ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՊԱՏՎՈՎ Է ԿՐՈՒՄ ԻՐ ԽԱՉԸ, ՈՒ ՄԱՐՏՆՉՈՒՄ է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԻ, ԱՅԼ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հայտնի է, որ Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը, կոչ է արել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծից և հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Վերջապես… «Սառույցը շարժվեց»: Ճշմարտությունն ու փաստերը ճեղքեցին ՊԱՏԸ …
Ռուսաստանն ի լուր աշխարհի ընդունեց, եւ հայտարարեց, որ ՀԱՅԸ կռվում է ՎԱՐՁԿԱՆ ԶԻՆՅԱԼՆԵՐԻ, ՈՒ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԴԵՄ:
Այո, եւս մեկ անգամ ԱՄՐԱԳՐՎԵՑ, որ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ԿՌՎՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԻ, ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՙ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ համար, այլ ԱՐԻԱԲԱՐ ԿՌՎՈՒՄ, ՄԱՐՏՆՉՈՒՄ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: Մեր ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:
Հույս ունենանք, որ ՌԴ-ի ԱԳՆ-ի հայտարարությանը կհաջորդեն առավել կոնկրետ քայլեր եւ գործողություններ, որին միանալու ԿԱՄՔ կդրսեւորի նաեւ առաջադեմ աշխարհը: Հույս ունենանք, որ գոնե այս անգամ թուրք-ադրբեջանական վտանգավոր ՏԱՆԴԵՄԻ, մարդկության դեմ իրականացվող ահաբեկչության , այս ամենասարսափելի և արյունոտ հանցագործության դեմ ԱՇԽԱՐՀԸ ՉԻ ԼՌԻ, եւ անատամ ու "ջուր" հայտարարությունների փոխարեն կգործի համարժեք:
Միջազգային հանրությունը, այն էլ մարդու իրավունքների հարցերով կառույցները, եթե իհարկե նրանք դեռ «կենդանի» են, այլեւս իրավունք չունեն լռելու մարդկության դեմ ուղղված այս ռազմական հանցագործության ու ՍՊԱՌՆԱԼԻՔԻ դեմ:
Թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած ՊԱՏԵՐԱԶՄԸ` ՊԱՏԵՐԱԶՄ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ, եւ ԱՅՍ ՖԱՇԻԶՄԻ ԴԵՄ ՊԵՏՔ Է ՄԻԱՎՈՐԵԼ ՈՒԺԵՐԸ, ու ՀԱՂԹԵԼ:
1915-ին էլ լռեցիք. լռում եք հիմա…չպատժեցիք, ԲԱՐԲԱՐՈՍ ու ՑԵՂԱՍՊԱՆ ԹՈՒՐՔԻ ԱԽՈՐԺԱԿԸ ՉԶՍՊԵՑԻՔՙ , ԵՒ ՀԻՄԱ ՆՈՐԻՑ ԳՈՐԾԻ Է ԴՐՎԵԼ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՅԱԹԱՂԱՆԸ»…
ԵՒ ԱՅԴ ՅԱԹԱՂԱՆՈՎ ՆՈՐԻՑ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԿՏՐԵԼ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԿԵՐԱԿԸ… Ու հիշեք. պատմությանը երբ չենք հետեւել… դաժանաբար պատժվել ենք:
Իրավունք չունենք ՍԱՅԹԱՔԵԼՈՒ, ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԱՆԿՅՈՒՆ ՔԱՇՎԵԼՈՒ… ԴՈՒՔ ԼՌՈՂՆԵՐԴ, ՀԻՇԵ՛Ք .ՊԱՏԱՍԽԱՆ ԵՔ ՏԱԼՈՒ ՄԵՐ ՈՒ ՁԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՌԱՋ: Իսկ
ՀԱՅԸ միշտ է ապացուցել, որ Հայրենիքը մեծագույն արժեք է, իսկ հայրենասիրությունը՝ սրբազան զգացում: Եւ հիմա էլ մինչ դուք ընդհատակում եք, ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՊԱՏՎՈՎ ԿՐՈՒՄ Է ԻՐ ԽԱՉԸ , ՈՒ ՄԱՐՏՆՉՈՒՄ է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:
Ազգի միջուկը քանակով՝ քանի հատով չեն հաշվում, հայրենիքի սահմանները պաշտպանողներին՝ առավել եւս: Թող հավերժի մեր բանակը, մեր խաղաղության, մեր հավատքի, մեր ինքնության պատվարը:
Ու ինչպես ասել է մեր ժամանակի լավագույն ստեղծագործողներից մեկը. «Մենք հողը զատել ենք քարից, քարից տուն ու տաճար ենք կառուցել, խաչքար ու եկեղեցի, աղբյուր ու ամրոց»...
Հ. Գ
Մեկ անգամ չէ, որ ընդվզել ենք մեր ճակատագրի դեմ, բայց երբեք չենք դավաճանել այն կրելու և կռելու մեր դավանանքին:
Ավարայր, Սարդարապատ, Մեծ Հայրենական, արցախյան գոյամարտ , ապրիլյան քառօրյա, նորից Արցախյան ԳՈՅԱՄԱՐՏ. ահա պատմության այն էջերը , որի միջով անցել ու անցնում ենք: Ու ապացուցում ԱՇԽԱՐՀԻՆ, մեր մտքի, բազկի ու կամքի դաշինքի անսասանությունը:
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ՝ չսակարկելով իր արյան գինը, այս ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԷԼ, ՑԵՂԱՍՊԱՆՆԵՐԻՆ ու նրանց հովանավորներին, մարդկության ճակատագրեր տնօրինող միջազգային անպտուղ կառույցներին ապացուցուցում, և անհրաժեշտության դեպքում նորից ու նորից է ապացուցելու հայ մտքի ու բազկի դաշինքի անպարտելիությունը, հայի ապրելու և հարատևելու հաստատակամությունը:
Հաղթելու ենք:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ