Կրեմլը Լուկաշենկոյին ճանաչել է որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ
Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի լեգիտիմ նախագահ է, եւ անկախ այն հանգամանքից, թե այդ երկրի քաղաքացիները համաձայն են այդ ընտրության արդյունքների հետ թե ոչ, Բելառուսը շարունակում է եղբայրական մնալ Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նաեւ ասել է, որ ցանկացած գործընթաց պետք է ընթանա իրավական հունով եւ ոչ թե ոչ-սահմանադրական եղանակով։ Պեսկովը նաեւ հասկացրել է, որ Բելառուսում ցուցարարներին ուժային մեթոդներով ցրելու հարցը երկկողմ օրակարգի հարց չի հանդիսանում, ինչը նշանակում է, որ չի կարող քննարկվել։