, թե ինչ դժգոհություն է հասունանում թիմի ներս ԿԳՄՍ-ում իրավիճակը թե՞ժ է.Iravunk.com Արդեն մի քանի ամիս է, ինչ ԿԳՄՍ նախարարությունում լարված իրավիճակ է: Գրականության նոր չափորոշիչների թեման կարծես թե շատերին է զայրացրել: Ինչ խոսք, ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող որոշ հեղինակաների գրական ստեղծագործությունները ներառելով դպրոցական դասագրքերում` ԿԳՄՍ նախարարությունը շատերին է բորբոքել: Մեր տեղեկություններով` ԿԳՄՍ-ում վերջին օրերին այս մասով ինչ-ինչ քննարկումներ են ընթանում: Օդում կախված լուրերի հ Սասուն Միքայելյանի որդին քաղաքապետ է, ինքը՝ պատգամավոր, փեսան՝ փոխմարզպետ․ արդեն պերեբոր է մարզում «Հրապարակ»-ը գրում է. «Մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, սակայն պարզվում է՝ ձեռքի հետ էլ շարունակում է Կոտայքի մարզպետ աշխատել։ Մարզպետարանից տեղեկացանք, որ Ռոմանոսին են զեկուցում ամեն ինչ, բոլոր հարցերը կարգավորվում են նրա «դաբրոյով», մինչև հարմար մարզպետացու գտնվի։ Ասում են՝ իշխանությունը կոնտրոլի տակ է պահում մարզպետարանը, որպեսզի այն
website by Sargssyan