1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ոչ մի վարձկան չի կարող ծնկի բերել հայ զինվորին. ես դա ասում եմ որպես հերոսի մայր, ով պատրաստ է զենք վերցնել , եւ կանգնել մեր տղաների կողքին».ԳԱՅԱՆԵ ԱՆՏՈՆՅԱՆ

Ինչպես են մեր հերոս տղաների մայրերը կարողանում ամոքել իրենց հերոս որդիների կորստի վիշտը, ինչպես են շարունակում ապրել ու պայքարի առաջամարտիկ դառնալ…

NEWSMEDIA.am-ը զրուցել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ մայրիկի` ԳԱՅԱՆԵ ԱՆՏՈՆՅԱՆԻ հետ:

Բնութագրությունը հասանալի չէ

Հերոս Ադամը՝ ԻՐ  ԱՐՅԱՆ ԳՆՈՎ, ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ միասին պաշտպանում էր ԼՂՀ Ջաբրայիլի մարտական դիրքը: 

Անհետ կորած զինվորների ցուցակում գտնվող սերժանտ Ադամ Սահակյանի վերադարձին ողջ հայությունն էր սպասում. մինչեւ վերջին վայրկյանը…
Երբ հայտնի դարձավ, որ մոտ 5 ժամ անհավասար պայքար մղելով հակառակորդի դեմ՝ հերոսաբար ընկել է իր զինակիցների հետ, թշնամուն պատճառելով զգալի կորուստներ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը:

Մեզ հետ զրույցում ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄԱՅՐԸ` տիկին Գայանեն,  հիշեց  թե ինչպես էր ապագա ՀԵՐՈՍԻՆ բանակ ճանապարհում.

-Երբ Ադամիս բանակ էի ճանապարհում. մի փոքր հուզմունք կար, տագնապ, բայց նաեւ չափից մեծ հպարտություն: Ինչ իմանայի, որ տարիներ անց...Ոչ բոլորին է բախտ վիճակվում այդքան երիտասարդ տարիքում կատարել իր առաքելությունը։ Ես Ադամին ընդունում եմ այնպես, ինչպես կար. նրան անձնազոհության համար չեմ դատապարտում…

Միայն հպարտ եմ, որ այդքան երիտասարդ եւ այդքան կայացած բնավորություն տեր որդի եմ լույս աշխարհ բերել: Պատահական չէր, որ որդիս հայ առասպելական հերոսներին շատ էր ուսումնասիրում:

-Տիկին Գայանե, ցավոք չորս տարի անց, ոսոխ թշնամին կրկին թիրախավորեց մեր սահմանները, խաղաղ բնակչությանը, որի արդյունքում  ցավոք, ունեցանք հարյուրավոր զոհեր:

-Այո, թշնամուն մի բան կասեմ. Հայը, մարտնչող ազգ է. ոչ մի գերժամանակակից զենք ու ոչ մի վարձկան՝ չի կարող ծնկի բերել հայ զինվորին, եւ ես դա ասում եմ՝ որպես հերոսի մայր: Մայր, ով պատրաստ է զենք վերցնել, եւ կանգնել մեր տղաների կողքին:

Գիտեք, ներկայիս երիտասարդներն անփոխարինելի են: Ու պարտադիր չէ` նրանք կլինեն մարտի դաշտում,  թե  սահմանին կանգնած, որ ասենք հերոսներ են։ Ոչ, մեր կողքին կան երիտասարդներ, որ այնքան մեծ բան են անում… ու հենց այդ տեսակի շնորհիվ է, որ երկիրը, աշխարհը չարությունից չի պայթում։

Ողջ զրույցի ընթացքում ակնհայտ էր, որ Տիկին Գայանեի կորստի ցավը դեռեւս չի մեղմացել. այսօր էլ դժվարությամբ է հավատում, որ Ադամը չկա… Բայց հպարտ է, որ ունի ՀԵՐՈՍ ԶԱՎԱԿ: Այո, ներկայով է միշտ տիկին Գայանեն խոսում որդու` ՀԱՅ ԱԶԳԻ ՀԵՐՈՍ ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ մասին:

 

Հ.Գ


ՍԻՐԵԼԻ ԱԴԱՄ, ՍԻՐԵԼԻ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐ, ՄԵՐՕՐՅԱ ՄՈՆԹԵՆԵՐ, ՄԵՐ ՀԵՐՈՍ ՄԱՅՐԵՐ…
ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆՔ, ՊԱՐՏԱԿԱՆ ՈՒ ՀՊԱՐՏ, որ ՁԵՐ ՇՆՈՐՀԻՎ ԱՊՐԵԼ ԵՒ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԱՊՐԵԼ ՀԱՅԸ:
ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆՙ ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՄԱՅՐԵՐԻՆ, ՈՐ ԱՌՅՈՒԾ ՈՐԴԻՆԵՐ ԵՆ ԾՆԵԼ:

 

ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ 

 

NEWSmEDIA.am 

Լուրեր Աշխարհից եւ Հայաստանից 

Վահե Հակոբյանի եղբոր՝ Կարեն Հակոբյանի և Նարեկ... Գրանցվել են զենք-զինամթերքի կամավոր հանձնման ... ՀՀ-ի ռազմական գնումները պարբերաբար ներկայացվո... Հարգելի նիկոլական «արևմտամետներ», չեմ տեսնում... Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն ... Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժան... Գեղարքունիքի դպրոցում 14-ամյա երեխան բռունցքո... Անհնար է չտեսնել հարևան պետությունների և աշխա... Լիբանանի հարավից փախստականների հոսք կա դեպի Ս... Ծիծեռնակաբերդի Հավերժության տաճարի և հուշասյա... Հիշենք, թե ինչպես են ՀՀ-ում հերթով «չեզոքացվե... Արմավիրի քաղաքապետարանի մոտ 66-ամյա տղամարդը ... Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարա... Էրիկ Էսրայիլյանը որպես համահիմնադիր միանում է... Հայաստանի զինվելը և Սահմանադրությունը սպառնալ... Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտան... Շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական կա... Իսրայելը հայտարարել է Սիրիայի հարավում ՀԱՄԱՍ-... Իսրայելը պաշտոնապես հայտարարել է` «Հեզբոլլահի... Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համ... Պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ա... Կրեմլում Ռուսաստանի միջուկային դոկտրինի փոփոխ... Զարուհի Նախշքարյանը հարցում է կատարել ԲԴԽ՝ բա... Երևանի չորս շրջանում օդում փոշու պարունակությ... Օկուպացված Դադիվանքը Ադրբեջանն օգտագործում է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝խնամիական կապե... «Կերամա Մարացի»-ի համասեփականատերը՝ օրենքով գ... Կառավարությունը ուզում է ավտոշուկայի ոլորտում...
Օգանովսկու որդուն ոստիկանները պառկեցրել են գետնին, քաշել մազերից, ֆիզիկական ուժ կիրառել. փաստաբան Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։ Այդ մասին իր ֆեսբուքյան Վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել «Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում տեղեկացրել էինք, թե ինչպիսի քաոս է տիրում հատկապես մայրաքաղաքի անձնագրային բաժիններում՝ կապված նույնականացման քարտերի համար առցանց հերթագրման համակարգի վերացման ու դրա արդյունքում «կենդանի հերթերի» գոյացման հետ: Նյութի հրապարակումից հետո ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, որոնց հիման վրա «Փաստի» լրագրողները լրացուցիչ շրջայց են կատարել՝ պարզ Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա
website by Sargssyan