1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Թուրքիայից և վարձկաններից եկող մարտահրավերները մտահոգիչ են... իսկ Ադրբեջանը արհեստական պետություն է, որը մի օր պետք է պայթի

«Թուրքիայից և վարձկաններից եկող մարտահրավերը մտահոգիչ են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»


Թուրքիան ու Ադրբեջանը երբեք չեն թաքցրել իրենց բացահայտ հայատյաց քաղաքականությունը, պատմությունը վերախմբագրելու ջանքերը՝ օգտագործելով բոլոր միջազգային հարթակները և ծախսելով ահռելի նյութական ռեսուրս: Դրա դրսևորումներից մեկը անցնող տարիների ընթացքում Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ահաբեկչական խմբավորումների կողմից հայաբնակ շրջանների վրա հարձակումներն էին, որոնք ուղղորդվում էին Թուրքիայի կողմից:
Սեպտեմբերի 27-ից Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված ռազմական էսկալացիայի հետևում, այսօր դարձյալ կանգնած է Թուրքիան՝ ներգրավելով վարձկան ահաբեկիչներ Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից: Եվ այսօր երկու հայկական պետությունները՝ Հայաստանն ու Արցախը, պայքարում են ոչ միայն թուրք-ադրբեջանական տանդեմի, այլև գլոբալ ահաբեկչության դեմ, որը սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար և միայն մեր դեմ չէ , որ ուղղված է այն:

«Միջազգային հանրությունը, առաջին հերթին հարևանության երկրները՝ Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, պետք է գիտակցեն, որ կան անվտանգության հետ կապված մարտահրավերներ, որոնք չեն կարող վերաբերվել միայն Հայաստանին ու Արցախին»,- այս համոզմանն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արաբագետ ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆԸ: Ներկայացնում ենք նրա դիտարկումները տարածաշրջանային իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ:

- Հարգելի՛ Արաքս, պատերազմի 12-րդ օրն է: Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, ռազմական էսկալացիա է սանձազերծել ընդդեմ Հայաստանի եւ Արցախի: Արգելված զինատեսակներով ռմբակոծվում են խաղաղ բնակավայրերը: Եվ այս պատերազմում ներգրավված են նաև վարձկան գրոհայիններ: Ըստ Ձեզ, ո՞ր խմբավորումներից են այդ վարձկանները, և ո՞ր երկրներից:

-Ըստ շրջանառվող լուրերի, վարձկանների հիմնական մասը՝ Սիրիայի տարբեր շրջաններից են: Նրանց մեջ կան թե՛ թուրքմեններ, թե՛ սիրիացի արաբներ: Վարձկանները հիմնականում սերում են Սիրիայում ալ-Կաիդայի ճյուղավորումը համարվող «Հայա Թահրիր ալ-Շամից», որը հայտնի է նաև Ջաբհաթ ալ-Նուսրա անունով: Այս տեղեկությունը հաստատել են նաեւ ռուսական պաշտոնական աղբյուրները: Զինյալների մի մասն էլ՝ թուրքմենական ծագում ունեցող «Սուլթան Մուրադ» խմբավորումից են, ինչպես նաև «Համզայից» ու «Սուլեյման շահից»: Տվյալներ կան նաև Աֆղանստանից, Պակիստանից և այլ շրջաններից արցախյան պատերազմին վարձկանների հնարավոր մասնակցության մասին:

-Հայտնի, որ մի քանի տարի շարունակ, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում մենք նկատում էինք ահաբեկչական խմբավորումների, ջիհադիստների հարձակում հայկական բնակավայրերի, քրիստոնեական սրբությունների վրա: Իսկ դրա հետևում ոչ այնքան բացահայտ կերպով կանգնած էր Թուրքիան, որը նաստում է զինյալ ահաբեկիչների՝ իր իսկ տարածքում մարզմանն ու վերազինմանը: Արդյո՞ք կանխատեսելի էր, որ այդ խմբերը ներգրավվելու են նաև ադրբեջանական բանակում՝ ընդդեմ Արցախի ու Հայաստանի:

-Ադրբեջանի իշխանությունները միշտ հայտարարում էին, որ իրենց բանակը տարածաշրջանի ամենամարտունակ ու լավ զինված բանակներից է: Այն փաստը, որ դիմել են վարձկանների օգնությանը, ապացուցում է ադրբեջանական բանակի շուրջ հյուսված միֆերի մասին: Եվ վերջապես՝ հանուն ի՞նչի պետք է կռվի ադրբեջանական բանակը: Ի՞նչ է նրանց համար Արցախը՝ պարզապես տարածք: Ցանկացած բանակի համար շատ կարևոր է նաև ոգին, և հայրենասիրությունը: Մյուս կողմից, Ադրբեջանում վարձկանները հայտնվել են Թուրքիայի միջոցով, որը շփման գիծ է նետել Սիրիայում և տարածաշրջանում իր կողմից վերահսկվող ջիհադական ռեսուրսը, որը Ադրբեջանում վստահաբար կոչնչանա: Այդ վարձկաններին ըստ ամենայնի հավատացրել են, թե գնում են կռվելու «անհավատների» դեմ, և միանգամայն այլ նշանակության առաջադրանքներ են իրականացնելու:

-Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների մենք տեսել ենք նաև Արցախյան գոյամարտի տարիներին, մասնավորապես Աֆղանստանից, ապա Ապրիլյան պատերազմում: Իսկ այսօրվա իրավիճակն ինչո՞վ է առանձնանում իր դրսևորումներով ու մասշտաբներով:

-1993-1994 թթ. Հեյդար Ալիևը Աֆղանստանից բերեց աֆղան և «արաբ աֆղանցի» վարձկաններ, որոնց մի մեծ մասը սպանվեց ռազմաճակատում, քչերը վերադարձան հետ: Մի մասն էլ անցավ Հյուսիսային Կովկաս:

՞նչ գնահատականի է արժանի Իսրայելի ներգրավվածությունն ու բացահայտ սպառազինումը Ադրբեջանին , ինչպես նաև աջակցությունը Թուրքիային: Ի՞նչ քաղաքական նպատակ ունի այս համագործակցությունը:


-Իսրայելն Ադրբեջանի հետ սովորական առևտուր է անում, համագործակցում ռազմական, ռազմատեխնիկական, էներգետիկ և այլևայլ ոլորտներում: Բացի այդ, Հայաստանը տասնամյակներ շարունակ Իսրայելի հետ քաղաքական համագործակցություն չի զարգացրել, իսկ Ադրբեջանը հաջողությամբ առաջ է գնացել՝ Իսրայելի հետ իր հարաբերություններում: Ամեն պարագայում, համոզված եմ, որ Իսրայելի հետ Հայաստանը պետք է հաջողի զարգացնել բազմակողմ հարաբերություններ:

-Դուք Ձեր վերջին գրառումներից մեկում Սիրիայի Արաբական Հանրապետության ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումը բնորոշել եք խելամիտ և հավասարակշռված, քանի որ հասցեականություն կար: Իսկ ի՞նչ վերաբերմունք եք նկատում արաբական աշխարհում ՝ հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիայի:

-Արաբական առանձին երկրների ԱԳՆ հայտարարություններում՝ Եգիպտոս, Հորդանան և այլն, հիմնականում հավասարության նշան էր դրված, ինչը մեր համար բավարար չէ: Առնվազն պետք է նշված լիներ, որ անընդունելի է երրորդ կողմի միջամտությունը՝ արցախյան հակամարտության մեջ: Այս իմաստով, առանձնանում էր Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարությունը, որն իհարկե լուրջ առաջխաղացում էր: Իսկ Սիրիայի հետ կապված, արդեն նշեցիք: Իսկապես, գրագետ և անաչառ տեքստ էր:

-Այսօր Թուրքիան միջազգային ահաբեկչություն արտահանող երկիր է , որի համար չի պատժվել մինչ օրս: Իսկ մենք այսօր կռվում ենք միջազգային ահաբեկչության դեմ՝ միաժամանակ պայքարելով նաև տարածաշրջանի անվտանգության համար: Ի՞նչ հետևանք է սա առաջացնելու նույն Ադրբեջանի համար՝ իր զորքում տեղակայելով ահաբեկիչներին: Եվ սա ի՞նչ քաղաքական արձագանք կգտնի Ռուսատանում և Իրանում:

-Միջազգային հանրությունը, առաջին հերթին հարևանության երկրները՝ Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, պետք է գիտակցեն, որ կան անվտանգության հետ կապված մարտահրավերներ, որոնք չեն կարող վերաբերվել միայն Հայաստանին ու Արցախին: Թուրքիայից և վարձկաններից եկող մարտահրավերը մտահոգիչ են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից: Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրածովյանում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Կովկասում, թուրքական համայնքների հարաճուն ընդլայնումն ու թուրքական քաղաքականության ակտիվացումը Եվրոպայում, նաև՝ Բալկաններում, թյուրքական և սուննիական աշխարհում Թուրքիայի հետևողական առաջխաղացումն ու առաջատար պետություն դառնալու ցանկությունը՝ իրականում մարտահրավեր են ոչ թե մի պետության կամ մի խումբ պետությունների, այլ՝ ամբողջ աշխարհի համար: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ոչ թե պետք է մտահոգիչ լիներ, այլ այս հարցում պետք է այլևս գործնական բազմաթիվ քայլեր արված լինեին միջազգային հանրության և հարևանության երկրների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի կողմից, որի անդամ-պետությունն իրենց զենքերն ուղղորդում է Արցախի խաղաղ բնակչության դեմ:

Եթե 1991 թ-ին, Քուվեյթի դեմ Իրաքի հարձակումից հետո միջազգային հանրությունը ԱՄՆ-ի առաջնորդությամբ կարողացավ կասեցնել Սադդամ Հուսեյնին և պատժամիջոցներ կիրառել Իրաքի դեմ, ապա այժմ առնվազն նույն կերպ պետք է վարվեր Թուրքիայի հետ: Ինչո՞ւ չի կարելի պատժամիջոցներ կիրառել Էրդողանի, Ալիևի, նրանց ընտանիքների, նրա շրջապատի դեմ այնպես, ինչպես հեշտությամբ արվեց Սիրիայի և Բաշար Ալ-Ասադի դեմ, ով իր երկրի տարածքում պայքարում էր միջազագային ահաբեկչության դեմ: Սակայն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի առկայությունը՝ գործնականում խանգարում են Թուրքիայի դեմ միասնական մոտեցումների մշակումն ու իրականացումը, կամ գոնե այս գործընթացը ձգձգվում է:

-Պատերազմի առաջին իսկ օրերին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կոչ հղեց Ադրբեջանի տարածքի տեղաբնիկ ազգերին՝ չմասնակցել պատերազմին, մասնավորապես ասելով. «Մենք կարևորում ենք Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ թալիշների և լեզգիների՝ մեր հիմնախնդրին խորապես տիրապետելու, ինչպես նաև համակրանք ունենալու մշտական դրսևորումները:
Ուզում եմ հավաստիացնել, որ մենք թալիշ և լեզգի ժողովուրդների արդարացի պայքարի կողքին ենք, և պատրաստ ենք բոլոր հնարավոր միջոցներով նպաստել ձեր պայքարի վերջնանպատակին՝ անկախության ձեռքբերմանը»:
Գիտենք նաև, որ Ադրբեջանը առաջին գիծ է ուղարկել բնիկ ազգերի ներկայացուցիչներին: Կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանն այս ճանապարհով, թաքնված կերպով իրականացնում է էթնիկ զտումներ:

-Ադրբեջանը, իսկապես, առաջին գիծ է մղել Ադրբեջանի տեղաբնիկներին, և շատ ճիշտ է, որ Հայաստանից և Արցախից նրանց ուղղված կոչեր հնչեն: Մենք պետք է դիմենք, խոսենք այդ ժողովուրդների հետ, որպեսզի նրանք չկռվեն Հայաստանի և Արցախի դեմ: Ադրբեջանը ուղղակի օգտագործում է նրանց:

-Հարգելի՛ Արաքս, Ձեր գնահատմամբ կա՞ն նախադրյալներ, որ հետագայում տեղաբնիկ ազգերի ընդվզումների հետևանքով երկիրը կպառակտվի և այս պատերազմը կդառնա գլխացավանք հենց Ադրբեջանի համար:

-Ադրբեջանը արհեստական պետություն է՝ արհեստական ինքնությամբ, որը մի օր պետք է պայթի, Ադրբեջանը պետք է մասնատվի: Ադրբեջանի տարածքում տարբեր պետությունների ստեղծումը անվտանգային նոր իրավիճակ կստեղծի Հարավային Կովկասում, որը կարող է շահեկան լինել Հայաստանի և Արցախի համար:

-Ադրբեջանական բանակում ներգրավված վարձկան գրոհայինները, ջիհադիստները տարիներ շարունակ օգտագործվել են արաբական երկրները կազմաքանդելու, էթնիկ-կրոնական ազգամիջյան բախումներ հրահրելու համար: Հեռանկարային համարու՞մ եք, որ հետագայում Հայաստանի մասնակցությամբ մի շարք արաբական երկրների հետ կարող է ստեղծվել դաշինք՝ ահաբեկչության դեմ պայքարի համար:

-Դեռևս վաղ է այդ մասին խոսել, բայց Հայաստանը պետք է ձգտի խորացնել համագործակցությունը արաբական այն երկրների հետ, որոնք Հայաստանի նման ունեն նույն սկզբնաղբյուրն ունեցող անվտանգային մարտահրավերներ:

 


Զրուցեց՝Հասմիկ Պողոսյանը

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ Աշխարհից 

Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծ... Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծ... Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումն ավարտվ... Եվրամիության երկրները միաձայն կոչ են արել Իսր... Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրաց... Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական ... Բագրատ Սրբազանը չի մասնակցի Ոսկեպարում տեղի ... Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանությ... եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պ... Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծ... Կկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ա... Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետու... Իրանական անօդաչու թռչող սարքը խճճվել է իրաքյա... Խամենեին է հրամայել հարվածներ հասցնել Իսրայել... Մնացել է երկու մատով բռնելու քարտեզ , ու... Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Իսրա... ՊՆ-ն ծառայողական քննություն կանցկացնի Ուրալնե... Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Երևանում... Ալիևը մի օր կասի` ընդունենք մուսուլմանություն... Այո՛, Ոսկեպարում «Stand up against evil» է` ս... Նիկոլի միլիոնավոր դոլարների "պադավատակայսրութ... Արցախցիների 30-40 տոկոսը պատրաստվում է լքել Հ... Դադարեցվել է «Զվարթնոց» օդանավակայանի գազամատ... Լավրովը ժամանել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ ԱԳ ն... Ձեր գեղեցկության բանալին գտեք Pure Skin Cosm...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
«Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր Կանխել են հնարավոր գաղտնալսումները` հեռախոսների միջոցով «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում անցած շաբաթ տեղի ունեցած փակ քննարկման ժամանակ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԶՈՒ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, հանդիպման սենյակ է բերվել մի սարք, բոլոր պատգամավորների հեռախոսները հավաքել ու դրել են այդ սարքի վրա։ Բայց դա ոչ թե խլացուցիչ է եղել՝ հեռախոսային կապն աշխատել է։ Ասում են՝ այդ սարքով կանխել են Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան.«Ժողովուրդ» «Փաստաբաններն ահազանգում են՝ եթե այսպես շարունակվի, ապա կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բանն այն է, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ կալանավորներին բանտից դատարան չեն կարողանում բերել: Օրերս նիստերից մեկով դատավոր Արտուշ Գաբրիելյանն էր զայրացել. «Ամեն անգամ մի պատճառաբանություն եք ներկայացնում՝ մեքենա չկա, բենզին չկա, ուղեկցող անձնակազմ չկա։ Ես արդեն նախարարին պետք է զանգեմ այս հարցով։ Դատական նի Իշխանականներին ու իշխանության ցանկությունները կատարողներին ամեն ինչ կարելի՞ է «Փաստ» օրաթերթը գրում է. 2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի պողոտայի վրա տեղի է ունեցել մահացու ելքով ավտովթար: Եվ, ինչպես պարզվում է, ավտովթարի «հեղինակը» եղել է Հրաչյա Մուշեղյանը: Խոսքը նախկին ՀՔԾ (հիմա՝ hակակոռուպցիոն կոմիտե) քննիչ Հրաչյա Մուշեղյանի մասին է, որը կարճ ժամանակում դարձավ վարչության պետ, ապա թողեց աշխատանքն ու անցավ փաստաբանական գործունեության: Ըստ մամուլի հրապարակումների, Հրաչյա Գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մայրն այդ տեսանյութերը ուղարկել է բանտ. մանր... «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մորից՝ Աննա Արեւշատյանից բացի, եւս մեկ անձի է մեղադրանք առաջադրվել այդ գործով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մեղադրանք է առաջադրվել երեխաների հոր հետ կալանքի տակ գտնվող մեկ այլ կալանավորի, որը եւս մանկապղծության համար է կրում իր պատիժը: Բանն այն է, որ ք
website by Sargssyan