«Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայի լիակատար աջակցությամբ շարունակում են հայերի դեմ սկսած պատերազմը». Գարիկ Մարտիրոսյանի նոր գրառումը
Ռուսաստանաբնակ հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում ևս մեկ անգամ անդրադարձել է Արցախի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողություններին:
«Երեկ պատերազմ սկսվեց: Այսօր Ադրբեջանի իշխանությունների կողմից Թուրքիայի լիակատար աջակցությամբ հայերի դեմ սկսված այդ պատերազմը շարունակվում է: Մարդիկ մահանում են: Դադարեցրեք պատերազմը: Մենք միայն խաղաղություն ենք ուզում: Բոլոր վիճահարույց իրավիճակները հնարավոր է լուծել միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ և մեկընդմիշտ լուծենք այս խնդիրները: Միայն այդպես: Պատերազմն ամենավատ բանն է: Ո'չ բռնությանն ու ագրեսիային: Հայաստանը խաղաղության կողմնակից է: Միշտ»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ ևս Գարիկը գրառում էր արել` հետևորդներին հակիրճ ներկայացնելով տիրող իրավիճակն ու ադրբեջանական իշխանություններին մեղադրելով պատերազմ հրահրելու համար: