VIDEO.Ֆրանսիայում հայերը ճանապարհ են փակել, միջադեպ տեղի ունեցավ նրանց ու թուրք քաղաքացու միջև. ուղիղ
Ակցիայի ժամանակ, մինչ հայ ցուցարարները պահանջում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից և ողջ Եվրոպայից ճանաչել Արցախի անկախությունը և կանգնեցնել պատերազմը, հայերին են մոտեցել թուրքեր և սադրանքի դիմել:
Նրանք ինչ-որ հայտարարություններ են արել, ապա մուրճով հարվածել են 2 հայ ցուցարարի, ապա հայ ցուցարարներն են նրանց հարվածել:
Տեղում հիմա ոստիկաններ են աշխատում:
10։54
Ֆրանսիայում հայերը երկկողմանի փակել են Ֆրանսիայի A7 մայրուղին: Նրանց նպատակն է Ֆրանսիայի ուշադրությունը հրավիրել Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին։
Նրանք պնդում են՝ իրենց այս քայլերը մեկ նպատակ ունեն, առաջին հերթին՝ պաշտպանելու սահմանին կանգնած 18-20 տարեկան զինվորներին: «Եթե հարկ լինի՝ կփակենք օդանավակայաններ, մեր ձայնը պետք է լսելի դարձնենք Ֆրանսիային»,- նշում են նրանք: