1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Եթե մեծ տերություններն այսօր չկասեցնեն այս պատերազմը, վաղն այս սպառնալիքն ուղղվելու է նաև իրենց դեմ»Անահիտ Խոսրոևա

«Եթե այս պատերազմը չկասեցվի, վաղը վտանգվելու է ամբողջ քրիստոնյա աշխարհը»


Պատմությամբ ու ճակատագրով կապվածները. երկու հնագույն ազգ՝ մեկ սիրտ

1913 թվական, նոյեմբերի 13: Պոլսո Հայոց պատրիարքությունը ստացավ մի նամակ- սպառնալիք՝ ուղղված մեր հոգևոր դասին: Իսկ իրականում այն հասցեագրված էր Հայկական բարձրավանդակի տեղաբնիկ ամբողջ հայ ազգին ու բոլոր քրիստոնյաներին: Հետագայում ՝ 1965 թվականին Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի ապրիլի 20-ի համարում Լևոն Վարդանի հրապարակած՝ «Թող թուրքը խոսի» խորագրով հրապարակման մեջ հայությունը տեսնելու էր ահա այս պատմական վավերագիրը.

«Ով հայ գյավուրներ, դուք լավ գիտեք, թե մոծակին ինչ է արժենում թևերը թափահարելը , ինչպես է նրա կյանքը կարճանում: Դուք, թևավորված հարիֆներ, նման եք այդ մոծակին, մոռանալով, որ դրանով կարճացնում եք ձեր կյանքը: Հեռու չէ ձեր կեղտոտ վախճանը: Չկասկածեք. մերձակա ժամանակներում մենք կկտրենք ձեր և ձեր պատրիարքի թևերը, կարգելենք ձեր ժողովները: Թուրքական յաթաղանը թռցրել է շատ գյավուրների գլուխներ, այսուհետև սպանելու մտադրությունը ևս չի կորցրել: Գիտցեք, որ թուրքերը երդվել են իրենց երկիրը մաքրել գյավուրներից, որոնք նման են թոքախտի բացիլների»:

Այսպես էր օսմանցին նախապատրաստվում իրագործել մարդկության պատմության ծանրագույն ոճիրներից մեկը՝ Հայոց ցեղասպանությոնը, որը նախերգանքն էր լինելու 20-րդ դարի ընթացքում կատարված բոլոր հանցանքների համար: Չդատապարտված ոճիրները ծնելու էին նոր ցեղասպանություններ, որոնք 21-րդ դարում էլ շարունակվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Եվ որքան էլ այսօր թուրքը ժխտի պատմական անհերքելի իրողությունը, ճշմարտության մասին վավերագրերը չեն այրվում, դրանք պահպանվում են աշխարհի տարբեր երկրների արխիվներում, մամուլի էջերում:
1924 թվականին ապրիլի 15-ին «Правда» թերթը հիշատակել է 1923 –ին երեսփոխան Հալիդեի՝ թուրքական պառլամենտում կատարած հայտարարությունը.

 

«Պետք է հայ ժողովրդին ոչնչացնել: Մենք պետք է պահպանենք ատելությունը հայերի նկատմամբ»:

Սրանք ընդամենը երկու օրինակն են այն բազմահազար փաստաթղթերից, որոնք աշխարհին միշտ մատուցելու են պատմական ճշմարտությունը: Դրանք վերցված են անվանի պատմաբան Ստեփան Պողոսյանի «Թուրքերը թուրքերի մասին» գիտական մենագրության մեջ: 

Եվ այս ատելության թիրախը միայն հայերը չէին: Բազմաթիվ փաստաթղթեր վկայում են, որ բնաջնջման թիրախում նաև քրիստոնյա մյուս ազգերն էին՝ հույները, ասորիները…
«Արևելքն առանց քրիստոնյաների». սա էր նրանց որդեգրած ծրագիրը՝ Մեծ Թուրան ստեղծելու ճանապարհին:

21-րդ դարն է: Չի փոխվել թշնամին և նրա ծրագիրը: Այսօր էլ արթուն է պանթյուրքիզմի գաղափարը, որը Թուրքիան հետևողականորեն ջանում է կյանքի կոչել՝ ներքաշվելով պատերազմների մեջ տարբեր տարածաշրջաններում: Պատմության մեջ Արյունարբու սուլթան մականունը ստացած Աբդուլ Համիդի ժառանգի խոսքերն ամենևին էլ անցյալ դարի վավերագրերից չեն: Դրանք հնչել են մի քանի ամիս առաջ.
«Հայաստանը թող խելքը գլուխը հավաքի, պատմությունից դասեր քաղի։ Որպես օսմանցիների թոռ, վստահ եղեք, որ ինչպես անցյալում եք մեզ վերաբերվել, այդպես էլ վաղն եք վերաբերվելու։ Եթե հետ վերադառնանք, դուք շատ կտխրեք։ Մեր ադրբեջանցի քաղաքացիներին օսմանցու խոսք եմ տալիս, միշտ ձեր կողքին եմ լինելու»: Ապա ավելացնում է՝ «Մենք հայերի դեմ անելու ենք այն, ինչ միշտ ենք արել»:
Սրանք չեն կարող պատահական խոսքեր լինել, այլ ամբողջացնում են Թուրքիայի ցեղասպան գաղափարների կրող լինելը, նրա այլատյաց քաղաքականությունը:
..Սեպտեմբերի 27-ից մինչ օրս ցեղասպան Թուրքիայի, հայատյաց Ադրբեջանի ու միջազգային վարձկանների համագործակցությամբ սանձազերծվել է լայնամասշտաբ պատերազմ՝ ընդդեմ Հայաստանի ու Արցախի: Խախտելով բոլոր միջազգային նորմերը՝ ռմբակծության տակ են առնված խաղաղ բնակավայրերը, դպրոցները, մշակութային հուշարձանները:

Եվ այսօր մասնագետներն արդեն ամրագրում են այն փաստը, որ Թուրքիայի բացահայտ ներգրավումը Արցախյան խնդրի մեջ, տարբեր երկրներից վարձկան ահաբեկիչներին տարածաշրջան բերելով և ադրբեջանական զինուժի կազմում երկու հայկական պետությունների դեմ ուղղելը՝ միջազգային ահաբեկչություն է: Այսօր Հայոց բանակը և Արցախի Պաշտպանության բանակը՝ կռվում են միջազգային ահաբեկչության դեմ: Մեր զինվորների կողքին խիզախորեն մարտնչում են նաև Հայաստանի ազգային համայքների ներկայացուցիչները՝ մեկ սիրտ դարձած:


NEWSMEDIA.am-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևան: Նրա հետ մենք խոսել ենք նաեւ Հայաստանի ասորական համայնքի անթաքույց նվիրվածության մասին: Նրանք ևս մարտնչում են թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում: Թշնամու դեմ պայքարում անմահացած հերոսների կողքին ընկան նաև ասորի զինվորները: Նրանք այսօր չորսն են՝ Նարեկ Դավթյան, Թորգոմ Սայադյան, Ռուդիկ Սարխոշև, Վիտալի Յակուբով: Նրանք անմահացան ՝ հարյուրավոր հայ քաջերի կողքին՝ կենաց մահու պայքար մղելով ծանր մարտերում: Եվ երբ գրվեն հայոց նորագույն պատմության էջերը, մեր լեռները կարձագանքեն նաև Թորգոմ Սայադյանի անունը, ում վերջին խոսքերն էին՝ «Ջախջախեցինք թուրքին»:
Այսօր հանուն Հայաստանի ու Արցախի հարատևման պայքարում են հայ զինվորը և մեր ազգային համայքների ներկայացուցիչների զավակները: Գոյապայքար է: Ծանր է պայքարը, ապրելու և մեր բոլորի Հայրենիքը պահպանելու և ապրեցնելու կամքը՝ անչափելի մեծ:
«Մենք պետք է լինենք ամուր և միասնական, որովհետև սա բոլորիս Հայրենական պատերազմն է: Եվ մենք հաղթելու ենք», - ասում է Անահիտ Խոսրոևան:

«Եթե այս պատերազմը չկասեցվի, վաղը վտանգվելու է ամբողջ քրիստոնյա աշխարհը»

Հայաստանն ու Արցախն այսօր դիմակայում են միջազգային ահաբեկչությանը և ցեղասպանության նոր մարտահրավերին: Երկու հայկական պետությունների դեմ այս լայնամասշտաբ հարձակումը Անահիտ Խոսրոևան գնահատում է որպես սպառնալիք՝ ուղղված ամբողջ քաղաքակիրթ աշխարհին:

Բնութագրությունը հասանալի չէ

 

-Հարգելի՛ Անահիտ, հայերն ու ասորիները մարդկային քաղաքակրթության ակունքներում կանգնած հնագույն ազգերն են: Միասին անցել ենք պատմական մեծ ճանապարհ, կիսել միևնույն ճակատագիրը՝ ցեղասպանության ցավը: Նայելով այսօրվա իրադարձություններին՝ ի՞նչ պատմական զուգահեռներ կարող եք անցկացնել: 

-Հայ և ասորի ազգերը իրենց բազմադարյան պատմության ընթացքում անցել են գոյատևման համար մաքառումների դաժան ուղի, և ապրել բազմաթիվ օրհասական պահեր: Սակայն այն ծանր փորձություններին, որին այս երկու քրիստոնյա ազգերը ենթարկվեցին 19-րդ դարի վերջին և Առաջին աշխարհամարտի տարիներին, չուներ իր նախադեպը մարդկության պատմության ընթացքում. թուրքական ավանդական ջարդարարական քաղաքականությունը հասել էր իր գագաթնակետին, որի արդյունքում Օսմանյան Թուրքիայի լծի տակ գտնվող հայերն ու ասորիները ոչնչացվեցին, տեղահանվեցին ու զոհվեցին Մերձավոր Արևելքի անապատներում:
…19-րդ դարի վերջին տասնամյակի կոտորածների հրեշավոր քաղաքականությունն իրագործելու համար սուլթան Աբդուլ Համիդը բավարար չհամարեց մշտական զորքը. 1891 թ. Արևմտյան Հայաստնում սուլթանի հրամանով ստեղծեցին «համիդիե» քրդական հեծելագնդերը, որոնք իրականացնում էին կոտորածները: Համիդեականներին տրվեցին լայն լիազորություններ՝ պաշտոն, թոշակ, զենք կրելու իրավունք և այլն: Ծառայելով սուլթանին՝ վերջիններս ահ ու սարսափ էին տարածում քրիստոնյա բնակչության շրջանում, ապա իրականացնում կոտորած: Այդ ժամանակ 300 հազար հայերի հետ մեկտեղ աբդուլհամիդյան կոտորածներին զոհ գնացին նաև 55 հազար ասորիներ, իսկ Առաջին աշխարհամարտի տարիներին Արևմտյան Հայաստանի տարածքում մեկ ու կես միլիոն հայերի հետ մեկտեղ ցեղասպանության զոհ դարձավ նաև ասորիների 2/3 մասը՝ շուրջ կես միլիոն մարդ:
Պարզ բան է, որ Արևմտյան Հայաստանում ապրող ասորիներն իրենց անվտանգությունն ապահովելուն համար ամենուրեք մասնակցում էին հակաթուրքական ազատագրական պայքարին, ստեղծում էին ֆիդայական զինական խմբեր: Եվ հայերն ու ասորիները, ինչպես այսօր, այնպես էլ այն ժամանակ համագործակցում էին միմյանց հետ՝ ազգային-ազատագրական պայքար մղելու հարցում թշնամու դեմ:
Նշեմ միայն մի փաստ. ասորիների ու հայերի շրջանում մեծ ճանաչում ունեցող ասորի բժիշկ Աբրահամը, շրջելով ասորական գյուղերով, նրանց հայերի հետ միասին պայքարելու կոչեր էր անում: Նրա քարոզչության արդյունքում այս գյուղերի բնակիչները մասնակցեցին բազում ինքնապաշտպանական կռիվների և դարձան նրանց անդավաճան զինակիցները: Հայ-ասորական համագործակցության և եղբայրական հավատարմության մասին պատմական վկայություններ շատ կան: Մեր ազգերը միասին են եղել և ազատագական պայքարում:
Թուրքիայի Հանրապետությունն այսօր էլ շարունակում է մնալ իր պապերի ցեղասպան էությանը հավատարիմ: Կանգնելով Ադրբեջանի թիկունքին, սանձազերծելով այս չափի լայնամասշտաբ հարձակում ընդդեմ Արցախի ու Հայաստանի, ու դեռ գումարած այս ամենին բերելով տարածաշրջան վարձկան ահաբեկիչներ, որպեսզի նրանք կռվեն մեր դեմ. արդյո՞ք սա նույն ցեղասպան քաղաքականության շարունակությունը չէ, ինչ 105 տարի առաջ: Անկասկած ձեռագիրը նույնն է:

-Թուրքիան տարիներ շարունակ Մերձավոր Արևելքի երկրներում հովանավորել է ահաբեկչական խմբավորումներին, որոնք ոչնչացրեցին Մաալուլան՝ արամեեախոս ասորիների սրբավայրը, այրեցին մշակութային մեծ արժեք ներկայացնող սրբապատկերները, սպանեցին միանձնուհիներին, ապա ոչնչացեցին ասորա-բաբելոնական պատմա-մշակութային հուշարձանները, հարձակվեցին հայկական բնակավայրերի վրա, պայթեցրեցին Հայոց ցեղասպանության նահատակների մասունքներն ամփոփող Դեր–Զորի Սրբոց նահատակաց եկեղեցին…Իսկ այսօր Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական զինուժը համալրվում է տարբեր երկրներից բերված վարձկան ահաբեկիչներով: Արդյո՞ք սա թուրքերի դեռ 19-րդ դարի կեսից որդեգրած՝ «Արևելքն առանց քրիստոնյաների» քաղաքականության շարունակությունը չէ:

-Միանշանակ: Միայն այն փաստը, որ տարածաշրջանում վարձկան ահաբեկիչներ կան, սա պետք է ամբողջ աշխարհը դատապարտի և ոտքի կանգնի նրանց դեմ: Այս օրերին բազմիցս է խոսվել, և ես էլ վերահաստատում եմ, որ Հայոց բանակի և Արցախի Պաշտպանության բանակի մեր զինվորներն այսօր պաշտպանում են ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլև պայքարում են մեր դեմ բացահայտ ուղղված միջազգային ահաբեկչության դեմ: Այս պատերազմը միայն մեր պայքարը չէ: Եթե մեծ տերություններն այսօր չկասեցնեն այս պատերազմը, վաղն այս սպառնալիքն ուղղվելու է նաև իրենց դեմ: Սակայն, այստեղ մի բան էլ կուզեմ ավելացնել. այո՛, վարձկաններ կան, ու, ինչպես ասացի, այս փաստը պետք է անհապաղ դատապարտի աշխարհը, բայց եկեք չմոռանանք որ ադրբեջանցին նույնպես վայրագ, ստոր ու բարբարոս է. հիշենք գիշերը քնած ժամանակ կացնի 16 հարվածով սպանված հայ սպա Գուգեն Մարգարյանին (որին անմիջապես հետևեց Ռամիլ Սաֆարովի հերոսացումը), Ապրիլյան պատերազմի ժամանակ խոշտանգված մեր եզդի եղբայր Քյարամ Սլոյանին…Ահա նրանց ձեռագիրը: Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ չի կարող Արցախը լինել մի երկրի կազմում, որը ոչ միայն պատմականորեն չէր կարող իրեն պատկանել, այլև քաղաքակրթական հակոտնյա է:

-Եվ այսօր դարձյալ պատերազմ է Հայաստանի ու Արցախի դեմ: Հայերի հետ միասին առաջնագծի ամենաթեժ կետերում մարտնչում են մեր ազգային համայքների ներկայացուցիչները: Ինչպես պատմության ընթացքում, այնպես էլ այսօր միասին պայքարում են հայերն ու ասորիները…

-Այո, միասին ենք: Հայաստանում ծնված և ապրած ասորիներիս համար այս սուրբ հողը մենք մեր հայրենիքն ենք համարում, որի համար միշտ պատրաստ ենք կռվելու մինչև վերջին շունչը: Ադրբեջանն իր ազգային փոքրամասնություններին է բերել առաջին գիծ՝ այդպես էթնիկ զտումներ իրականացնելու և բնիկ ազգերին ոչնչացնելու համար: Բայց Հայաստանն այն երկիրն է, որի համար մենք մեր կամքով ենք գնացել առաջին գիծ՝ պաշտպանելու մեր հայրենիքը: Մենք այսօր արդեն չորրորդ զոհն ունենք, որից մեկը՝ 59-ամյա կամավորական Ռուդիկ Սարխոշևն է: Նա Հայրենական Մեծ պատերազմի հերոս, Արզնի գյուղի բնակիչ Սերգեյ Սարխոշևի թոռն է: Ռուդիկ Սարխոշևը 5 օր իրենց տարածքային զինկոմիասարիատի դռների մոտից չի հեռացել այնքան, մինչև իրեն որպես կամավոր տանեն ռազմաճակատ: 10 օր արիաբար կռվելուց հետո ընկավ, որպես հերոս: Սա բոլորիս հայրենական պատերազմն է, որը պետք է միասնաբար հաղթության հասցնենք:

-Միջազգային նորմերով հանցանք է համարվում մարտերի ժամանակ մշակութային հուշարձաններ ոչնչացնելը: Սակայն բոլոր միջազգային իրավունքի նորմերն արհամարհող թուրք-ադրբեջանական տանդեմը թիրախավորեց ու ռմբակոծեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Արդյո՞ք սա մշակութային ցեասպանության դրսևորում չէ:


-Լինելով քրիստոնյա ազգ՝ մեզ համար ևս մեծ շոկ էր Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծությունը: Գիտենք, որ հայկական և ասորական եկեղեցիներն ու վանքերը փլատակների են վերածվել նաև ցեղասպանության տարիներին: Վերջին տարիներին Մերձավոր Արևելքում քրիստոնյա ասորիները շարունակեցին ականատեսը լինել իսլամական գրոհայինների կողմից իրենց համաշխարհային մշակույթի արժեքների ոչնչացմանը: Ցավոք, այստեղ ևս դարձանք բախտակից ազգեր՝ ականատեսը դառնալով մեր մշակութային արժեքների անհետացմանը, որի մասին արդեն խոսեցինք: Պապիկս այսօր 91 տարեկան է. նա միշտ ասում է, որ թուրքը երբեք չի փոխվելու, անգամ եթե եվրոպական բուհերում կրթություն ստանա: Եվ այստեղ ևս ուզում եմ հիշենք մեծն Րաֆֆուն, ով դեռ 19-րդ դարի կեսերին էր ասում այս մարգարեական խոսքը.
«Թուրքն այսօր անկիրթ է ու բարբարոս, բայց քաղաքակրթվելուց հետո կդառնա կրթյալ ավազակ և այն ժամանակ կդառնա ավելի վտանգավոր»:

-Եվ այսօր նույն պատկերն է, ինչպես 100 տարի առաջ: Իսկ միջազգային հանրությունը դեռ համարժեք գնահատական չի տվել…

-Նորից հասկանում ես, որ միայն մեր սեփական ուժերին պետք է ապավինենք: Այսօր մեծ աշխատանք են իրականացնում աշխարհասփյուռ հայերը: Ասորական համայքները նույնպես հայերի կողքին են, այս ծանր ու դժվարին պայքարում: Նրանք ներդնում են բոլոր ջանքերը՝ խնդիրը աշխարհին հասցնելու համար: Այս օրերին միշտ հիշում եմ, թե տարիներ առաջ ահաբեկիչներն ինչպես էին փոշիացնում Սիրիան՝ այդ գեղեցիկ ու ծաղկուն երկիրը: Այն ժամանակ, քաջ գիտակցելով, թե ինչի են ընդունակ այսօրվա Թուրքիան ու Ադրբեջանը, մտավախություն ունեի, որ այսպիսի մի մեծ հարձակում էլ կարող է լինել Հայաստանի դեմ: Աշխարհն ինչպես այն ժամանակ լռեց, այնպես էլ այսօր է աչքի ընկնում իր ոչ լիարժեք գնահատականներով: Որևէ գործնական քայլ առայժմ չեմ տեսնում:
Այն, ինչ այսօր տեղի է ունենում, վկայում է մի բանի մասին. Թուրքիան չի հրաժարվել իր պանթուրքական նկրտումներից, որի ճանապարհին իբրև սեպ ընկած է Հայաստանը: «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» կարգախոսով են առաջնորդվում, բայց ջախջախվելու են, չեմ կասկածում:

-Իսկ ի՞նչ գնահատական ունի Իսրայելի ներգրավվածությունը այս պատերազմում: Համահու՞նչ է սա Հոլոքոստ ապրած ժողովրդին:

- Ցեղասպանություն տեսած ժողովրդի համար ես այն համարում եմ անբարո կեցվածք, և, որպես ցեղասպանագետ դատապարտում եմ այն: Նույնն է, թե, օրինակ Գերմանիան այսօր գերժամանակակից զենքերով զիներ Պաղեստինի ինքնավարությանը՝ Իսրայելի դեմ պատերազմում, ջիհադիստներին հովանավորեր և ուղղորդեր նրանց դեմ… Բայց սա էլ դեռ բավական չէ, հստակ տեղեկություններ են հայտնվում միջազգային հարթակում, որ մարդասիրական բեռների անվան տակ Իսրայելը զենք-զինամթերք է ուղարկում Ադրբեջան՝ արդեն երկրորդ անգամ, ինչ մեր դեմ պատերազմը սկսվել է. շատ լավ տեղյակ լինելով, որ այդ զենքը օգտագործվում է ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև Արցախի խաղաղ բնակչության դեմ: Անթույլատրելի ու խստագույնս դատապարտելի է, որ Հոլոքոստ ապրած երկիրը պատերազմ հրահրող, ցեղասպան պետությանը աջակցելու քաղաքականություն որդեգրի:

- Հարգելի՛ Անահիտ, Հայաստանի ու Արցախի համար այս ծանր օրերին ասորիները մեր կողքին են ոչ միայն առաջնագծում, Սփյուռքի համայքներում, այլև թիկունքում: Ամենուր կազմակերպվում են դրամահավաքներ, մարդասիրական օգնություններ՝ զինվորների ու բնակիչների համար: Կուզենայի այս նախաձեռնությունների մասին խոսեք:


-Այս օրերին մենք ունենք առաջնագծում մարտնչող շուրջ 100-ի հասնող ասորի ժամկետային զինծառայողներ, կամավորներ, պայմանագրայիններ: Ցավոք, ինչպես արդեն նշեցի, կա չորս զոհ: Ունենք մի քանի վիրավորներ, որոնցից մեկն ապաքինվելուց անմիջապես հետո արդեն մեկնել է առաջին գիծ: Կա մի երիտասարդ աղջիկ, ով առաջին իսկ օրը մեկնեց առաջնագիծ ՝ որպես բուժքույր: Մեր համայնքի հոգևոր հոր՝ Տ. Նիկոդեմուս քահանա Յուխանաևի նախաձեռնությամբ կազմակերպվել է մարդասիրական օգնություն, և 9 բեռնատար մեքենայով առաջին անհրաժեշտության ապրանքներ, դեղորայք ու սնունդ է հասցվել զինվորականներին ու Արցախի բնակչությանը: Ասորաբնակ գյուղերը՝ Արզնին, Վերին Դվինը այսօր էլ ակտիվորեն շարունակում են իրենց մասնակցությունը: Մի քանի օր առաջ ՀՀ Աժ ասորի պատգամավոր Արսեն Միխայիլովը խոսեց ամբիոնից և հայտնեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին» գումարներ են հանգանակել, ու փոխանցել Ռուսաստանի Դաշնության ասորիները: Հայաստանի ու Արցախի պայքարի կողքին կանգնած է ասորական եկեղեցին ու Պատրիարքը: Եվ հանգանակությունները դեռ շարունակվում են:

-Պատմության մեջ բազմաթիվ են այն օրինակները, երբ թշնամու բազմահազարանոց զորքին մենք հաղթել ենք ընդամենը «մի բուռ քաջերով»: Այդպես էր Մուսա Լեռան հերոսամարտի ժամանակ, այդպես էր Արցախյան պատերազմում, Ապրիլյան պատերազմի օրերին… Նման բազում օրինակներ կան նաև այս ծանր օրերին: Ո՞րն է այն ոգին, որ Հայոց բանակի զինվորին մղում է հերոսական մարտերի:

-Ես և իմ մի շարք գործընկերներ վերջին տասնամյակում շատ հաճախ ենք այցելել Արցախի զորամասեր, ու մեր պատմության փառավոր հաղթանակների մասին բազմիցս դասախոսություններ կարդացել զինվորների համար: Եվ մի զարմանահրաշ բան եմ նկատել. երբ դասախոսության վերջում միշտ զրուցում էինք զինվորների հետ, այդ 18-20 տարեկան տղաներին հարցնում էի.

-Հնարավո՞ր է, որ պատերազմի դեպքում հանկարծ վախենաք թշնամուց...
Եվ մի ներքին ու ինքնամոռաց պոռթկումով միահամուռ պատասխանում էին.
-Դա էր պակաս…Ինչպե՞ս կարող ենք վախենանք թուրքից, թող համարձակվեն հարձակվել, շան ջարդ կտանք:
Սա է այն ոգին, որ ուժ է տալիս հայ զինվորին…որովհետև թիկունքին զգում է իր պատմությունը, ինչը նրան մղում է սխրանքների: Նրանք գիտեն, որ սա իրենց հողն է, որը պետք է պահի ոչ այլ ոք, քան ինքը: Գիտեն և պատրաստ են իրենց կյանքը զոհել: Աստված իրենց պահապան...
Խոնարհվում եմ մեր զինվորների առաջ: Խոնարհվում եմ նրանց մայրերի առաջ, որ նման առյուծ զավակներ են ծնել մեր երկրի համար: Խոնարհվում եմ այն մայրերի առաջ, որոնց զավակների՝ այլևս անդառնալի կորած կյանքի գնով մենք շարունակելու ենք պահել մեր երկիրը: Ոգիս ոռնում է ցավից՝ մեր ամեն մի կորցրած զինվորի համար: Մենք կորցրեցինք նրանց: Պետք է կարողանանք այնպես ապրել ու հզորացնել մեր երկիրը, որ արժանի լինենք նրանց սխրանքին և անձնազոհությանը: Ներեք մեզ, որ ձեր երեխաների չապրած կյանքի հաշվին մենք այսօր շարունակում ենք ապրել:


-Հայ և ասորի ազգերը պատմության ընթացքում շատ փորձություններ են հաղթահարել: Բայց մենք դեռ կանք: Ի՞նչ կցանկանայիք ասել առաջնագծոմ կռվող մեր զինվորներին և իրենց զավակների ու հարազատների դարձին սպասող մեր բոլոր հայրենակիցներին:

-Մենք կանք ու լինելու ենք մի՛շտ: Մենք պետք է վերածնվենք, շարունակենք մեր պատմական երթը: Հայերն ու ասորիները պատմականորեն հզոր ազգեր են: Շատ քիչ ազգեր ունեն գոյտևման այն ջիղը, որ բնորոշ է մեզ: Սա մեր բոլորի պայքարն է, և ես համոզված եմ, որ մենք հաղթելու ենք: Սա բոլորիս պայքարն է: Եվ մենք՝ Հայաստանի ասորիներս, որպես ՀՀ քաղաքացիներ, միշտ կանգնած ենք լինելու Հայոց պետականության՝ Հայաստանի ու Արցախի կողքին:

Բնութագրությունը հասանալի չէ

 

 

Զրուցեց ՝Հասմիկ Պողոսյանը

Ասկերանի քաղաքապետը մանրամասնում է. «Սովորել ... «Յուրաքանչյուր հայորդու արյան գինը մեզ պետք է... Հայ ժողովուրդը իր վճռական կամքով կսանձի Թուրք... «էրդողանական վարչակարգի գործողությունները, ու... Մի խումբ քաղաքացիներ շարժական լոգախցիկ են պատ... Ղարաբաղյան պատերազմի ֆոնին Իրանի սահմանին գեր... «Երեկ Սիսիանի պանթեոնում միանգամից մի շարք էլ... «ՏՈՍ-ը խփեցինք, սալյուտ է անո՜ւմ». ՊՆ-ի նոր տ... «Կանգնեցրե՛ք այս նոր ցեղասպանությունը»․ Պար... «Սա առաջին հերթին ուղերձ է՝ ուղղված ողջ քաղաք... ՏԵՍԱՆՅՈՒԹ.Սիրիացի վարձկանները՝ վախեցած, զենքը... Ադրբեջանի քաղաքականությունը նպատակ ունի էթնիկ... Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ հրթիռակո... Ալիևի «փառավորներ», որ զրահատեխնիկան թողել ու... 1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար.«Նովայա Գազ... Ռուս լրագրողը մեկնել է Բերձոր և հերքել Լաչինի... Պուտինը ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում ... Իրանը չի հանդուրժի ագրեսիան իր սահմաններին և ... ...Բարձունքը մերնա կամանդիր, բարձունքը մերնա ... «Հպարտ եմ լինել քո եղբայրը». Ռազմաճակատում զո... Այս պահին Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, ա... Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը.... Նամակ՝ անմահներից Մարտունիում ավերածություններ են, բայց տղամարդ... «Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը»․ Ար...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Ո՞վ պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ին. (տեսանյո... Լուրջ աժիոտաժ՝նախկին ու ներկա ոստիկանների շր... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... Այլևս ոչ ոք չի համարձակվի մեր երկրին կծու խոս... Վոտ կակայա դոլյա վարավսկայա.Է՜ Ոստիկանապետ էի... Եգիպտոսի հյուրանոցների մեկում լուրջ բախում է ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ...
Ովքեր են հայտնվում Ադրբեջանի «սեւ ցուցակում» «Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՌԴ քաղաքացի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի՝ WarGonzo նախագծը ստեղծողի դեմ, որն այս օրերին մեր եւ միջազգային լրատվության համար արժեքավոր տեղեկատվություն է ապահովում։ Լրագրողին մեղադրում են այն բանում, որ նա Լեռնային Ղարաբաղ է մուտք գործել Հայաստանից։ Մարդիկ, ովքեր հայտնվում են Արցախում՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվութ Առաջիկայում նոր բացահայտումներ ու ձերբակալություններ կլինեն «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախյան պատերազմի օրերին դավաճանների թեման շարունակում է արդիական մնալ, և առաջիկայում, հնարավոր է, այն ձնագնդի էֆեկտ ունենա, ու նոր բացահայտումներ լինեն: Նախ՝ հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ. «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե &l Թուրքիան պատրաստվում է Ս-400-ի փորձարկումներին Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 հակահրթիռային համալիրների փորձարկումների մասին տեղեկությունների ֆոնին թուրքական իշխանությունները հոկտեմբերի 13-16-ը փակել են Սինոփ քաղաքի մերձակայքում Սև ծովի շրջանը: Այս մասին նշված է երկրի ծովային վարչակազմի տարածած ծովագնացների համար միջազգային նախազգուշացման մեջ։ «Ուսումնական հրաձգությունները կանցկացվեն հոկտեմբերի 13-16-ը»,- ասված Է NAVTEX-ի նախազգուշացման մեջ, որում նշված են Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը այսօր Մոսկվայում նախատեսված խորհրդակցություններին․... Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում այսօր կայանալիք խորհրդակցություններին, հայտնելլ է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը: Այժմ ակտիվ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։   «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Ռուսաստանն այդ երկրի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի». Պուտին Լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինը խոսել է ԼՂ հակամարտության մասին. «Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղն այն տարածքներն են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ։ Բավական է ասել, որ մեզ մոտ Ռուսաստանում բնակվում է մոտ 2 մլն ադրբեջանցի և մեր հաշվարկներով՝ 2 մլն-ից ավելի հայ։ Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասը սերտ բարկամական և նույնիսկ ազգակցական կապեր ունի երկու հանրապետությ
website by Sargssyan