1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Նամակ՝ անմահներից

Նամակ՝ անմահներից

Նրա՛նք, որոնց հետ ես պայքարել եմ մարտում,
Ապրել նահանջ, գրոհ և հաղթություն պայծառ,
Նրա՛նք, ովքեր սակայն, ավա՜ղ, չդարձան տուն,
Երբ աղետը կանխվեց, ու վտանգը անցավ,-

Նրա՛նք – բազմակերպար, նրա՛նք – բազմալեզու,
Տարբեր հողո՛վ, ջրո՛վ, տարբեր գույնո՛վ անգամ,
Սակայն որոնց շրթից նույն գալիքն է խոսում,
Որպես սրտագիտակ և հարազատ թարգման,-

Նրանք ներս են գալիս առանց բախմա՛ն, անձա՛յն,
Երբ հյուրընկալ, ծանոթ իմ սենյակում
Լռությունը, իբրև անձեռակերտ արձան,
Կիսաբաց գրքերի նիրհն է հսկում:

Պարույր Սևակ

Մեծ բանաստեղծի տողերն են՝ «Անմահները հրամայում են» շարքից՝ գրված 1946 թվականին…երբ մեր պապերի սերունդն էր ելել մարտի՝ ընդդեմ ֆաշիզմի և հանուն մեր բաժին Հայրենիքի: Ավարտվեց Երկրորդ աշխարհամարտը: Բայց չավարտվեց Հայի կռիվը: Որովհետև ուրիշ է մեր թշնամին: Դարավոր ոսոխը՝ հավատարիմ իր պանթուրքիզմի գաղափարին ՝ լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Հայաստանի ու ազատագրված Արցախի դեմ:


Պատերազմի 27-րդ օրն է: Եվ մեր պապերի ազնվական սերունդը՝ Հայոց բանակի և Արցախի պաշտպանության բանակի զինվորները դիմադրում են թուրք-ադրբեջանական տանդեմին ու վարձկան ահաբեկիչներին՝ պահպանելով ոչ միայն մեր Հայրենիքը, այլև լուծելով միջազգային անվտանգության խնդիրը: Մեկը մյուսից լուսավոր ՀԵՐՈՍՆԵՐ, որոնցից շատերն ընկան թեժ մարտերում՝ միանալով մեր պատմության անցած դարերում մղած հերոսամարտերի քաջերի անմահ մատյան գնդին՝ Գևորգ Չաուշներին, Հրայր Դժոխքներին, 1918-ի Մայիսյան հերոսամարտերի քաջերին, Դուշման Վարդաններին, Մոնթեներին, Ապրիլյան պատերազմի հերոսներին…


Գոյամարտ է: Եվ այսօր բոլորը զինվոր են: Հայ զինվորը հերոսական մարտեր է մղում է վարձկան ահաբեկիչների ու գերժամանակակից զենքերի դեմ: Եվ հաղթում է, որովհետև նա ծնվել է ստրատեգ լինելու համար: Մեր զինվորին չեն զարմացնելու բալիստիկ հրթիռներով, բայրաքթարներով, նորագյուտ այլ զենքերով ու զինուժի մեծ քանակով: Որովհետև հայ մարտիկները պատմության ընթացքում բազմիցս են փոքրաթիվ ուժերով ջախջախել թշնամու բազմահազարանոց զորքին՝ Մուսա Լեռան հերոսամարտ, Սարդարապատի հերոսամարտ, որտեղ արդեն ցեղասպանությունն ապրած մեր ազգի հերոսները գլխովին ջախջախեցին Գալիպոլլի ճակատամարտի թուրքական «փառապանծ» զորքերին…


Հայ զինվորը բոլոր ժամանակներում գիտի, որ մեր հող հայրենին պետք է պահպանի ոչ այլ ոք, քան՝ ինքը…Մեր նախնիների հզոր ոգին է նրանցից յուրաքանչյուրի մեջ:


…Տեսանյությում մեր այսօրվա խիզախ հերոսներից եւս երկուսը , ովքեր պատերազմը սկսվելուն պես արդեն առաջին գծում էին: Ռոբերտ Ղուկասյանն է՝ իր զինակցի հետ, որին մարտական ընկերները Կյաժ են անվանում: Նրանք այնտեղ են՝ լուծելու իրենց զինակից ընկերների կիսատ թողած գործը.
-Սա մեր վերջին կռիվն է, որը չպետք է թողենք սերունդներին, ասել են նրանք՝ մարտի մեկնելիս:
Նրանք փամփուշտների վրա գրում են մեր զոհված հերոսների անունները՝ որպես «նամակ» անմահացած քաջերի անունից՝ Մոնթե, Քյարամ Սլոյան, Ռոբերտ Աբաջյան…
Զինվորները գիտեն, որ նրանք մեզ հետ շարունակում են խոսել Մեծն Սևակի բառերով.
- Հիշի՛ր և փառ՜ք տուր մեզ, ընկածներիս բոլոր,
Փա՛ռքը երգիր նաև ապրողներիդ,
Եղիր երգի մեջ էլ, ինչպես մարտում՝ հերոս:
Սիրի՛ր, բայց թշնամուն մտաբերի՜ր:


Տղաներին ճանաչել է ծանոթներիցս մեկը: Եվ ինձ հաջողվել է զրուցել նրանցից մեկի՝ Ռոբերտ Ղուկասյանի մայրիկի հետ: Նրա և Կյաժի գաղափարով ստեղծված այս տեսանյութը մեծ խորհուրդ ունի:

-Նրանք երկուսն են՝ Ռոբերտ Ղուկասյանը և Կյաժը: Միասին կռվում են առաջնագծում՝ պատերազմի առաջին օրից:
Երբ սկսվեց լայնածավալ հարձակումը Հայաստանի ու Արցախի ուղղությամբ, Ռոբերտն անմիջապես կամավոր գնաց՝ մասնակցելու մեր սահմանների պաշտպանությանը: Անգամ տանը չէր էլ ասել, որ հանկարծ չանհանգստանանք: Հետո իմացանք: Երբ մեր վարչապետը հանդես եկավ ռազմական դրություն հայտարարելու ուղերձով, օրեր անց ծանուցագիրը եկավ, որ Ռոբերտը պետք է մեկնի…Բայց նա արդեն այնտեղ էր: Նույնը և մյուս տղան՝ Կյաժը: Նա ավելի մեծ ռազմական փորձառություն ունի: Մասնակցել է լուրջ մարտերի: Արդեն մի քանի անգամ երկուսն էլ մերժել են, որ իրենց փոխարինողներ գնան: Երկուսն էլ մեկ պատախան են տալիս.

-Կգանք, երբ մեր գործը, ավարտին հասցնենք:
Զինվորի մոր ձայնի ելևէջներում ներքին հպարտությունն եմ զգում, այն հպարտությունը, որ ունեին մեր ֆիդայիների հերոս կանայք, ովքեր կռվում էին իրենց զորահրամանատար ամուսինների ղեկավարած գնդերում:


Զրույցի ընթացքում տեղեկացա նաեւ, որ Ռոբերտ Ղուկասյանը Ֆրանսիական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող է: Զինվորի մայրիկի հետ զրույցից հետո դեռ երկար է հոգումս արձագանքում նրա խոսքը, որ ասել է որդին՝ մարտի գնալուց առաջ.
-Ես գնում եմ, որովհետև մեր տղերքն արդեն այնտեղ են:


Լսում եմ ու հիշում եմ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի խոսքը.

«Ձեզ համար Արցախը լոկ տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ հայրենիք»:
Սա գիտի մեր ամեն մի զինվորը, գիտի ամեն մի հայ: Գիտի, որովհետև հիշողությունն ու պատմությունը չեն ջնջվում: Ի՞նչ է երազում այսօր ամեն մի մայր՝ խաղաղություն : Խաղաղություն ու հաղթական վերադարձ բոլորին, բոլորին…Եվ ամեն մի զինվորի մոր խոսքերն այսօր սպեղանի են մեր սրտերին: Մենք նրանցից ենք ուժ առնում՝ ամուր թիկունք դառնալով մեր բանակի քաջ մարտիկների համար.

-Նրանց միայն մի բան եմ մաղթում. Կերտեն իրենց հաղթանակը, հաջորդ սերնդին խնդիր չթողնեն: Անպայման լուծեն նրանց վրեժը, ովքեր արդեն չկան …Ուզում եմ, որ բոլորը վերադառնան և ունենան շատ զավակներ: Երբ զավակս ամուսնանա, խնդրելու եմ ունենալ 5-6 երեխա: Այսօր բոլորը իմ զավակներն են՝ մեր արծիվ, քաջ տղաները: Սպասում եմ բոլորի վերադարձին,-ասում է զինվորի մայրը:

…Սպասում ենք ձեր վերադարձին, հերոսներ: Մեր նորագույն պատմության էջերում դեռ գրվելու է Ձեր անօրինակ սխրանքի մասին, թե ինչպես էին փոքրիկ մի երկրի 18-20 տարեկան զինվորները հաղթում թշնամու բերած վարձկան ահաբեկիչներին, գերժամանակակից զենքերը գործի դնող օտարերկրյա մասնագետ գեներալներին, ի չիք դարձնում ամենահզոր բանակն ունենալու նրանց տարիներով հորինված միֆը…Ու չի հասկանա ոչ ոք, թե որն էր հայ զինվորի ֆենոմենը, որ կարողացավ աշխարհին պարտադրել իր հնագույն ազգի հավերժական գոյությունը պատմականորեն միայն իրեն պատկանող Հայրենիքում՝ Հայաստանում ու Արցախում:

 

Հասմիկ Պողոսյան

«Միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխութ... «Անզեն բնակչությունը դարձել է ադրբեջանցիների ... Ավշարի համայնքապետարանը պահանջում է Նիկոլ Փաշ... Փաշինյանը հունվարին արդեն գիտեր, որ Գորիս-Կապ... Խորհրդարանական լսումներ՝ երկրում ստեղծված իրա... «Հայաստանում կուսակցություն հիմնելը նույնական... «Դա ճիշտա՞, որ մի վայրում ծափերով միտինգներ ե... ՄԱԿ-ի գնահատման առաքելությունը պատրաստվում է ... «Ադրբեջանի և իր դաշնակիցների գործողությունն... ԵԱՀԿ նախագահը կոչ է արել Ղարաբաղի շուրջ բանակ... Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախը ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանին մեղադրանք չի առաջադ... Ի՞նչ իմաստ ունի այսօր բաժանել գոյություն չու... «Գետաշենը ծախեց Վազգեն Մանուկյանը»․ Անդրանիկ ... Պատերազմին մասնակցած ուսանողների ու նաև պատեր... Սերժ Թանկյանը Ֆրանսիայի խորհրդարանին կոչ է ար... «Քո՛ւր, բանակը մի ուրիշ ձեւա կոփում մեզ, զորա... Մեքենայի պայթյունից առաջ Ջալալ Հարությունյանը... Շուշեցիները հանդիպեցին ՀՀ-ում Արցախի ներկայաց... Թուրքիայի արևելքում 5.0 մագնիտուդով երկրաշարժ... Արցախցիներին հյուրընկալած ֆիզիկական անձինք կս... Գրիգորի Թավադյանը հրաժարվել է ԱԱԾ-ում զբաղեցր... Արարատ Միրզոյանն ասել է, թե ինքն ամեն ձևով Փա... «Ի՞նչ ժամկետում մարդիկ կկարողանան ստանալ գում... Մեկնարկել է Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
ԿԱՐԵՒՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստանի Բորժոմի քաղաքի կայ... Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Ընենց չի, որ Պուտինը ասել ա . Վարդան Ղուկասյ... Ո՞վ պետք է սպանվեր հոկտեմբերի 27-ին. (տեսանյո... Լուրջ աժիոտաժ՝նախկին ու ներկա ոստիկանների շր... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք... Այլևս ոչ ոք չի համարձակվի մեր երկրին կծու խոս... Եգիպտոսի հյուրանոցների մեկում լուրջ բախում է ... «Գուդվին Բետ» բուքմեյքերական ընկերությունը` ...
Արարատ Միրզոյանն ասել է, թե ինքն ամեն ձևով Փաշինյանի կողքին է լինելու «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեռևս ապաքինվում է, աչքի հետ կապված խնդիրները չեն վերացել, այնուամենայնիվ, նա վերադարձել է խորհրդարան՝ իր պարտականությունները կատարելու: Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, զրուցել ու տարբեր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրել: Մեր աղբ Սեմյոն Պեգովը արցախյան դրոշի սկանդալային լուսանկար է հրապարակել War Gonzo տելեգրամյան ալիքի հեղինակ, արցախյան մարտերը ակտիվորեն լուսաբանող ռուս լրագրող Սեմյոն Պեգովը արցախյան դրոշի լուսանկար է հրապարակել:Լուսանկարում միքսված են Ռուսաստանի և Արցախի դրոշները։       Փոխգնդապետին ստիպել են, համոզել են հրաժարվել Անդրանիկ Քոչարյանի դեմ ցուցմունքից ՀՔԾ-ն դեռեւս քրեական գործ չի հարուցել ԱԺ պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ՀՀ զորամասերից մեկի հրամանատարին ուղղված սպառնալիքների փաստով։ Նոյեմբերի 17-ին մենք գրել էիք, թե ինչպես են հրամանատարին բերման ենթարկել Ռազմական ոստիկանության պետի մոտ, որտեղ նստած է եղել նաեւ Անդրանիկ Քոչարյանը, ով ուղիղ տեքստով սպառնալիքներ է հնչեցրել նրա հասցեին: &laq Լևոն Երանոսյանին Արցախ մեկնելիս առևանգել են, տարել Շուշիի բերդ, թուրք գերիների հետ պահել «Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, ժամանակին եղել է նաև 1-ին, ապա նաև 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Նա, ինչպես ինքն է ասում՝ գիտի Արցախի ամեն մի ծառն ու թուփը, ուստի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում գնացել է Արցախ, որ առաջարկի իր օգնությունը։ Սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մերժել է նրան, ինչպես մերժել են Յուրի Խաչ Անկարայի նկրտումներն ավելացել են․ «Հայաստանի Հանրապետություն» «Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) քննարկմանը և հաստատմանն է ներկայացվել օրինագիծ, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կարող է արտոնություն վերապահել Ադրբեջան զորակազմ ուղարկելու հարցում: Արցախի Հանրապետության մի շարք շրջաններ միջազգային հանրության կողմից համարվում են ադրբեջանական տարածք, հետևաբար, եթե Ադրբեջանը տալիս է իր համաձայնությունը, ապա որևէ միջազգային նորմով չի արգելվում թուրքական բանակի ներկայությունն այ
website by Sargssyan