1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Հիմա մենք ականատեսն ենք Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության նոր փուլին, որտեղ որպես պատրվակ ՝ Թուրքիան օգտագործվում է Արցախյան հակամարտությունը, և Հարավային Կովկասում բացում ահաբեկչական խմբավորումների մի նոր որջ»

Մեր զինվորը լուծում է միջազգային անվտանգության համար կարևորագույն խնդիր

 

«Հայ ազգն այսօր՝ հերթական անգամ պետք է դիմակայի ու կասեցնի պանթուրքիզմի ծրագիրը, ինչպես դա արեցինք 1918 թվականին՝ Սարդարապատում»

Թուրքիան տարիներ շարունակ փորձել է «դերակատարություն» ունենալ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և դառնալ առաջնորդ երկիր՝ ամենուր ներգրավվելով պատերազմների մեջ: Իր ծավալապաշտական նկրտումները կյանքի կոչելու համար օգտագործել և օգտագործում է վարձկան ահաբեկիչների: Այսօր բացահայտ հանդիսանում է միջազգային ահաբեկչության հովանավոր պետություն:

Հայաստանի ու Արցախի դեմ թուրք–ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմի 16-րդ օրն է: Եվ առաջին իսկ ժամերից պարզ դարձավ, որ ադրբեջանական զինուժում ներգրավված են ահաբեկչական խմբավորումներ՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ: Հայաստանն ու Արցախը պատերազմում են միջազգային ահաբեկչության դեմ: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այս ծավալապաշտական նկրտումների հետևում տեսնում է պանթուրքիզմի վտանգը, որին Թուրքիան հավատարիմ է, և երբեք դա չի թաքցնում:

«Վարձկանների ներկայությունը Հարավային Կովկասում պետք է դիտել ահաբեկչական գործողությունների տեղափոխում Կովկաս, սրան պետք է տրվի միջազգային գնահատական»,-ասում է ակադեմիկոսը:


Ի՞նչ մարտահրավերների առաջ են կանգնած այսօր Հայաստանն ու Արցախ աշխարհը: Արդյո՞ք սա միայն մեր պատերազմն է: Ինչպիսի՞ հետևություններ պետք է անի միջազգային հանրությունը գլոբալ սպառնալիքի նկատմամբ: Այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ, NEWSMEDIA.am-ի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացնում գիտնականը՝ մատնանշելով ակունքները, որոնց պետք է առանձնակի ուշադրություն դարձնել:

-Պարո՛ն Սաֆրաստյան կանխատեսելի՞ էր արդյոք թուրք-ադրբեջանական տանդեմի նման լայնամասշտաբ ու բացահայտ հարձակումը՝ Հայաստանի ու Արցախի նկատմամբ:

-Իհարկե: Եվ իմ կարծիքով պետք է մի կողմից տարանջատել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները, որոնք ուղղված են հարևան երկրների դեմ՝ Սիրիա, Իրաք…Սիրիայում արդեն մշտապես օկուպացրել է տարածքը, Իրաքում ևս ռազմական գործողությունների մեջ է: Կիպրոսում տեղակայել է մեծաթիվ զորք, ուղարկում է վարձկաններին, իր ստորաբաժանումներին Լիբիա…Եվ հիմա արդեն Հարավային Կովկաս է ուղարկում վարձկան ահաբեկիչների: Ռազմաբազաներ է ստեղծում Քաթարում, աֆրիկյան երկրներում, Նախիջևանում, փորձում է զինուժի միջոցով ամրացնել իր դիրքերը տարբեր տարածաշրջաններում:

Բայց կա մյուս կարևոր գործոնը՝ պանթյուրքիստական ուղղությունը: Շատերն այս հանգամանքին ուշադրություն չեն դարձնում, ինչը սխալ է: Այսօր տեսնում ենք, որ պանթուրքիզմը դառնում է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն, պետական համապատասխան կառույցները մեծ ջանքեր են ներդնում տարբեր թյուրքալեզու երկրների հասարակական և քաղաքական շրջանակների ներգրավվման համար, ստեղծվում են հասարակական կազմակերպություններ, մշակութային կենտրոններ: Սա պանթյուրքիմի առաջին փուլն է: Մյուսը՝ թյուրքալեզու որոշ երկրների կազմակերպությունն է՝ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը, որը Թուրքիայի ղեկավարությամբ զբաղված է պանթյուրքիզմի գաղափարները տարածելով միջպետական մակարդակով:

Պանթյուրքիզմն ունի մեկ այլ ուղղություն ևս՝ հասցեագրված Եվրոպային: Եթե մինչև վերջերս Թուրքիայի նկրտումների կենտրոնում Ադրբեջանը և Միջին Ասիայի թյուրքալեզու երկրներն էին, Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Չինաստանի թյուրքալեզու շրջանները, ապա այսօր այն ընդգրկում է նաև Եվրոպան, որի մի շարք երկրներում գործում են կենտրոններ, կազմակերպություններ, որոնք մշակութային քողի ներքո տարածում են պանթյուրքիստական գաղափարներ: Դրանք իրականում ղեկավարվում են «Գորշ գայլեր»-ի կազմակերպության կողմից: «Գորշ գայլերի» գործունեությունը անգամ Աֆրիկա է տեղափոխվել: Այդ գործունեությունը համակարգվում է թուրքական հետախուզության՝ ՄԻԹ-ի կողմից:

Հաջորդ կարևոր շեշտադրումը. պանթուրքիզմը շաղկապվում է նաև պանիսլամիզմի հետ, որը ծայր է առել դեռ Թուրքիայում 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո: Այն ժամանակ ստեղծվել էր թյուրք-իսլամական սինթեզի գաղափարախոսությունը, որը տարածում գտավ երկրի ներքին կյանքում: Հիմա այն հանդես է գալիս պանթյուրքիզմի և պանիսլամիզմի գաղափարախոսությունների համակցման տեսքով, և իր արտահայտումն է գտնում արտաքին քաղաքականության մեջ:

Այս բոլոր գաղափարական գործոնները պետք է ուսումնասիրել, որովհետև այսօրվա Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը դրա մասին է վկայում: Եվ սրան պետք է լրջորեն վերաբերվենք: Այսօր Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմը՝ պանթյուրքիզմի աշխարհով մեկ տարածման փուլերից մեկն է: Արցախը պատնեշ է պանթյուրքիստական ծրագրերի իրականացման ճանապարհին: Պատահական չէ, որ Թուրքիան է ղեկավարում ագրեսիվ պատերազմը Արցախի դեմ:
Շատ ճիշտ են այն բնորոշումները, որ մենք այսօր պատերազմում ենք ոչ միայն թուրք-ադրբեջանական տանդեմի, այլև միջազգային ահաբեկչության դեմ: Բայց այստեղ ևս պետք է հաշվի առնենք, որ այդ վարձկան ահաբեկիչները հիմնականում թյուրքալեզու ցեղերի ներկայացուցիչներ են: Իսկ Ադրբեջանն այս պարագայում, պարզապես խամաճիկ է Թուրքիայի ձեռքին:

-Պատմաբան-ակադեմիկոս՝ Ռուբեն Սաֆրաստյանն այն գիտնականներից է, ով միշտ կանխատեսել է Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ այսպիսի լայնամասշտաբ հարձակում Հայաստանի ու Արցախի նկատմամբ, որովհետև այդ երկիրը միշտ ունեցել է ցեղասպանական քաղաքականություն, պանթյուրքիստական, ծավալապաշտական նկրտումներ: Եվ այսօր թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմի հետևում նույնպես տեսնում է դրա պատմական հիմքերը…

-Որպես պատմաբան ՝ հաճախակի նշում եմ, որ 20-րդ դարում Թուրքիայի նպատակն է եղել գրավել Հարավային Կովկասը: Թուրքիան այդ ուղղությամբ փորձեր կատարեց 1914, 1918, 1920 թվականներին, 1941-1942 թթ. լրջորեն պատրաստվում էր դրան: Այժմ էլ էրդողանը նպատակ ունի իր նախորդների ցանկությունն իրականացնելու «ավելի փափուկ» տեսքով՝ դարձնելով Հարավային Կովկասը Թուրքիայի ազդեցության ոլորտ: 

Հայ ժողովուրդը ընկալվում է պանթյուրքիստների կողմից որպես սեպ, որը խանգարում է իրականացնել նրանց գերագույն նպատակը՝ ստեղծել համաթյուրքական Թուրանը՝ Թուրքիայի թուրքերի առաջնորդությամբ: Հայոց ցեղասպանությունը նպատակ ուներ բնաջնել հայ ժողովրդին և վերացնել այդ սեպը: Քեմալականները շարունակեցին ցեղասպանության քաղաքականությունը: Պատահական չէ, որ 1920 թվականի նոյեմբերի 8-ին, գաղտնի հրաման է տրվում Հայաստան ներխուժած քեմալականների բանակի հրամանատար Քարաբեքիր փաշային, որտեղ բառացիորեն ասվում էր. «Հայաստանը պետք է ոչնչացվի»: Այդ ժամանակ դա նրանց չհաջողվեց: Հիմա մենք ականատեսն ենք Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության նոր փուլին, որտեղ որպես պատրվակ ՝ Թուրքիան օգտագործվում է Արցախյան հակամարտությունը և Հարավային Կովկասում բացում ահաբեկչական խմբավորումների մի նոր որջ, նոր օջախ, որին պետք է տրվի միջազգային գնահատական:

Կուզենայի մի հանգամանք էլ հաշվի առնենք. նրանք այսպիսով ուզում են լուծել աշխարհաքաղաքական խնդիրներ: Եվ այսօր մեր զինվորը ոչ թե միայն մեր Հայրենիքի պաշտպանության համար է պայքարում, այլև լուծում է միջազգային անվտանգության կարևորագույն հարց:

-Դեռ երկու-երեք ամիս առաջ Թուրքիայի ղեկավարությունը հայտարարում էր, որ իրենք «թաղել են Սևրը»: Ավելի վաղ հանդես էր գալիս սուլթան Համիդի ժառանգ՝ Աբդուլհամիդ Քահյան Օսմանօղլին ՝ ասելով, թե «հայերի հանդեպ կարվի այն, ինչ արվել է միշտ»: Եվ, վերջապես, Նախիջևանում կայացած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը: Կարո՞ղ ենք ասել, որ սրանք Հայաստանի ու Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի մեսիջներն էին:

-Նախապատրաստական փուլերն էին: Հայ ազգն այսօր՝ հերթական անգամ պետք է դիմակայի ու կասեցնի պանթյուրքիզմի ծրագիրը, ինչպես դա արեցինք 1918 թվականին՝ Սարդարապատում: Այսօր մարտի դաշտում մեր զինվորը մեծ ու ծանր առաքելություն է իրականացնում՝ համայն աշխարհի տեսանկյունից: Միայն թե քչերն են դա նկատում, և հասկանում: Մենք կռվում ենք՝ ինչպես արդեն ասացի, միջազգային անվտանգության համար: Սա միայն մեր պատերազմը չէ:

 

Արցախը պատնեշ է պանթյուրքիստական ծրագրերի իրականացման ճանապարհին: Պատահական չէ, որ Թուրքիան է ղեկավարում ագրեսիվ պատերազմը Արցախի դեմ

 

-Դուք Ձեր հարցազրույցներից մեկում, ինչպես նաև հիմա վերահաստատել եք այն գնահատականը, որ Թուրքիան ահաբեկչական խմբավորումների բերելով՝ ստեղծում է միջազգային ահաբեկչության մի նոր օջախ: Ի՞նչ դիրքորոշում ունեն այս դրսևորումների նկատմամբ Իրանն ու Ռուսաստանը:

-Սա հարցի մյուս կողմն է: Թուրքիան բերելով ահաբեկիչներին, բաշիբոզուկներին ՝ ընդլայնեց այդ սպառնալիքի վտանգը՝ Հարավային Կովկասի հաշվին: Երկու երկրները՝ Իրանն ու Ռուսաստանը հստակ դատապարտել են այդ: Կարծում եմ, որ հարևան այդ երկրների կողմից կլինեն ավելի վճռական քայլեր, և նրանց գնահատականները չեն մնա սոսկ հայտարարություններ:

-Պատերազմի առաջին իսկ ժամերին Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այսօր Հայոց բանակը և Արցախի Պաշտպանության բանակը կռվում են Թուրքիայի և միջազգային ահաբեկչության դեմ: Ինչպե՞ս եք այս պահին գնահատում մեր արտաքին քաղաքականությունը՝ ճշմատությունն աշխարհին հասցնելու համար:

-Աշխարհի շատ երկրների քաղաքական և հասարակական գործիչներ, պատգամավորներ սկսում են հասկանալ թուրք-ադրբեջանական տանդեմից, վարձկան ահաբեկիչներից եկող վտանգը, որն ուղղված է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ: Մեր հայրենակիցները Սփյուռքում ևս մեծ ու կարևոր դեր են կատարում այս առումով: Արձանագրեմ, որ Հայաստանն ակտիվ է ճշմարտությունն աշխարհին հասցնելու գործում, ինչը շատ կարևոր հանգամանք է: Սա ընդհանուր առմամբ: Բայց ցավոք, չեմ տեսնում, որ աշխարհը պաշտոնապես դատապարտեր Թուրքիա-Ադրբեջան-ահաբեկիչներ՝ այդ եռամիասնության հանցավոր համագործակցությունը: Առայժմ միայն Կանադան է կոնկրետ քայլ կատարել՝ արգելելով ԱԹՍ-ների համար արտադրվող սարքավորումների վաճառքը Թուրքիային: Ես սա դիտարկում եմ որպես իրական գործողություն:

Բայց ռեալ քայլեր դեռևս չեմ տեսնում: Իհարկե, ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը պահանջեցին, որ խաղաղություն հաստատվի: Սակայն, օրինակ. լռում է Չինաստանը, ՆԱՏՕ-ի անդամ մյուս հիմնական երկրները նույնպես: Եվրամիությունը նույնպես պասիվ կեցվածք ունի: Տեսնում ենք, որ Թուրքիային հաջողվում է մանևրել, և մոլորության մեջ գցել աշխարհին: Հաշվի են առնվում դաշնակցային հարաբերությունները, աշխարհագրական դիրքն ու շահերը…Հանուն այդ նկատառումների՝ «կուլ» են տալիս Թուրքիայի լկտի ու ագրեսիվ պահվածքը, որն ինքնին վտանգ է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար:

Պետք է դրական գնահատենք Ռուսաստանի Դաշնության ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ հումանիտար հրադադար հաստատել: Բայց, ինչպես տեսնում ենք, անգամ սա նշանակություն չունեցավ ագրեսորների համար. չեն դադարում հրթիռակոծությունները խաղաղ բնակավայրերի դեմ: Թուրք սպաները շարունակում են ղեկավարել ազերիների ռազմական գործողությունները, և համատեղ խախտում են հումանիտար հրադադարը: Եվ սա զարմանալի չէ, քանի որ ոսոխը միշտ էլ աչքի է ընկել իր նենգությամբ:

-Պարոն Սաֆրաստյան, Արցախի Նախագահը պատերազմի առաջին իսկ օրը հայտարարեց, որ Հայաստանն ու Արցախը պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ, որի հետևում կանգնած է Թուրքիան: Որքանո՞վ է կարևոր առանձնացնել այն փաստը, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում հանդես է գալիս չճանաչված պետությունը:

- Ես կարևոր եմ համարում Արայիկ Հարությունյանի այդ նախաձեռնությունը, որ ստեղծվի երկրների դաշինք՝ ահաբեկչության դեմ պայքարում: Այդ հնարավորություն կտա նաև ավելի արագ հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը:

-Մերձավոր Արևելքի երկրներում Թուրքիան վերջին տարիներին թիրախավորում է հայկական բնակավայրերը ՝ զինյալ ահաբեկիչների միջոցով: Իսկ այսօր բացահայտ աջակցում է Ադրբեջանին՝ նույն այդ խմբավորումներին հովանավորելով ու մարզելով: Արդյո՞ք սա գլոբալ մարտահրավերների շղթա չէ՝ ուղղված ոչ միայն Հայաստանին ու Արցախին, Հայ Դատի հասցեատերերին, այլև ամբողջ քրիստոնյա աշխարհին: Ի՞նչ հետևություններ պետք է անի միջազգային հանրությունը:

-Այսօր Թուրքիան շարունակում է ցեղասպանության քաղաքականությունը, տեղափոխելով այն Արցախի դեմ: Եթե 1915-ին կանոնավոր բանակի և ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ օգտագործում էին ավազակախմբերից՝ քրդերից և բանտերից ազատված հանցագործներից կազմված «Թեշքիլաթը մահսուսե» ջոկատներին (որոնք ղեկավարվում էին բանակի գործող սպաների կողմից), այսօր չի սահմանափակվում միայն ադրբեջանական զինուժով և օգտագործում է վարձկան ահաբեկիչների խմբավորումները՝ հիմնականում թյուքալեզու ցեղերից բաղկացած: Ընդգծեմ, որ վարձկաններին Թուրքիան օգտագործում է նաև այլ երկրներում... Նրանք իրենց դաժանություններով, ուղղված խաղաղ բնակչության դեմ, այդ թվում, նաև, քրիստոնյաների, արդեն «աչքի են ընկել», օրինակ, Սիրիայում:

Սակայն, Թուրքիայի ցեղասպանական ծրագրերը չեն դառնա իրականություն: Արցախի Պաշտպանության Բանակը հերոսաբար կռվում է, և պարտության է մատնում ինչպես թուրք-ազերիական տանդեմի զինված ուժերին, այնպես էլ վարձկան ելուզակներին:

-Հնարավոր համարու՞մ եք, որ ակտիվ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում մենք կհասնենք նրան, որ Թուրքիան ու Ադրբեջանը պատասխան տան Միջազգային դատարանի առաջ:

- Բավականաչափ նյութեր են հավաքվել այդ առումով: Կա նաև ՄԻԵԴ-ի միջանկյալ որոշումը: Տեսնում եմ ակտիվ պայքար Հայաստանի, Արցախի ՄԻՊ-երի ջանքերի շնորհիվ: Կարևորում եմ նաև, որ մեր դիվանագիտությունն իր ջանքերը ներդնի Արցախի անկախության միջազգային ճանաչմանը հասնելու համար: Պետք է այս ճանապարհով հնարավորինս արագ առաջ շարժվել: Ու համոզված եմ՝ հաղթելու ենք նաև դիվանագիտական ճակատում:

 

Զրուցեց՝ Հասմիկ Պողոսյանը

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ Աշխարհից 

Ազգովի պետք է ծառայենք երկրի, պետության շահին... Սեպտեմբերի 30 ին, երբ վերջին անգամ ծածանեց հա... «Խորհրդարան պետք է գան Խաչատուր Սուքիասյանի ն... ԱԹՍ-ՆԵՐԸ ԳԱԼԻՍ ՆԿԱՐՈՒՄ, ԳՆՈՒՄ ԵՆ.ԿԱՐԳԱԴՐԻ ՓՈ... Հողի հանձման, նվիրաբերման պրոցես էր այդ օրերի... Իրականության բացահայտո՞ւմից է վախեցած քննիչը,... «Վանեցյանը թող չմոռանա, որ ինքը Մարգոյի տղեն... Նոր բնակարան՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերո... ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով է դավաճանել հայ զինվորին և ինչի... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ,որն այս պահի դրությամբ քր.գործ... «Աստված չանի պատերազմ լինի, տես ախպերդ ազերին... ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Քրիստոսը երկրորդ անգամ եկավ. ասել ... Հիմա գոնե պետք է առանց ամաչելու ասենք, թե Հայ... Հայրենիքի զինվոր լինում են նաև մշակույթում Ցավ, նվաստացում, ամեն վարկյան սպասում էի, որ ... Մովսես Հակոբյանն է հանձնել մեր գյուղը, պատրաս... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... Հերոսի Հայրը պարզաբանում է «Անհարմար է նման ս... Փաշինյան, հրապարակի՛ր քեզ ձայնագրած դավաճանի ... Ճիշտ է կյանքը շարունակվում է, բայց էդքան անհո... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Կվերադառնանք՝օգոստոսի10-ին ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ՏԱՍ ՀՈԳՈՎ ՀԵՏԵՎԻՑՍ ՀԱՐՁԱԿՎԵՑԻՆ Թողարկվել է Ալեքս Ալեքսանյանի 2-րդ տեսահոլով... «Վանաձորում բդեշխներ, կլաններ չկան. մեզ համ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... NewsMedia.am Լրատվական Գործակալությունը դատապ... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ...  Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝... ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ.«Հnրս шռյուծների վшնդшկ... ՎԱՏԱՑԵԼ Է ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ. Փաստորեն ՍԵՒ ՈՒ ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ... «Ընդդիմությունը կարա լավ քարածուխ կրի. իսկ է... «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցության Համահիմնադիր ... ԱՊԱՑՈՒՅՑ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, թե ինչպես է Երեւանի թիվ ... ԻՍԿ ԲԵԼԱՋԻՈՅԻ ԳՐԻՇԻ «ԿՐԻՇԸ» ՏԵՂՆ Ա՞.... դուք ... «Խելագարության աստիճանի ցավեր են` չեմ դիմանու... Զրահաբաճկոն չունեցող երկրում, ո՞վ է վճարում վ... Հիմա մի անջատեք հեռախոսը, ու մի հատ լսեք… տես... ՁԱՅԱՆԳՐՈՒԹՅՈՒՆ. «Չես մարսելու Գայանե, եթե սեն... Bac tv-ի եթերում՝ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղ... Թարմացված(18+) Սկանդալային Տեսանյութ.Հայրենի ... ՆԱՎԱԿ ՃՈՃՈՂԻ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ՝ՔՐ.ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆ... Արթուր Ղազարյանը միշտ է եղել ժողովրդի կողքին.... Վարդանը ազնիվ նվիրյալ է. Նվիրյալն է իր ... Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը հեռացվել է աշխատանքից. ... «Քրիստոսը վերադարձել է. հիմա նա եկավ ու էս ա... Նորանշանակ ոստիկանապետը լուրջ է տրամադրված
Ինչո՞ւ է բենզինի գինը բարձրանում, եթե դոլարի փոխարժեքը նվազում է «Հայաստանում բենզինի գինը չի նվազում. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 480 դրամով, իսկ Պրեմիումը՝ 500 դրամով: Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերություններն արդարանում էին, որ թանկացման պատճառը դոլարի բարձր փոխարժեքն է, որն ազդեցություն է ունեցել ներմուծվող ապրանքների գների վրա: Բայց ինչպես նկատում եք, դոլարի փոխարժեքը նվազում է, բայց բենզինի բարձր արժեքը պահպան Ինչպես է հաջողվել Հայաստան տեղափոխել առևանգված ինքնաթիռը Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը։ Խոսքը առեւանգված ինքնաթիռի մասին է, որը այս տարվա փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք էր կատարել Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխան... ««Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման փաստը ոգևորություն է առաջացրել ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր մյուս ճամբարներում։ Խլղաթյանի դիրքերն Արմավիրում ամուր էին, մեծ կապեր ուներ, անգամ ԲՀԿ-ականներն էին անհանգիստ նրա՝ խաղի մեջ մտնելու փաստով։ Հիմա իրավիճակ է փոխվում։ Գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ն Արմավիրում բավականին լավ վիճակում է՝ ի տարբերություն մյուս մարզեր Գերի ընկած 6 զինծառայողներին տեղափոխել են Բաքու ՀՐԱՊԱՐԱԿԸ ԳՐՈՒՄ Է. Մեր տեղեկություններով, երեկ գերի ընկած 6 զինծառայողներին արագ վերադարձնելու բոլոր փորձերը կարելի է ձախողված համարել՝ նրանց տեղափոխել են Բաքու, եւ նրանց վերադարձնելուն ուղղված գործողությունները նույնը կլինեն, ինչ մյուս գերիների դեպքում է: Մենք տեղեկացանք, որ չեղարկվել է ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովի նախապես պլանավորված թռիչքը Մոսկվա, նրան հանձնարարված է մնալ Երեւանում եւ հետեւել հետագ Ինչո՞ւ է նեղացել Սասուն Միքայելյանը «Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն ուրբաթ օրը հանդես եկավ հայտարարությամբ, թե անընդունելի է համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ուստի «որոշել է չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»։ Չնայած Միքայելյանի մտերիմները փորձում են վստահեցնել, որ
website by Sargssyan